Ըստ Արսեն Ջուլֆալակյանի՝ Թամրազյանը ձախողել է սպորտի ոլորտը. ինքը հուսով է՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում կլինի ԱԺ-ում

ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը թերություններ է տեսնում ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող Գրիշա Թամրազյանի աշխատանքում: Երեկ՝ մայիսի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդիպում է տեղի ունեցել Թամրազյանի հետ, սակայն թեման հիմնականում վերաբերել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին ու նրա հայտարարություններին, եւ այդ պատճառով Ջուլֆալակյանի մոտ բաց հարցեր են մնացել: ՀԺ-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ կլինի եւս մեկ հանդիպում, որին ներկա կլինի նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, եւ ինքը կկարողանա նրան ներակայացնել սպորտի խնդիրները:

«Թե ինչ խնդիրներ կան մարզաշխարհում առհասարակ, ոչ թե COVID-ով պայմանավորված այլ ընդհանրապես (կան համակարգային լրջագույն խնդիրներ, որոնց ուղղությամբ առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լուրջ տեղաշարժ չեմ տեսել), չեմ ուզենա հարցազրույցով բարձրաձայնել, քանի որ կարծում եմ՝ առաջիկա օրերին կլինի եւս մեկ քննարկում՝ հուսամ՝ արդեն նախարարի մասնակցությամբ, եւ ուզում եմ հենց տեղում բարձրաձայնել այդ հարցերը: Այս պահին առնվազն 15 շատ կարեւոր կետ եմ առանձնացրել, որոնք ուզում եմ ուղղել հենց պարոն նախարարին, որպեսզի նախարարի մոտ հստակ լինի, թե ինչ կետերով է փոխնախարարը ձախողել իր աշխատանքը»,- ասաց Ջուլֆալակյանը:

Թեեւ երեկվա նիստը նվիրված է եղել Գոգյանի ու Թամրազյանի շուրջ բարձրացած աղմուկին, սպորտի մասին խոսակցություն եղել է: Ինչպես Ջուլֆալակյանն է նշում, Թամրազյանն ասել է, որ մարզաշխարհում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են: Ջուլֆալակյանը հայտարարությանն արձագանքել է՝ ասելով, որ ընդամենը օրեր առաջ, մի շարք մարզադպրոցների տնօրեններ այլ կարծիք են հայտնել:

«Հակադարձեցի, որ դեռեւս ուրբաթ օրը քննարկում է եղել մարզադպրոցների տնօրենների եւ մարզաշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում նրանք COVID-ով պայմանավորված բազմաթիվ հարցեր են բարձրացրել, եւ նշեցի, որ ձեր կարգավորումները կամ սխալ են եւ տեղին չեն, կամ էլ դուք չեք տիրապետում իրավիճակին՝ դատելով Ձեր հայտարարությունից»,- ասաց Ջուլֆալակյանը՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրներն արդեն ուղարկել է պարետատուն, ԿԳՄՍՆ, Երեւանի քաղաքապետարան եւ պատրաստ է մասնագետների հետ աշխատել լուծման տարբերակների վրա:

Պատգամավորի խոսքով՝ Թամրազյանը նաեւ շեշտել է, որ ինքը միշտ թափանցիկ է աշխատել ու հասանելի է եղել: Այդ պնդման վերաբերյալ Ջուլֆալակյանը եւս դիտարկում է ունեցել: Ասել է, որ լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներից հակառակի մասին է լսել:

«Նշել եմ, որ մոտ 1 տարի է՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում, ինչը բացաձակ հակառակի մասին է խոսում՝ ոչ թե հաշվետվողականության, այլ 0 հաշվետվողականության: Նշել եմ, որ բազմաթիվ սպորտային լրագրողներ առնվազն, բայց վստահ եմ՝ նաեւ ոչ սպորտային լրագրողներ ակնկալում են տարբեր հարցերի պատասխաններ ստանալ նրանից, ինչը դեռ չկա, եւ դա շատ բացասական է: Անհատների հետ աշխատանքը եւս բացասական եմ համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, ոչ թե անհատական: Երբ անհատական մոտեցում ես դրսեւորում, նշանակում է՝ դու առաջնորդվում ես անձնական ինչ-ինչ շահերով, այսինքն՝ կոպիտ ասած, ճաշակի հարց է դառնում՝ ում խնդիրը լուծել, ումը ոչ»,- ասաց նա:

Ջուլֆալակյանը նշում է, որ Թամրազյանը նաեւ ընդգծել է փաստը, որ վերջին օրերին մի քանի անվանի մարզիկներ իրենց աջակցությունն են հայտնել իրեն: Այդ մարզիկների թվում էին օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97կգ), Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Կարապետ Չալյանը (77կգ), աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109կգ), որը սպասում է իր օլիմպիական ոսկին ստանալուն: Ջուլֆալակյանը կարծում է, որ անհասկանալի է՝ ինչու են մարզիկները նրան պաշտպանում, քանի որ մեղադրանքները սպորտին չեն վերաբերում:

«Անտրամաբանական համարեցի աջակցության կապը: Հարցս հետեւյալ էր, թե… փառք ու պատիվ նրանց, բայց ի՞նչ կապ ունեն մարզիկները հնչեցված մեղադրանքների հետ, որ Ձեզ աջակցություն են հայտնում: Որպեսզի ավելի պարզ լինի նրան, որովհետեւ 2 անգամ նույն հարցն ուղղեուց հետո անընդհատ խուսափում էր պատասխանել, նշում էր, որ սպոնտան է եղել մարզիկների կողմից նման աջակցությունը, ինքը տեղյակ չի եղել, չի կազմակերպել, ալեգորիկ տարբերակով ասացի, որ դա նույնն է, թե ունես ջրում կռվելու զենք եւ այն օգտագործում ես ե՛ւ ցամաքում, ե՛ւ օդում, պարզ է, որ արդյունավետ չի լինի»,- պատմեց պատգամավորը:

Ջուլֆալակյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու է նիստը փակ եղել; Ի սկզբանե հայտարարություն է եղել, որ նիստը բաց է լինելու, սակայն անակնկալ կերպով ձեւաչափը փոխվել է: Պատգամավորը նշեց, որ դա կապված է Արայիկ Հարությունյանի՝ երեկ արված հայտարարության հետ: Վերջինս ուղիղ եթերով անդրադարձել էր Գոգյանի հայտարարությանը, ըստ որի, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, պաշտոնն առ այսօր զբաղեցնում է Թամրազյանի հովանավորությամբ։ Հարությունյանը նշել էր, որ ուղիղ եթերով հաղորդում է տալիս հանցագործության մասին:

«Նախարարն ուղիղ եթերով հայտարարությամբ հանդես եկավ, որ հանցագործության մասին հայտարարությամբ դիմում է քննչական մարմիններին, ու որպեսզի փոխնախարարն իրեն կաշկանդված չզգա… կարծում եմ՝ դա էր նիստը դռնփակ անցկացնելու պատճառը»,- ասաց Ջուլֆալակյանը:

Պատգամավորը նաեւ նշեց, որ Թամրազյանի հրաժարականի մասին նիստի ընթացքում չի խոսվել: Չի քննարկվել նաեւ, թե դեռ որքան ժամանակ է նա մնալու սպորտի գծով փոխնախարարի պաշտոնակատար: Նա այդ պարտականությունները ստանձնել է նախորդ փոխնախարարի՝ Գեւորգ Լոռեցյանի կալանավորումից ու հեռացումից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4176 դիտում

Քայլում ենք, քայլում ենք, քայլում. վարչապետը, Մակրոնը, նախագահն ու Ալեն Սիմոնյանը շրջել են գիշերային Երևանում

Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առավոտը կրկին մեկնարկել է վազքով․ տեսանյութ

ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիք

Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը Երևանի կենտրոնում են՝ սրճարանում

Մակրոնը երգել է՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ․ տեսանյութ

Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի է հայտնաբերվել

Ֆրանսիան միշտ կլինի արդար պայքարի կողքին․ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ

Մեծ պատիվ է․ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով

Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան

ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

Մակրոնը խոստացել է Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված 19-ամյա երիտասարդը Երևանում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել

Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշան՝ Մակրոնին․ պարգևատրվել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Վստահ եմ՝ Ձեր այցը նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ նախագահը հանդիպել է Մակրոնի հետ

Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի

Արարատ Միրզոյանը ԵՔՀ գագաթնաժողովի ընթացքում շփումներ է ունեցել գործընկերների հետ․ լուսանկարներ

Անտոնիու Կոշտային, Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Կայա Կալասին հրավիրեցի Կարմիր կամուրջը դիտելու․ վարչապետ

Մեր ընդդիմությունը քաղաքական շիզոֆրենիայի մեջ է. թող չբզբզան, մարդկանց հիմարի տեղ դնեն. Կարապետյան. տեսանյութ

Ինչպես է Գյումրին պատրաստվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի այցին․ լուսանկարներ, տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը նամականիշ են մարել․ տեսանյութ

Լուկաշենկոն թող տեսնի՝ ամբողջ աշխարհին ենք պետք. Երևանը եվրոպական մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում. տեսանյութ

ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. վարչապետ

Երեկվա դռոն շոուն տեսե՞լ եք․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները․ տեսանյութ

Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում․ վարչապետ

Զառիթափ գյուղում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է գետում

Ուկրաինան միշտ հարգել է Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդին․ Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Որքան մարդ է մասնակցել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիային

ՀՀ-ն և Թուրքիան ստորագրել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքի իրականացման արձանագրությունը

Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը․ Փաշինյան-Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները

Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ

Փաշինյանը և Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային կայունության ջանքերին

Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» հայկական քանի՞ արժեք ճանաչեց. Եղոյան

Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ միասին է առաջ շարժվում. Մակրոնը գրառում է կատարել

Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան