Երևան
12 °C
Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե կորոնավիրուսային համավարակի հետ կապված՝ այս սոցիալ-տնտեսական ճգնաժամը հայ գործարարներն են հաղթահարելու, եւ ոչ թե կառավարությունը, իսկ կառավարության դերը լինելու է նրանց չխանգարելը։ Բնականաբար՝ շահարկումներ կլինեն, թե «կառավարությունը հերթական անգամ լվանում է ձեռքերը», «հիմա էլ պատասխանատվության բեռը թողնում է գործարարների ուսերին» եւ այլն, բայց անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ սա միակ հնարավոր մոդելն է, ու հենց այդպես էլ լինելու է։ Այլ հարց է, որ դա չափազանց բարդ է լինելու, եւ դրա համար գոյություն ունեն մի քանի պատճառներ։
Առաջին՝ այնպես է ստացվել, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում հնարավոր է եղել լուրջ բիզնեսներով զբաղվել բացառապես իշխանությունների «տանիքի տակ»՝ նրանց հետ տարբեր կոռուպցիոն սխեմաներում ներգրավվելով։ Հատուկենտ բացառություններ, իհարկե, եղել են, բայց մեծ հաշվով՝ գործարարների հիմնական մասը կամ «տակ է տվել» եւ հեռացել Հայաստանից, կամ ինչ-որ փուլում ստիպված է եղել ընդունել խաղի կանոնները եւ ներգրավվել կոռուպցիոն սխեմաներում։ Արդյունքում՝ ունենք մի վիճակ, երբ խոշոր կապիտալը (իսկ առանց դրա լուրջ բիզնես-գործունեություն ծավալելն անհնար է) հիմնականում հանցավոր ծագում ունի։ Պարզ ասած՝ «առաջին միլիոնի» օրինականության խնդիր կա։ Ու հիմա, երբ Հայաստանում անզիջում պայքար է մղվում կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ, երբ իշխանությունների հետ կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելը գործնականում անհնար է, ու առաջիկայում էլ ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունն է հայտնվելու իրավապահների թիրախում, դժվար է ակնկալել, որ խոշոր կապիտալի սեփականատերերը լուրջ ներդրումներ կանեն Հայաստանում ու կընդլայնեն իրենց բիզնեսները։ Ավելի հավանական է, որ նրանք կփորձեն իրենց կապիտալը դուրս բերել երկրից, առավել եվս, որ ճանապարհները վաղուց գիտեն՝ հազիվ թե գտնվի որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա կամ օլիգարխ, որն արտասահմանում լուրջ բիզնեսներ չունենա։
Երկրորդ՝ գաղտնիք չէ, որ թեեւ կոռուպցիան ժանգի պես ներսից քայքայում է պետությունը, բայց հաճախ խոշոր բիզնեսի համար լավ էլ բարենպաստ միջավայր է, որովհետեւ կոռուպցիոն սխեմաներով աշխատելը երբեմն ավելի շահավետ է լինում։ Ու քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ այդ միության անդամ մյուս երկրներում դեռ հնարավոր է այդօրինակ սխեմաներով աշխատել, հազիվ թե այդ միջավայրին սովոր կապիտալը հոսի դեպի Հայաստան, որտեղ ստիպված կլինի աշխատել բացառապես օրենքի սահմաններում։
Երրորդ՝ այնպես է ստացվել, որ երկար տարիներ Հայաստանում խոշոր բիզնեսը նաեւ «ռազմական բաղադրիչ» է ունեցել, այսինքն՝ օլիգարխները նաեւ լավ զինված բանդաներ են ունեցել (ու երեւի մինչեւ հիմա էլ ունեն)։ Ավելին՝ դրանք «թղթերով» համարյա օրինական են եղել, որովհետեւ դրանցում ներգրավվածներից շատերը ձեւակերպված են եղել որպես իրավապահ մարմինների տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եւ փաստորեն օրինական զենք են կրել՝ վճարվելով ոչ թե պետությունից, այլ տվյալ օլիգարխից։ Ու եթե առաջիկայում այս խնդիրը չլուծվի՝ ապօրինի հարստացման դեմ պայքարը, մեղմ ասած, կարող է այնքան էլ հարթ ու անաղմուկ չանցնել։ Իսկ դա հազիվ թե բարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը։
Այնպես որ՝ գործարարներն, իհարկե, կհաղթահարեն այս ճգնաժամը, միայն թե դրա համար կառավարության չխանգարելը քիչ է, կառավարությունը պետք է նաեւ օգնի եւ բացի այն դաշտը, որտեղ պիտի գործունեություն ծավալեն այդ գործարարները։ Նրանք, ովքեր պատրաստ են աշխատել բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց կոռուպցիոն սխեմաների։ Իսկ «հին համակարգից» ով կցանկանա աշխատել նոր կանոններով՝ վստահաբար, խնդիրներ չի ունենա։ Կարեւորը՝ որ բոլորը հասկանան. ճգնաժամի պատճառով «հին կանոնների» վերադարձ չի լինելու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT