Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց

COVID-19 թեթև դեպքերի տանը բուժման կազակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:

Առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի և խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի և խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):

Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաև սամանափակել պացիենտի խնամողների թիվը, և այցելուներ չընդունել:

Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով: Պացիենտին, նրա հետ նույն սենյակում գտնվող խնամողին անհրաժեշտ է ապահովել բժշկական դիմակով: Դիմակը խոնավանալու դեպքում պետք է անմիջապես փոխարինել նոր, մաքուր և չոր դիմակով կամ փոխել առնվազն 3 ժամը մեկ անգամ: Նաև պետք է կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ: Դիմակներն ու ձեռնոցներն օգտագործել միայն մեկ անգամ:

Ձեռնոցները, դիմակները և տնային խնամքի ընթացքում առաջացած այլ թափոնները պետք է պահել պացիենտի սենյակում փակվող աղբամանի մեջ՝ նախքան այն որպես թափոն հեռացնելը:

Պացիենտի կամ նրա շրջակա միջավայրի հետ ցանկացած շփումից հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո պետք է լվանալ ձեռքերն օճառով: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն, կարելի է շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Լվացվելուց հետո նախընտրելի է ձեռքերը չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով:

Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (սպասք, ուտելիք, ըմպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն, դիպչել ատամի խոզանակին, ծխախոտին):

Պետք է հաճախակի մաքրել և ախտահանել պացիենտի շրջակայքում գտնվող մակերեսները, լոգարանը և սանհանգույցը. օգտագործել կենցաղային օճառ կամ լվացքի փոշի, պարզաջրելուց հետո օգտագործել 0.1% նատրիումի հիպոքլորիդ (քլոր) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչ: Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ: Հագուստը, սպիտակեղենը, լոգանքի և ձեռքի սրբիչները լվանալ լվացքի օճառով կամ լվացքի մեքենայով՝ սովորական կենցաղային լվացքի փոշիով՝ 60-90 °C ջերմաստիճանի պայմաններում և լավ չորացնել:

Մակերեսները մաքրելիս և աղտոտված հագուստը կամ սպիտակեղենը մշակելիս պետք է կրել ձեռնոցներ և պաշտպանիչ հագուստ: Օգտագործելուց հետո կենցաղային ձեռնոցները լվանալ օճառով և ախտահանել քլորի 0.1%-անոց լուծույթով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9532 դիտում

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ

Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել

Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան

Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին

Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան

Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը

Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ

Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները

Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում

«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է

Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է

Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ

Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է

Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան

Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան

Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով

Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի

«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին

Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար

Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա

Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան

Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը

Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ