Երևան
12 °C
Միշիկը՝ պապիկից, տատիկը՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ թոռնիկից եւ մուկն էլ, ամենակարեւորը մուկը, վերջից քաշի, մեկ է, չեն պլստալու:
ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանան այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ «կոռուպցիոներները շուտով կսսկվեն»:
ՀՀ վարչապետն այս մասին խոսեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին ի պատասխան: Պատգամավորը վարչապետին խնդրում էր խոսել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարությունների մասին:
«Չէի տա այդ հարցը, որ կապված է Միքայել Մինասյանի կողմից ձեզ ուղղված մեղադրանքներին, եթե դա չլիներ մեղադրանք, որ անդրադառնում է բոլորիս: Եթե Հայաստանի Հանրապետությոնից մաքսանենգ բեռով ինքնաթիռներ են թռնում կառավարության թույլտվությամբ, թռնում են բարեկամ Ռուսաստան, բարեկամ Վրաստանի հետ խնդիրներ առաջացնում, դա ձեր վարկանիշի վրա ազդելու է, կարող է դա ձեզ միեւնույն է, ինձ համար դա միեւնույն չէ, որովհետեւ դուք իմ միակ հայրենիքի վարչապետն եք»,- հարց-դիտարկումն այս նախաբանով սկսեց Ուրիխանյանը՝ նկատելով, թե մի որեւէ երկրում իրեն տեսնելիս կարող են ասել՝ սա էն մաքսանենգների երկրի պատգամավորն է:
Ուրիխանյանի հարցը հետեւյալն էր՝ արդյոք Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են թռնում, ինչպես հայտարարում է Միքայել Մինասյանը:
«Կարծում եմ՝ ձեր վարկանիշը պահելու անհրաժեշտություն չկա, պարո՛ն Ուրիխանյան, որովհետեւ, ինչպես վերջին 10 տարում, ձեր վարկանիշը աննկարագրելիորեն բարձր է, այնպես որ, այդպիսի խնդիր չկա: Ինչ վերաբերում է Հայաստանի մաքսանենգ երկրի իմիջին, ես կարծում եմ, որ այդ իմիջով հետաքրքրվողները պետք է հետաքրքրվեն այն քրգործով, որ հարուցված է ՊԵԿ-ում Միքայել Մինասյանի գործունեության հետ կապված: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, առանց որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, Հայաստան են ներկրվել գյուղատնտեսական մթերքներ, ճոխության առարկաներ, շինանյութ, ինչ ասես՝ սելիտրայի անվան ներքո, եւ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 20 միլիարդ դրամի վնաս»,- պարզաբանեց Փաշինյանը:
Անդրադառնալով Հայաստանից ծխախոտի արտահանմանը՝ ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ առնվազն վերջին 5 տարում այդ համակարգում ոչ մի բան չի փոխվել:
«Եթե այդտեղ կա պրոբլեմ, ուրեմն էդ պրոբլեմի պատասխանը պետք է պահանջել Միքայել Մինասյանի աներ Սերժ Սարգսյանից: Գիտեք, որ Կրասնոդար քաղաքում կամ երկրամասսում բռնվել է մաքսանենգ բեռով ծխախոտ, որ արտահանվել է Հայաստանից: Եթե հետ պտտենք իրադարձությունը եւ քննենք Հայաստանի հարկային մարմինների գործողությունները, էդ գործողությունների մեջ ոչ մի բան չի փոխվել, որեւէ բան փոխելը կլինի ապօրինի: Որովհետեւ մարդը գալիս, ասում է՝ ես ծխախոտ եմ արտահանում ՀՀ-ից, օրինակ՝ Աֆղանստան եւ թռնում եմ Ռուսաստանով դեպի Աֆղանստան: Էդ մարդը թռնում է օրինական ձեւակերպումով: Եթե էսօր էլ լինի էդ նույն բեռը, նույն ձեւակերպումով թռնելու է, եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում, օրինակ, ասենք, վերալիցքավորման պատճառաբանությամբ, բայց ծխախոտի մի մասը կամ լրիվ բեռնաթափում է այնտեղ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը որեւէ կապ չունի»,- վստահեցրեց Փաշինյանը:
Շարունակելով իր խոսքը՝ նա այլաբանորեն պատասխանեց որոշ հեռակա հարցադրումների, թե «բա էս կոռուպցիոներները ինչի չեն սկսվում».
«Ես կարծում եմ, որ նրանք վերջին օրերի իրադարձութունների արդյունքում կսսկվեն, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ կսսկվեն, որովհետեւ քրգործում ներգրավված մեղադրյալի պաշտպանական թիմին օրենքով սահմանված կարգով փոխանցվել են տեղեկություններ, որով մեղադրյալը եւ նրա ընտանիքը պետք է իմանան, թե ինչ խոր ցեխի մեջ են իրենք, որից դուրս պրծնել չեն կարողանալու: Ասենք, Սերժ Սարգսյանը, մնացածը, իրենք բոլորը, Միշիկը՝ պապիկից, տատիկը՝ պապիկից, թոռնիկը՝ տատիկից, փիսոն՝ թոռնիկից եւ մուկն էլ, ամենակարեւորը մուկը, վերջից քաշի, մեկ է, չեն պլստալու, պարո՛ն Ուրիխանյան»,- եզրափակեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT