Երևան
12 °C
Ես պետք է վերադառնամ իմ բարձրացրած հարցին, որ երեկ այդպես էլ պատասխան չստացավ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա հարցրեց, թե ինչո՞ւ Կառավարությունը ՀՀ քաղաքացիների վերջին 2 տարիների խնայողություններից չի ուզում աջակցել քաղաքացիներին, որ նրանք վճարեն կոմունալների վճարները, սնունդ գնեն իրենց երեխաների համար։ Մոտավորապես 5000 ընտանիք այդ խնդրի առաջ է կանգնած։ Մենք այս հարցը բարձրացրել ենք, փողի տեղը ցույց ենք տվել, ցույց ենք տվել միջազգային փորձը։ «Ժողովրդի փողով ինչո՞ւ չեք աջակցում ժողովրդին, եւ արդյոք մեր առաջարկությունը քննարկվո՞ւմ է Կառավարությունում»,- ասաց Մարուքյանը՝ հարցնելով նաեւ, թե ե՞րբ է այդ առաջարկն ընդունվելու կամ մերժվելու պաշտոնապես։
«Իհարկե, ձեր հետեւողականությունը ողջունելի է, բայց վստահ չեմ, որ դուք նպատակ եք հետապնդում՝ պատասխանը ստանալու, որովհետեւ պատասխանն իմ կարծիքով դուք ստացել եք։ Առնվազն տպավորություն է ձեւավորվում, որ ձեզ հետաքրքրում է գործընթացն այդ հարցի ձեւավորման՝ ընդ որում այդ հարցի ժամանակ պնդումներ անելով, դրանց նկատմամբ ուշադրությունը չկենտրոնացնելու նկատառմամբ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ գուցե սա սուբյեկտիվ ընկալում է, բայց առնվազն գոյություն ունենալու իրավունք ունի։
«Հիմա վերադառնանք բովանդակությանը՝ չնայած համոզված եմ, որ պատասխանը ձեզ հայտնի է, եւ դրա հետ հավանաբար նաեւ համաձայն եք։ 100 միլիարդ դրամ Կառավարությունն իր տրամադրության տակ չունի: Դուք ասում եք, որ փողի տեղը ցույց տվեցիք, ես ձեզ ասում եմ, որ մենք տարեկան հաշվետվությունը հրապարակել ենք, որտեղ առանձին տեղեկանքով ներկայացված է գանձապետական միասնական հաշվի մնացորդը, ներկայացված է այդ մնացորդի բաղադրատարրերը եւ ներկայացված է, թե ինչ չափով է Կառավարության տրամադրության տակ։ Դուք ընդգծում եք, որ իր չիրականացրած կապիտալ ծրագրերի արդյունքում գոյացած խնայողությունները․․․»,- պատասխանեց Ջանջուղազյանը։ Նա եւս մեկ անգամ մանրամասնեց, որ այդ կապիտալ ծրագրերի չկատարումները այն պարզ պատճառով են, որ դրանց բացարձակ մեծամասնությունը արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր են։ Նրա խոսքով՝ դրանք չեն կարող մաս լինել պայմանական մնացորդի, որովհետեւ այդ միջոցները հասանելի են դառնում ՀՀ կառավարության համար այն ժամանակ, երբ այդ ծրագրերն իրականացվում են։
«Պարո՛ն նախարար, ձեր բոլոր հարցերին ի պատասխան՝ ասում եք՝ դուք իրավունք ունեք այդ կարծիքն ունենալու, չգիտեմ՝ ինչ-որ սրամտում եք, բաներ եք անում, մենք ձեզ կոնկրետ հարցեր ենք տալիս, ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, ես չգիտեմ, թե ինչ է նշանակում «հասցեական չէ առաջարկը», երբ ես խոսում եմ 470 հազար թոշակառուի մասին, ի՞նչը չէ հասցեական։ Երեկ մեր վարչապետն ասել է, որ չենք կարողանում կարիքավորին տեղորոշել, դուք ասում եք՝ մենք թիրախային ենք աշխատում, դուք անհասցե առաջարկ եք անում»,- արձագանքեց Մարուքյանը՝ պնդելով նաեւ, որ այդ խնայողությունների մի մասը ազատ է։
Ջանջուղազյանը պատասխանեց, որ արձագանքում է հարցերին այնպես, ինչպես կարծում է, որ ճիշտ է։ «Դուք ասում եք, որ ուզում եք պատասխանն իմանալ, ես էլ ասում եմ, որ այն արդեն հնչել է ոչ 1 անգամ, հետեւաբար ես ինձ կարող եմ թույլ տալ եզրակացնել, որ եթե ձեզ պատասխանն իմանալն է պետք, դուք ուղղակի պատասխանի ձեր վարկածը հավանաբար ունեք, եւ ձեզ դուր չի գալիս այն պատասխանը, որը հնչում է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նա նույնպես ասում է՝ տեղորոշման խնդիր կա։ «Ես չեմ հակադրվում, նույն բանն եմ ասում, ասում եմ՝ մենք հասցեական ենք ուզում իրականացնել, եւ բոլոր մեր գործողությունները միտված են դրան։ Դուք ասում եք՝ տեղը ցույց ենք տալիս, շնորհակալություն, ով տեղը ցույց է տալիս, շնորհակալ ենք, մենք բոլորը հաշվի ենք առնում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ չքննարկվող առաջարկ չկա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT