Ձևացնում են՝ իբր չեն հասկանում

23/05/2020 schedule18:36

Վարչապետ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում ներկայացրած հարյուր փաստերն, իհարկե, լայնորեն քննարկվեցին հանրության տարբեր շերտերում։ Երեւի սխալված չենք լինի, եթե պնդենք, որ առավել քննադատական արձագանքները վերաբերում էին արցախյան բանակցային գործընթացին (չհաշված, իհարկե, «ընձառյուծի դրվագը», թեեւ վարչապետը որպես դրական փաստ նշել էր ոչ թե Տավուշի անտառներում ընձառյուծի հայտնվելը, այլ երկրում բնապահպանական իրավիճակի ընդհանուր բարելավումը, որի դրսեւորումներից մեկն էլ ընձառյուծի հայտնվելու փաստն էր՝ ընդամենը որպես ասվածի վառ ապացույց): Իսկ արցախյան բանակցությունների վերաբերյալ հիմնական քննադատությունը հանգում էր մոտավորապես հետեւյալին՝  «Փաշինյանն ընդամենը պիտի հայտարարեր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց այդպես էլ չհայտարարեց»: Փորձենք հասկանալ։

Իհարկե՝ Հայաստանի ղեկավարը կարող է նաեւ օրումեջ հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ դա կլինի շատ տեղին հայտարարություն, եթե ընկալվի որպես ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ ողջ հայ ժողովրդի (այսինքն՝ նաեւ Արցախի եւ Սփյուռքի) առաջնորդի խոսք։ Բայց փաստն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ վարչապետ Փաշինյանը ներկայացնում է բացառապես Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այդ բանակցություններում տասնամյակներ շարունակ ու հիմա էլ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ Արցախի կարգավիճակը պիտի որոշի բացառապես Արցախի ժողովուրդը։ Ընդորում՝ Արցախի ժողովուրդը մի անգամ արդեն հանրաքվեով հաստատել է անկախ պետություն լինելու իր կամքը, հետագայում զենքով պաշտպանել է այդ որոշումը, բայց եթե բանակցային գործընթացը պահանջի՝ պատրաստ է ևս մեկ անգամ հանրաքվե անցկացնել։

Սա է, չէ՞, մեր դիրքորոշումը։ Այսինքն՝ ոչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ ՀՀ որեւէ այլ քաղաքացի իրավունք չունեն որոշել Արցախի կարգավիճակը։ Բանակցությունների սեղանի շուրջ եւ ընդհանրապես՝ այս հակամարտության մեջ մենք երկու հիմնական խնդիր ունենք։ Առաջին՝ հասնել նրան, որ միջազգային հանրությունն ընդունի հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու՝ Արցախի իրավունքը եւ ճանաչի այդ անկախությունը, եւ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության ողջ ներուժն (այդ թվում՝ ռազմական ու տնտեսական) օգտագործելով՝ թույլ չտալ, որ Արցախին ինչ-որ կարգավիճակ պարտադրվի՝ ժողովրդի կամքին հակառակ։ Հիմա ո՞րն է ավելի ճիշտ. հայտարարել, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», թե՞ «Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագա կարգավիճակը, իսկ Հայաստանը թույլ չի տալու, որ այդ որոշումը բռնությամբ անտեսվի, եւ Արցախին այլ կարգավիճակ պարտադրվի»:

Ուշադրություն դարձրեք՝ խոսքն ընդամենը ճշգրիտ կամ ոչ այնքան ճշգրիտ ձեւակերպումների մասին է, որովհետեւ գործնականում երկուսն էլ նույն բանն են նշանակում։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, օրինակ, որ ինչ-որ պարագայում Արցախի ժողովուրդը համաձայնվի, որ ԼՂՀ-ն մնալու է Ադրբեջանի կազմում։ Հասկանալի է, չէ՞, որ դա անհնար է, անգամ ամենածանր մղձավանջում հնարավոր չէ նման բան պատկերացնել։ Հետեւաբար՝ կարիք էլ չկա, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանի իշխանություններն ասեն այն, ինչը ԼՂՀ իշխանությունների ասելիքն է (ու նրանք, ի դեպ, միշտ ասում են դա): Հակառակը՝ ՀՀ իշխանությունները միշտ պիտի պնդեն, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկել հենց Արցախի իշխանությունների հետ, եւ դրանով իսկ մոտեցնեն այն օրը, երբ Արցախն անխուսափելիորեն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

Բանակցային գործընթացի թեմաներով իշխանություններին քննադատողներն, իհարկե, շատ լավ հասկանում են այս ամենը։ Բայց քանի որ սա մեր ժողովրդի համար ամենազգայուն թեման է՝ չեն դիմանում անիմաստ աղմուկ բարձրացնելու գայթակղությանը։ Սա, ինչ խոսք, քաղաքական դիվիդենտներ շահելու ամենաազնիվ մեթոդը չէ, չնայած՝ումի՞ց ենք ազնվություն ակնկալում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4084 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ