Երևան
12 °C
Կարծում եմ՝ շատերը չէին կարող ենթադրել, որ նախկինները, հեղափոխությունից ընդամենը օրեր անց մեղադրյալից վերածվելով մեղադրողի, կսկսեին քաղաքական և տնտեսական դասեր տալ նոր իշխանություններին, խելք սովորեցնել, բարոյականություն քարոզել, Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման ճանապարհը ցույց տալ, իրականացվող քաղաքական և տնտեսական ռեֆորմները փորձաքննության ենթարկել, ժողովրդին խոստացածը չիրականացնելու, մարդու և քաղաքացու ազատությունների ու իրավունքների ոտնահարման և հասարակությունը պառակտելու, այն սևի ու սպիտակի բաժանելու մեջ մեղադրել, Արցախի պետական ընտրություններին միջամտելու, Քաղավիացիան կործանելու և, … էլի շարունակե՞մ: Դե, արի ու մեղա՜, մեղա՜ շշնջալով՝ մի խաչակնքվիր: Վերջում էլ շատ զգույշ ու հեզիկ, զեփյուռի պես նուրբ առաջարկում են քարը փեշից թափել, միավորվել, էլ եղածը եղած է, պետք չէ մարդկանց ունեցվածքի հետևից ընկնել, ազգի հերոսներին պատժել: Առանց նախկինների ու ներկաների բաժանման պետք Է առաջ ընթանալ, որ ազգովի հաղթահարենք կորոնավիրուսի և թշնամու մարտահրավերները:
Սրանք նման են այն դատախազներին, որոնք կարիերայի ողջ ընթացքում մեղադրում ու բարձր պատիժներ են պահանջում դատարանից՝ ժողովրդի՝ իրենց «չվճարվող» հատվածի համար, իսկ երբ կենսաթոշակի են անցնում, դառնում են փաստաբան և պաշտպանում նույն ժողովրդի՝ իրենց վճարող հատվածի շահերը: Ըստ դերաբաշխման՝ իրենք մշտապես վերցնողն ու պահանջողն են: Ներկայիս քաղաքական վիճակն էլ նույնն է, նույնիսկ՝ դեմքերի արտահայտությունը, միայն դատարանում զբաղեցրած նախկին տեղն ու աթոռն է փոխվել:
Տարիներ շարունակ, երբ ժողովուրդը բազմահազար միտինգներով ու ցույցերով ընդվզում էր իշխանության անարդարությունների և ընտրակեղծիքների դեմ, սրանք ասում էին՝ ո՞ւր է այդտեղ ժողովուրդ: Ժողովուրդը ընտրություններին իրենց հարյուր հազարով ձայն տվածներն են: Այն ժամանակ այդ հարյուր հազարները համարվում էին բավական գիտակից և խոհեմ հասարակություն, իսկ երբ այդ հարյուր հազարները, տարրալուծվելով միլիոնների մեջ, խոր ատելությամբ նախկինների օձիքից բռնած, վերջապես դուրս շպրտեցին քսանամյա իշխանությունից, նախկինների համար այն ժողովրդից վերածվեց «անգիտակից մասսայի ու պոպուլիզմի զոհի»:
Եվ նման «ապերախտությունից» օրեր անց նախկինների կողմից գթասրտության ինչպիսի դրսևորում, առանց քուն ու դադարի, գիշերը ցերեկ արած՝ շապիկ ու կոկորդ են պատռում, որ էս «խաբված ու մոլորված» ժողովուրդը սթափվի և անսա ներողամիտ մեծն փրկչի հորդորին, քանի դեռ ուշ չէ, ու երկիրը կործանման չեն տարել: Ամեն առավոտ՝ լույսը չբացված, սկսում են գյուղական աքլորի նման ծուղրուղու կանչել, թե՝ երկրում քաոս է, անկառավարելի վիճակ, ով ինչքան պարգևավճար է ստացել, Արցախը ծախեցին…
Ահա այս ազնիվ նպատակի համար է, որ նոր կուսակցություններ են բացում, տանը մնացած ու ժանգահոտ քաղաքագետները մամուլի ասուլիսներ են հրավիրում, խրատներ տալով՝ «փորձում բացել մեր կուրացած աչքերն իրականության առաջ»:
Տարբեր ընդդիմադիր հեռուստաալիքների էկրաններից քիչ է մնում՝ մեր բնակարանները մտնեն՝ չռած աչքերով ու կեղտոտ բերաններով, հետն էլ ասում են՝ իշխանությունները բռնանում և սահմանափակում են իրենց ազատ խոսքը:
Պայքարում են, միջնորդում են, խնդրում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը, նույնիսկ սպառնում են, որ այն կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այդ դեպքում ինչո՞ւ նույն Քոչարյանը չմիջնորդեց իր ռուս գործընկերոջը, որ փոխի ծանր հիվանդությամբ տառապող Արցախի մեծն բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, գոնե՝ հանուն Արցախի սիրո: Որտե՞ղ էին Արցախի դարդով տառապողներն ու ներկայիս «գթասիրտների» բանակը:
Ինչպես կասեր մեծն դասականը, հակահեղափոխություն կամ նոր հեղափոխություն են ուզում, որ ի՞նչ անեն՝ շարունակեն կիսատ թողածը, թալանեն.
- գյուղացու գարնանացանի սերմացուն, պարարտանյութն ու դիզվառելանյութը,
- կարիքավորի նպաստն ու թոշակառուի թոշակը,
- մանկատների ու ծերանոցների սնունդն ու տրամադրված օգնությունները,
- Հյուսիս-հարավ միջպետական մայրուղու կառուցմանը հատկացվող գումարները,
- «Հայաստան հիմնադրամ»-ի միջոցները,
- զինվորի հագուստի, սննդի, զենք-զինամթերքի գումարները,
- ապրանք ներկրողին, հարկ վճարողին, ներդրում կատարողին,
- ազատազրկվածին, վարկառուին, ընտրողին, ապրողին, հիվանդին, մեռածին…
Որ շարունակեն վաճառել՝
- պաշտոնները, մրցույթները (տենդերները), պետական կարիքների հիմնավորմամբ տնազուրկ դարձածների հողերը, գերեզմանատեղերը, նորածիններին՝ հարուստ օտարերկրացիներին…: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան գործ կա դեռ անելու: Հիմա հասկանալի՞ է, սիրելի՛ ժողովուրդ, թե բորենիների սոված ոհմակն ինչու է շտապում:
Չարախնդալն ու թույնը ներկայացնում են որպես երկրի ապագայի նկատմամբ մտահոգության և սրտացավության դրսևորում: Չեն գիտակցում մի պարզ բան, որ մարդիկ իրենց չեն հավատում, եթե նույնիսկ Աստվածաշնչից մեջբերում անեն:
Նախկինների տագնապը տասնապատկվեց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ անօրինական ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքի կորստի մասին խոսակցությունները վավերացվեցին օրենքով: Վերջերս էլ սպառնում են, թե կորոնավիրուսից հետո գալու է պատասխան տալու ժամանակը, այսինքն՝ իրենք՝ մերժվածներն են պահանջատեր: Բա, եթե սա անեկդոտ չէ, ապա ի՞նչ է:
Ժողովուրդը առաջվանը չէ, նա շարունակում է արժևորել իրականացրած հեղափոխությունը, սիրով փայփայելով նրա հետ կապված հույսերը՝ համբերատար վերացնում է առկա խոչնդոտները:
Եթե իսկապես հարգում եք ժողովրդին՝ չնայած սեփական ունեցվածքից բաժանվելու դժվարությանը, այնուամենայնիվ, ինքնակամ վերադարձրեք տարիների թալանվածը իրական տերերին և մեղքերի թողություն ստացածի պես ապրեք ձեր երկրում՝ չդառնալով տարագիր, քանզի օտարության մեջ կարող է գալ մի տարիք կամ հոգեվիճակ, երբ ամենաբարեկեցիկ կյանքը նույնիսկ բանտ կթվա, և ձեզ կզգաք շղթայված ու լքված: Նման հգեվիճակում են գտնվել նախորդ դարասկզբին ռուսական հեղափոխությունից հետո էմիգրացիայում հայտնվածները, ինչն ամբողջովին ներծծված է նրանց թախծոտ ու հոգեմաշ երգերում:
Դրանով դուք կմաքրվեք հասարակության կողմից մերժվածի խարանից և էական ներդրում արած կլինեք հասարակության մեջ իրար նկատմամբ հանդուրժողականության և լարված մթնոլորտի լիցքաթափման գործում:
Արմեն Գևորգյան
ՀՀ քաղաքացի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT