18-րդ միջոցառման շրջանակներում 12.200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան

ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակներում մայիսի 26-ի դրությամբ շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել 12 հազար 200 հարկ վճարող տնտեսվարողի։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում միջոցառման մասին խոսելիս տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Լուսինե Մկրտչյանը։

Նշենք, որ 18-րդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տեսքով օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:

Միջոցառման շահառու են այն տնտեսվարողները, որոնց 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թվին եւ որոնց 2020թ. ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը։

Մինչեւ 5 աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020թ. մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին։

5 եւ ավելի աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝

ա) հաշվարկվում է տնտեսվարողի 2020թ. մարտի ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020-ի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը՝ բաժանած աշխատակիցների թվին.

բ) հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի կլորացումով դեպի ներքեւ։

Հետեւաբար, ինչքան շատ են ընկերության աշխատակիցների թիվը եւ աշխատավարձային ֆոնդը, այդքան ավելի շատ օժանդակություն է ստանում ընկերությունը։

Մկրտչյանը մեր զրույցում ասաց, որ արդեն շուրջ 8200 շահառու տնտեսվարող դիմում է ներկայացրել՝ օժանդակություն ստանալու համար. «Բոլոր դիմումները դիտարկվել են, կազմվել են վճարման հանձնարարականներ եւ ուղարկվել գանձապետարան՝ փոխանցելու նպատակով»:

Հարցին՝ որքա՞ն գումար է նախատեսված հատկացնել, նա պատասխանեց. «Ընդհանուր միջոցառման համար մինչեւ 3 մլրդ դրամ է նախատեսված։ Այս պահին աջակցություն է տրամադրվել 1 մլրդ 500 մլն դրամի չափով»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ շահառու ընկերությունը չհայտնվի ցանկում կամ հակառակը, Մկրտչյանն ասաց. «Ո՛չ, նմանատիպ խնդիր դեռ չի առաջացել։ Խնդիր առաջանում է միայն այն դեպքում, երբ տնտեսվարողն իր դիմումում սխալ է նշում բանկային հաշվեհամարը. կա՛մ հաշվեհամարը փակ է լինում, կա՛մ իրեն չի պատկանում տվյալ հաշվեհամարը, կա՛մ նիշերն է շփոթում, այսինքն՝ խնդիրները միայն տեխնիկական են լինում»։

Հարցին՝ լինո՞ւմ են դեպքեր, երբ տնտեսվարողը չի համապատասխանում, սակայն փորձում է ինչ-որ կերպ օգտվել առիթից, նա պատասխանեց. «Այո՛, իհարկե, լինում են։ Մենք կատարում ենք նաեւ վերլուծություն եւ դրա արդյունքում ենք հարկ վճարողներին ուղարկում ծանուցումներ»։

Մկրտչյանի խոսքով՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։ Դիտարկմանը, թե կարելի է ասել, որ այս միջոցառումը 5-րդ միջոցառման շարունակությունն է, քանի որ 2 դեպքում էլ կայուն աշխատատեղերի պահպանմանն են միտված միջոցառումները, Մկրտչյանն արձագանքեց. «Մոտավորապես՝ այո՛, բայց մի քիչ փոփոխություններով։ Միջոցառման նպատակն է օժանդակել այն տնտեսվարողներին, որոնք պահպանել են աշխատատեղերը եւ հաշվարկված եկամուտների մեծությունը»։

Նա նշեց, որ 5-րդ միջոցառման ժամանակ դիտարկվում էր հունվար, փետրվար եւ մարտ ամիսների հաշվարկները, իսկ 18-րդ միջոցառմամբ՝ փետրվար, մարտ եւ ապրիլ ամսվա հաշվարկները. «Մի փոքր փոփոխություն է եղել հաշվարկման մեթոդաբանության մեջ։ 18-րդ միջոցառման ժամանակ հաշվարկվող եկամուտների մեծության մեջ չեն ներառվում նպաստները։ Փորձը ցույց տվեց, որ 5-րդ միջոցառման ժամանակ դժգոհությունը շատ էր, որ նպաստները ներառվում են հաշվարկված եկամուտների մեջ։ Ֆիզիկական անձանց՝ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցը, երբ նպաստ էր ստանում, այդ նպաստը հաշվարկվում էր մեծության մեջ, եւ հաջորդ ամիս, երբ այդ նպաստը չէր ստանում, եկամուտների մեծությունը նվազում էին, ու արդյունքում տնտեսվարողը օժանդակություն չէր ստանում։ Դա է պատճառը, որ այս միջոցառման ժամանակ մեթոդաբանությունը փոխվել է»։ Մկրտչյանն ասաց, որ  ամենամեծ օժանդակությունը 1 տնտեսվարողի հաշվով կազմել է 10 մլն դրամ. «ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ընկերության է տրամադրվել, որն ունի բարձր աշխատավարձային ֆոնդ»։

ՀԺ-ն զրուցել է նաեւ 18-րդ միջոցառման շահառու 2 ընկերության հետ։

Ալկոհոլային խմիչքների մանրամեծածախ առեւտրով զբաղվող «Արբրեն» ՍՊԸ ֆինանսական գծով տնօրեն Գեորգի Կոսյանը մեր զրույցում ասաց, որ դիմելու կարգը շատ հեշտ եւ պարզեցված է։

Նրա խոսքով՝ իրենց ընկերությանը տրամադրվել է 5 մլն 961 հազար դրամի չափով օժանդակություն. «Մեր աշխատավարձային ֆոնդը 36 մլն դրամից մի փոքր ավելի է։ Ունենք 68 աշխատակից»։

Հարցին՝ ընկերությունն այս օրերին խնդիրների առաջ կանգնե՞լ էր, Կոսյանը պատասխանեց. «Բնականաբար, խնդիրներ եղել են։ Ինքներդ եք պատկերացնում, որ ալկոհոլային խմիչքների առեւտուրը շատ է նվազել։ Ճգնաժամով պայմանավորված՝ եթե առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը անկում չի գրանցել, ապա խմիչքի ոլորտում ապրիլ ամսին շուրջ 70-ից 80 տոկոս անկում է գրանցվել վաճառքի»։

Ընկերության ֆինանսական գծով տնօրենն ընդգծեց՝ այս գումարը էական նշանակություն ունի իրենց համար. «Մեր հիմնարկի որդեգրած քաղաքականությունը եղել է այն, որ աշխատողները չպետք է տուժեն, եւ աշխատավարձային ֆոնդը 100 տոկոսով պահպանվել է։ Ճիշտ է, օգնությունը 50 տոկոս չէ, բայց էլի փոքր չէ եւ հաստատ տեղին է»։

Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ռուսական «ԿԴՎ ԱՐՄՆ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը եւս միջոցառման շահառուների թվում է։ Ընկերության գլխավոր հաշվապահ Լուսինե Գրիգորյանը ՀԺ-ին հայտնեց, որ միջոցառմանը դիմելը իրենց համար հեշտ էր. ծանուցում են ստացել, եւ մնում էր ընդամենը դիմում գրել։

Հարցին՝ ի՞նչ չափով օժանդակություն են ստացել, նա պատասխանեց. «7 մլն դրամի չափով օժանդակություն ենք ստացել։ Մեր աշխատավարձային ֆոնդն էլ գրեթե 30 մլն դրամ է»։

Գրիգորյանը նշեց, որ ընկերությունն ունի մոտ 80 աշխատակից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4317 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ