240 քաղաքացու նկատմամբ դիմակի բացակայության փաստով արձանագրություն է կազմվել․ Արման Սարգսյան

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն։ Տվյալները այսօր ՀՀ Կառավարության նիստում վարչապետին ներկայացրեց ոստիկանության պետ Արման Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ արձանագրություններից 240-ը քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով է, 657-ը՝ ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների պահպանման կապակցությամբ է կազմվել, որից 594-ը՝ տաքսու վարորդների նկաատմամբ, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտի վարորդների եւ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ. «Ինչպես նաեւ երեկ՝ 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք եղել են միեւնույն ընտանիքի անդամներ կամ առհասարակ քաղաքացիներ, որոնք երթեւեկել են տրանսպորտում առանց պահանջների պահպանման։ Բացի այդ, պարո՛ն վարչապետ, թույլ տվեք զեկուցել, որ ի կատարումն երեկ պարետատան կողմից տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը, եւ դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ակնկալում է, որ իրենց միջոցառումներն ավելի խստացվեն եւ լրջանան, ու ամեն օր այդ թեմայի լրջությունը պետք է երեւա փողոցներում, բնակավայրերում։

«Ի դեպ, մենք պայմանավորվել ենք նաեւ, որ որոշակի բնակավայրերում, Երեւանի վարչական շրջաններում կիրականցվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաեւ տեղում համոզվենք, թե ինչքանով են կատարվում սահմանված կանոնները։ Երեկ տեղի է ունեցել նման միջոցառում Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում։ Այսօր էլ տեղի կունենա որեւէ այլ տեղ։ Մեր ակնկալիքն է, որ կանոնների պահպանումը պետք է հասցնել հնարավոր ամենաբարձր մակարդակի»,- ասաց վարչապետը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ասաց, թե տեղեկություն ունեն, որ առաջիկա հանգստյան օրերին ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում. «Մենք թեպետ ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ենք ստանում, եւ ուզում եմ կոչ անել, հորդորել, նաեւ պահանջել ուսումնական հաստատություններից եւ ծնողական խորհուրդներից զերծ մնալ նման միջոցառումների կազմակերպումից առաջիկայում։ Մենք ասել ենք, որ «Վերջին զանգ»-ը շատ կարեւոր միջոցառում է շրջանավարտների կյանքում եւ խոստացել, որ համավարակի հաղթահարման եւ հնարավորություն ունենալու դեպքում մենք 1 օր կնշանակենք ու կնշենք այդ օրը ամբողջ հանրապետությունում, բայց հիմա պետք է զերծ մնալ դրանից»։

Հարությունյանն ասաց նաեւ, որ նախորդ շաբաթ Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել. «Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությունը նաեւ այդտեղ հսկողություն իրականացնի, որովհետեւ դրանք դառնում են մեծ աղբյուրներ վարակի տարածման համար»։

Վարչապետը նշեց, որ պետք է դպրոցների տնօրենների եւ համայնքների ղեկավարների վրա պատասխանատվություն դնել, բայց ոստիկանությունը այդտեղ պետք է հսկողական աշխատանքներ իրականացնի։

Ոստիկանապետն ասաց, որ 3 օր առաջ հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով քաղաքացիներին զերծ մնալ մասսայական միջոցառումներից, ուխտագնացություններից։

Տպել
1784 դիտում

«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է

Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում

Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում

Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի

Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով

Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ

Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար

ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը

Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը

«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են

Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր

Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն

60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին

Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները

Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում

Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել

235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում

Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից

ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին

Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ

Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)

Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը

Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի

ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը

Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ինչ է արել վարչապետի աշխատակազմը 2022-ին. Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է կատարողականը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել 168.am-ին

15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան

ԱԳ նախարարը Իսպանիայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Լաչինում միջազգային փաստահավաք առաքելության կարևորությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի օկուպացիան. Ալիև

Ֆրանսիայի հայամետ դիրքորոշման պատճառը կաշառակեր ֆրանսիացի պատգամավորներն են. Ալիև

Այսուհետ մենք հավերժ ապրելու ենք այս հողում. Ալիևը՝ օկուպացված Բերձորի մասին

«Տունը իմն է, պետությանը չեմ տալու, ես շատ օրինավոր եմ». Վլադիմիր Գասպարյան