Գավառի հիվանդանոցում հարձակման հետևանքով վիրավոր անձանցից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում

Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձինք գտնվում են տարբեր հիվանդանոցներում․ մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Բարեբախտաբար, բժշկական անձնակազմից զոհեր, վիրավորներ չկան, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նմանատիպ վարքագիծը։ Բուժաշխատողների հանդեպ ցանկացած ոտնձգություն շատ ավելին է, քան եթե դա լինի փողոցում կամ կենցաղում»,- նշել է նախարարը։
Լրագրողի հարցին՝ արդյոք տեղեկությունները ճի՞շտ են, որ վիրավորների վզի հատվածում են վնասվածքներ հասցվել, Թորոսյանը չի պատասխանել և ընդգծել է, որ այս պահին իրավապահ մարմինները զբաղվում են։
ՀՀ առողջապահության նախարարն ասել է, որ հիվանդանոցում վնասվել են պատերը, դռները, պատուհանները, սանհանգույցները: Դրանք առաջիկայում կվերականգնվեն։ 
Հիշեցնենք՝ երեկ Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, հավաքվել էին հիվանդանոցի տարածքում, վնասել հիվանդանոցը, ներխուժել տարբեր մուտքերից:
Ոստիկանության այսօր առավոտյան տարածած հաղորդագրության համաձայն՝ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ:
Տպել
1735 դիտում

Ցախաց քար հուշարձանի տարածքում խորովածի մանղալը հանվել է (լուսանկարներ)

Պարզվել է Վանաձորում կրակոցներ արձակողի ինքնությունը. նրան որոնում են. գտել են «Վինչեստեր» հրացանը

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով (տեսանյութ)

Գյումրիում 3 մեքենայի վթարի հետեւանքով մեքենաներից մեկը բախվել է ռեստորանի պատին. կա տուժած

ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի բուժման համար

ՄԻՊ աջակցությամբ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում. Արման Թաթոյան

Նորագավիթ 8-րդ կմ-ի շենքերից մեկի մոտ գտնվող անասնագոմը մասնակի փլուզվել է

Վթար «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան մոտակայքում. մոպեդի վարորդը հոսպիտալացվել է

Covid-19-ը մենակ չէ. 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների ներխուժում է կանխատեսվում

Ուկրաինան և Թուրքիան բանակցում են օդային հաղորդակցությունը վերսկսելու շուրջ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Տանկային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել

ԵՏՀ կոլեգիայի նիստ է կայացել. որոշումներ՝ միության տարածքում սննդամթերքի անվտանգության եւ պարենային ապրանքների մասին

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

ԱԻՆ-ը կատարել է 1245 վարակազերծում. 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում

Կվերանորոգվի Օշական համայնքի «Անահիտ» մանկապարտեզը

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունն ամփոփել է հունվարից մինչև մայիս կատարած աշխատանքը