Երևան
12 °C
Նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ անդրադարձավ նաեւ արցախյան բանակցային գործընթացին եւ, ըստ էության, վերահաստատեց այն թեզերը, որոնք առաջ էր քաշել ավելի վաղ։ Ընդդիմությունն ու համացանցային հայրենասերներն էլ, բնականաբար, առիթը բաց չթողեցին ու քարոզչական տոտալ գրոհ սկսեցին, որի իմաստը մոտավորապես հետեւյալն էր՝ «հասեք, փրկեք, Նիկոլը խոստովանեց, որ թաքուն ծախում է Ղարաբաղը, հապաղելը հավասարազոր է մահվան», եւ այլն։ Ընդ որում՝ քարոզչական այդ ժխորի մեջ առաջին հայացքից ողջամիտ թվացող հարցադրումներ էլ էին հնչում, բայց դա ընդհանուր պատկերը չէր փոխում։ Ակնհայտ էր, որ Արցախի համար սրտացավության շղարշի տակ ընդամենը շատ տգեղ քաղաքական խաղեր են խաղում։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ անհեթեթ հարցադրումներ էին հնչում, օրինակ, թե «ի՞նչ է նշանակում Հայաստանի ժողովուրդ եւ Արցախի ժողովուրդ, այդ երբվանի՞ց են այդ ժողովուրդները տարբեր»։ Երեւի շատ բարդ է հասկանալը, որ հակամարտության մեջ ներգրավված են երեք պետական կազմավորումներ, որոնցից երկուսը՝ միջազգայնորեն ճանաչված, երրորդը՝ առայժմ չճանաչված, եւ այդ երեք երկրներում էլ ապրում են քաղաքացիներ, առանց որոնց համաձայնության հնարավոր չի լինելու հասնել խնդրի վերջնական կարգավորման։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում բողոքել, որ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներն առանձին-առանձին են նշվում ու միաժամանակ պահանջել, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանն ու Արցախն առանձին-առանձին ներկայացված լինեն։ Ինչեւէ։ Շատ ավելի կարեւոր էին ընդդիմության հնչեցրած այն ուլտիմատիվ պահանջները, որ Փաշինյանն անհապաղ ներկայացնի հայկական կողմի «կարմիր գծերը», այսինքն՝ հայտարարի, թե ինչը հայկական կողմը երբեք եւ ոչ մի պարագայում չի զիջի։
Սա իսկապես անհասկանալի ու անտրամաբանական պահանջ էր, որովհետեւ ցանկացած բանակցության ժամանակ կողմերից յուրաքանչյուրը ձգտում է ոչ թե ժամ առաջ բացել սեփական խաղաթղթերը, այլ ստիպել, որ դիմացի՛նը բացի։ Հիմա հարց՝ ինչո՞ւ են Հայաստանի ընդդիմադիր շրջանակները հիստերիկ տոնով պահանջում, որ Փաշինյանը դեռ բանակցությունները չսկսված՝ հրապարակի հայկական կողմի «կարմիր գծերը»։ Սերժ Սարգսյանը ժամանակին հրապարակեց դրանք՝ հայտարարելով, թե մեր «կարմիր գծերը» սրանք են՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում եւ պիտի Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապ ունենա։ Այսինքն՝ հայտարարեց, որ «մեր հայրենիքը չէ» ոչ միայն Աղդամը, այլեւ Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը եւ այլն, որովհետեւ դրանք «Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի» մաս չեն կազմում, հետեւաբար՝ կարելի է նաեւ քննարկել դրանց վերադարձը։ Եվ ի՞նչ, հայկական կողմը որեւէ բան շահե՞ց Սերժ Սարգսյանի այդ անկեղծացումից։ Ճիշտ հակառակը՝ դա ոգեւորեց ադրբեջանական կողմին, ու նրանք կոշտացրին իրենց դիրքորոշումը։
Ի դեպ՝ Փաշինյանի հայտարարություններին հաջորդած քարոզչական աղմուկից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վերջ, հարցը լուծված է, մի օր առավոտ արթնանալու ենք, տեսնենք նա գիշերը թաքուն հանձնել է տարածքները։ Բայց չգիտես ինչու՝ Ադրբեջանում ճիշտ հակառակ տրամադրություններ են։ Այնտեղ համարում են, որ Լավրովի վերջին հայտարարությունից հետո հայկական կողմն ըստ էության կոշտացրել է դիրքորոշումը, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցությունների միջոցով ոչնչի չի հասնելու։ Հետաքրքիր է՝ ամեն առիթով ադրբեջանցիների կարծիքները սեփական քաղաքական նպատակների համար օգտագործող մեր ընդդիմադիրներն ինչո՞ւ այս անգամ չեն նկատում սա։
Պատասխանն ակնհայտ է՝ որովհետեւ նրանց ոչ թե բանակցային գործընթացն է հետաքրքրում, այլ այն, թե որքանով կարելի է այդ գործընթացը ծառայեցնել սեփական քաղաքական շահերին։ Մինչդեռ լավ կլիներ, որ քաղաքական ուժերն էլ իրենց հերթին հրապարակեին ներքաղաքական պայքարի «կարմիր գծերը», որոնք տրորել պարզապես չի կարելի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT