Երևան
12 °C
Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա «Նուբարաշեն»-ի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը՝ տասնյակ երեխաներին բռնաբարողը, չէր պատժվի ընդամենը երեք տարի:
Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալիս հայտարարեց Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելուն ու դրա դեմ ԱԺ-ի դիմաց ընթացող բողոքի ակցիային:
Պատգամավորի խոսքով՝ այն ոչ միայն մեծացնում է երեխաներին ամենազազրելի, սարսափելի բռնությունից պաշտպանությունը, խստացնում պատիժներն ու մեծացնում հանցակազմերի ցանկը, այլ նաեւ՝ շատ ավելի գործուն մեխանիզմներ է նախատեսում եւ ապահովում տուժած երեխաների պաշտպանությունն իրականցնելու համար։
«Ավանդական արժեքների պաշտպանության կեղծ արշավներ անող խմբակը, արժեքների մասին միայն հիմա հիշած շահարկողները լավ կլիներ՝ այդ արշավներն անեին տարիներ առաջ Նուբարաշենի դպրոցում երեխաների համար, որոնց մանկությունը, ողջ ճակատագիրը խաթարվել է։ Անգամ հիմա, երբ նրանց հետ այս միջադեպերի մասին ենք խոսում, երեխայի նման լացում են։ 10-20 տարի անց»,- ասաց նա եւ հարցրեց՝ ո՞րտեղ էիք, ինչու՞ այդ ժամանակ չէիք ջարդում ԱԺ-ի դռները։
«Որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվենցիային, որը չեն էլ կարդացել, չեն էլ հասկանում, թե ինչ է այն նախատեսում, լավ կլիներ՝ պաշտպանեին եւ ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից»,- ասաց պատգամավորն ու նկատեց, որ, իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ մարդիկ համարձակություն չունեին բողոքելու։ «Քանի որ նա ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականն էր։ Այս օրերին հաճախ գրում են, թե բա՝ ինչու՞ այս կոնվենցիան նախկինում չէր ընդունվում, վաղուց նախկինները ստորագրել էին, բայց չէին վավերացրել․ որովհետեւ ավանդապա՞շտ էին։ Ո՛չ, որովհետեւ նրանց վարչապետի խորհրդականը հենց մանկապիղծ էր, որովհետեւ մանկատներից եւ ծննդատներից երեխաներ էին վաճառում։ Ո՞վ էր պաշտպանում Ախթալայի երեխաներին եւ ո՞ւմ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առջեւ»,- ասաց նա եւ պնդեց, որ նրանք այսօր արժեքները թմբկահարող եւ ավանդականության կեղծ օրակարգը շահարկողները չէին։
Աբրահամյանի պնդմամբ՝ այդ երեխաների կողքին էին բացառապես նույն այդ խմբակի կողմքից ամեն օր անվանարկվող իրավապաշտպաններն ու լրագրողները։ Այս երեսպաշտությունն ու կեղծ արժեքները, Աբրահամյանի խոսքով, արդեն անտանելի են։ «Դուք արժեքներ չեք պաշտպանում, այլ պաշտպանում եք մանկապիղծներին, ընտանիքներում երեխաներին ու կանանց ծեծողներին։ Որտե՞ղ էիք, երբ երեխաների աչքի առաջ դանակի 25 հարվածով սպանվում էր Դիանա Նահապետյանը, որտե՞ղ էիք, երբ կանանց իրավունքների պաշտպանության կոնվենցիայի օրենքի չգոյության պատճառով այդ նույն մարդասպանը դատվեց ընդամենը 3 տարի ազատազրկմամբ»,- ասաց Աբրահմյանն ու կրկին հարցրեց, թե որտե՞ղ էին, երբ Թագուհի Մանսուրյանն ու նրա ծնողները կացնահարվում էին։ «Սրա՞նք են ձեր արժեքները, որոնք ներկայացնում եք, որպես ավանդականություն։ Դա իմ ավանդույթը չէ»,- ասաց Աբրահամյանը՝ մեջբերելով Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է եւ որեւէ մեկն իրավունք չունի խախտելու մարդու անօտարելի արժանապատվությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT