Եթե կանոնները այս տեմպերով շարունակեն չպահպանվել, ստիպված կլինենք կրկին գնալ խստացումների (տեսանյութ)

Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում եւ մեր երկրում առկա իրավիճակը մարդիկ անտեսում են:

«Վերջին օրերին, ըստ ամենայնի, շատ իրադարձություններ եղան, որոնք ուշադրության կարիք ունեն, բայց ցավով ուզում եմ փաստել, որ կորոնավիրուսային իրավիճակը մարդկանց ուշադրությունից դուրս է մնում: Արդեն քանի օր է՝ մենք կորոնավիրուսի հարյուրից ավելի դեպքեր ենք ունենում: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ առկա է լինելու մեր բոլորի կյանքում՝ մենք որոշեցինք շարժվել սահմանափակումները թուլացնելու փուլային տարբերակով. բացել տնտեսական գործունեության որոշակի ոլորտներ: Ի՞նչ էինք մենք ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է անձնական պատասխանատվության իր չափաբաժինն ունենա: Ես փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարեւող, իրար կիպ կանգնած զրուցող, կոպիտ է հնչում, բայց իրար քիթ մտած մարդկանց, դա մեծ խնդիր է, եւ մենք էլ մեծ խնդիրներ կունենանք:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է խուսափել վարակվելուց եւ ուրիշին վարակելուց, եթե պահպանի հեռավորություն, չի կարելի իրար այդքան մոտ կանգնելով՝ առանց դիմակի զրուցել իրար հետ, չպետք է առանց ախտահանված ձեռքերի դիպչել դեմքին: Ուզում եմ կոչ անել, որ չախտահանված ձեռքերով չդիպչենք մեր դեմքին: Առհասարակ ուզում եմ կոչ անել պահպանել ոչ միայն կորոնավիրուսային, այլ անձնական հիգիենայի կանոնները»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ վերջին օրերին կորոնավիրուսի հարյուրավոր դեպքեր են գրանցվում ամեն օր, արդեն 48 մահվան դեպք կա: Այս վիրուսը, ըստ վարչապետի, դեռ մեկ տարուց ավելի պահպանվելու է, եւ մարդիկ պետք է սովորեն ապրել այդ պայմաններում եւ ապրել՝ անհատական պատասխանատվություն եւ անձնական պաշտպանություն ունենալով:

«Տասնյակ մարդիկ վարակել են ուրիշներին եւ առանց կաշկանդվելու համաճարակային իրավիճակ ստեղծել՝ չպահպանելով տարրական կանոններ:

Մենք կարող ենք խուսափել մի իրավիճակից, երբ արդեն տեղ չենք ունենա՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն տրամադրելու համար:

Այս իրավիճակում մենք հնարավոր է՝ խստացնենք հակահամաճարակային միջոցառումները, հակառակ դեպքում ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ:

Մայիսի 4-ից հետո մեր կողմից արված թուլացումները մեզ հնարավորություն են տվել վերականգնել տնտեսության կորուստները, բայց եթե այս տեմպերով շարունակվի, մենք ստիպված կլինենք նորից կիրառել շատ խիստ միջոցներ, ինչը ո՛չ ձեզ համար է ցանկալի, ո՛չ էլ՝ մեզ: Կորոնավիրուսային համաճարակն առաջ է ընթանում մեծ թափով, եւ կրկին ու կրկին կոչ եմ անում ցուցաբերել առանձնահատուկ պատասխանատվություն եւ լրջություն, որպեսզի 1 տարում ստիպված չլինենք փակվել, հետո նորից բացվել ու նորից փակվել տներում»,- նշեց վարչապետը՝ եւս մեկ անգամ կրկնելով այն բոլոր կանոնները, որոնք անհրաժեշտ է պահպանել՝ վարակվելուց զերծ մնալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3079 դիտում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը