Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացրեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ պաշտպանության կողմը այս ընթացքում ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ մի շարք միջնորդություններ, եւ հետաքրքրվեց, թե ինչ հաջորդականությամբ են նախընտրում քննարկել դրանք: Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը որոշեց նախ լսել անձնական երաշխավորության միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ երաշխավորություն ներկայացնող անձինք ներկայացել են դատարան:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորելու են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Ներկայացնելով իր միջնորդությունը՝ պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից մինչ սեպտեմբերի 4-ը Քոչարյանի նկատմամբ առհասարակ որեւէ խափանման միջոց ընտրված չի եղել, իսկ սեպտեմբերի 4-ից մինչ դեկտեմբերի 7-ը ընտրված է եղել երկրից չհեռանալու մասին ստորագրություն. «Թեեւ այս ժամանակահատվածում կիրառված չի եղել այնպիսի խափանման միջոց, որը նախատեսված էր՝ կանխելու գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, այնուհանդերձ, չկան տվյալներ, որոնք կվկայեն, որ գտնվելով ազատության մեջ՝ պարոն Քոչարյանը փորձել է անօրինական ազդեցություն գործադրել»:
Ալումյանը հիշեցրեց, որ Արցախի երկու նախագահների անձնական երաշխավորությամբ Քոչարյանը մեկ անգամ արդեն ազատ արձակվել է: Դա տեղի է ունեցել մայիսի 18-ից մինչ հունիս 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ նրա նկատմամբ ընտրված է եղել անձնական երաշխավորություն խափանման միջոցը, որի ընթացքում եւս, ըստ Ալումյանի, Քոչարյանի կողմից չի եղել որեւէ միջամտություն:
Ալումյանը շեշտեց, որ այս միջնորդության լուծման համար կարեւոր փաստ է նաեւ այն, որ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակում վատթարացում է գրանցվել: Թե ինչ ախտորոշումներ են արձանագրվել, Ալումյանը չհրապարակեց՝ խնդրելով, որ հրապարակելու անհրաժեշտության դեպքում դատարանը դա անի դռնփակ կարգով. «Վերջին անգամ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննարկվել է նախորդ տարվա նոյեմբեր ամսին, այս միջնորդությունը գրելու օրվա դրությամբ անցել է շուրջ 4 ամիս, իսկ այսօրվա դրությամբ՝ 6 ամսից ավելի, որի ընթացքում դատարանը պարտավոր էր իր նախաձեռնությամբ քննարման առարկա դարձնել կալանքի տակ պահելու նպատակահարմարությունը, ինչի մասին վկայում են նաեւ Եվրոպական դատարանի մի շարք որոշումներ»: Ըստ Ալումյանի՝ պաշտպանական կողմը ունի խափանման միջոցի նպատակահարմարությունը պարբերական ստուգման իրավունք, եւ եթե դատարանը դա չի անում իր նախաձեռնութամբ, իրենք իրավունք ունեն սեփական նախաձեռնությամբ բարձրացնել այդ հարցը. «Տվյալ դեպքում դատական քննությունը ընթանում է ձգձգումներով, ընդ որում, ես սա գրել եմ մարտի 16-ի դրությամբ՝ չիմանալով հետագա ձգձգումների մասին, որի պայմաններում նրան կալանքի տակ պահելը չի կարող որեւէ կերպ արդարացված համարել»:
Ալումյանն ընդգծեց, որ դատաքննության ողջ ժամանակահատվածում տեղի է ունեցել ընդամենը 22 դատական նիստ, որոնցից միայն մեկի դեպքում է, որ դատական նիստը տեղի չի ունեցել պաշտպանների չներկայանալու պատճառով. «Մինչդեռ Եվրոպական դատարանը ասում է, որ իշխանությունները անձին կարող են կալանքի տակ պահել առնվազն քննության սկզբնական փուլում, որպեսզի թույլ չտան խոչընդոտներ ստեղծել քննության համար, հատկապես եթե խոսքը բարդ գործի մասին է, սակայն անգամ դա բավարար չէ անձին կալանքի տակ պահելը արդարացնելու համար, որովհետեւ սովորաբար ժամկետի ընթացքում այդ վտանգը նվազում է»: Ալումյանի խոսքով՝ տվյալ դեպքում նախաքննությունը վաղուց ավարտված է, եւ ստուգումները, որքանով անհրաժեշտ էին մեղադրանքի կողմին, եւս ավարտված են, ինչից, ըստ նրա, հետեւում է, որ Քոչարյանին կալանքի տակ թողնելը հակասում է Եվրոպական դատարանի դիրքորոշմանը:
Ալումյանը նշեց, որ Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշխավորությունը այն առավելագույն երաշխիքն է, որ կարող է ներկայացվել դատարան կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան
Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել
Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին
Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի
Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել
Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին
Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ
Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա
Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը
Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ
Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին
Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը
Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ
ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել
Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը
Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը
Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել
Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին
Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը
Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից
ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել
Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել
Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման
«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT