Երևան
12 °C
Սոցիալական հարթակներում տարածվում են լուրեր, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, ասվում է, որ դա արվում է միջազգային կազմակերպություններից ֆինանսավորում ստանալու համար: Գնացե՞լ եք այդ լուրերի հետքերով. այսօր ասուլիսում հարց ուղղվեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Մենք գնացել ենք այդ բոլոր դեպքերի հետեւից եւ հանդիպել ենք պատերի, քանի որ նման դեպքեր ուղղակի չկան, այսինքն՝ չկա նման դեպք, որ որեւէ մեկին որեւէ բան խոստանանք, որ համաձայնի ինքը, կամ իր մահացած հարազատը դառնա կորոնավիրուսային հիվանդ, եւ դա աբսուրդի թատրոնից կամ ժանրից է: Չկա որեւէ մոտիվ, որ մենք դա ցանկանանք»,- ասաց նախարարը:
Որպես մոտիվ ներկայացվող՝ արտերկրյա ֆինանսական օժանդակություններին անդրադառնալով՝ նա նշեց այն կազմակերպություններին ու թվեց այն երկրները, որտեղից այս ամիսներին աջակցություն է տրվել Հայաստանին: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից որեւէ դրամական աջակցություն չենք ստացել: ԱՀԿ-ից ստացել ենք 2000 ՊՇՌ թեստ, որը չեմ կարծում, թե որեւէ կերպ կարող է Հայաստանի Հանրապետությանը հետաքրքրել, որ որեւէ քաղաքացու ասի՝ գիտեք, դուք կորոնավիրուսային հիվանդություն ունեք: Ստացել ենք 20 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն Չինաստանից, որի համար շնորհակալ ենք: Ստացել ենք Շվեյցարիայից 40 հազար շվեյցարական ֆրանկի չափով օգնություն, որի համար շնորհակալ ենք: Նիդերլանդներից՝ թեստերի ձեւով, Ճապոնիայից կսատանանք հավանաբար սարքերի ձեւով, ՌԴ-ից ստացել ենք 20 հազար ՊՇՌ թեստ եւ ջերմաչափներ, հնարավոր է՝ ստանանք օգնություն Կանադայից եւ Հնդկաստանից՝ դեղորայքի ձեւով, Արաբական Միացյալ Էմիրություններից, տեսել եք, դիմակներ եւ ախտահանիչ միջոցներ, ԵՄ-ից՝ 2.7 մլն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից, Կայունության եւ զարգացման եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էնեգրայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, Մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից: Նորից եմ կրկնում՝ սրանք մեր մշտական գործընկերներն են, որոնց աջակցության համար շնորհակալ ենք, եւ հիմա աշխարհում բոլորն իրար օգնում են, այդ թվում՝ մենք ենք օգնում մեր գործընկերներին, ինչով կարողանում ենք»,- ասաց նախարարը՝ կրկին անհեթեթ որակելով նման լուրերը:
Նա հաղորդեց, որ այդօրինակ լուրեր տարածողների մոտիվները պարզելու գործով զբաղվում է ԱԱԾ-ն իր գործառույթների շրջանակում, որ եթե հանցակազմ կա, տրվի իրավական գնահատական:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ
Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան
Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ
Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է
Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է
Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ
Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ
Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է
Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար
Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել
ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ
ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ
Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ
Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է
ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ
Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով
Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան
ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է
Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան
Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա․ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ. Փաշինյան
Ավիացիոն ոլորտում սխալվել ենք, ձախողվել, բայց հիմա մեր ավիացիոն շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում. վարչապետ
Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել
Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք
Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ
Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան
Մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու, այն բավական մարդաշատ էր. Փաշինյան
Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է
Ես բացառում եմ, որ լինի որևէ ընդդիմադիր գործիչ, որի բարեկամներից մեկն արտոնություններից օգտված չլինի. վարչապետ
Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, այս անգամ ոչ միայն պրեմիում, նաև ռեգուլյար ու դիզել. Պապոյան
Կառավարության 2026թ. առաջին նիստին ընդառաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար. Առաքելյան
ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի
Այն ամենը, ինչ քաղաքական դաշտում անհասկանալի է և անընդունելի, կոչվում է Էդմոն Մարուքյան. Վարդանյան
ԼՂ-ից բռնի տեղահանված քանի ընտանիք է հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր ստացել
ԱՄՆ առափնյա պահպանությունը հրապարակել է ռուսական «Մարիաներա» տանկերի հետապնդման կադրերը. տեսանյութ
Լարված իրավիճակ Իրանում. ցուցարարները հայտարարել են 3-րդ քաղաքը վերահսկելու մասին, պատկան մարմինները՝ հերքել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT