Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, կներեք, ես չեմ կարող անվանել. ՀՀ վարչապետը դատապարտեց ԱԺ-ում տեղի ունեցածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից անդրադարձավ այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին։ Մինչ այդ, սակայն, նա բոլորին շնորհավորեց Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի, ինչպես նաեւ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի 2-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Իմ եզրափակիչ ելույթը պիտի վերաբերեր տեղի ունցած քննարկումներին եւ կառավարության ծրագրի ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցին, բայց չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում եւ տեղի է ունեցել այս դահլիճում եւ այսօր առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ։

Ես ուզում եմ միանշանակ եւ աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երեւույթ՝ իր բոլոր դրսեւորումներով։ Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը՝ իր բոլոր դրսեւորումներով։ Որովհետեւ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ բռնությունը լինում է բարոյական, բռնությունը լինում է հոգեբանական։ Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը եւ այս կառավարությունը, հետեւողականորեն եւ շարունակաբար ենթարկվում են բարոյական ու հոգեբանական բռնությունների։

Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ, եւ այս ամենն ունի 1 նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությանը, քայքայել ժողովրդի եւ քաղաքական մեծամասնության միջեւ առկա մեծամասնությունը։

Եվ, այո,՛ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, եւ ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում եւ ուղիղ ասել եմ, որ՝ այո՛, պարո՛ն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր՝ կասկածելու, որ դուք եւ ձեր գործունեությունը՝ այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները եւ, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժանելի մասն եք, եւ ես, այսօր դիտելով առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս։ Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունցել ա՛յ այնտեղ»,- ասաց վարչապետը՝ ցույց տալով միջադեպի վայրը։

Այնուհետեւ նա հարց բարձրացրեց, թե այդ հատվածում ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցող պատգամավորը: «Երբ որ ամբիոնից իջնում էր եւ մեծ արագությամբ գնում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում՝ քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ։ Եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա, ուղղակի վրդովմունքը իր ձեւով արտահայտելով, դուրս չէր գալու այս դահլիճից։ Տեղի ունեցածն այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, կներեք, ես չեմ կարող անվանել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4462 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ