Երևան
12 °C
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի կարծում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախորդ չորեքշաբթի ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ կորոնավիրուսով վարակվելու հետ կապված կարող են խնդիրներ առաջացած լինել:
Այսօր լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ քանի որ վարչապետի հետ ԱԺ-ում նաեւ պատգամավորներն են շփվել, ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր հայտարարեց՝ իր եւ իր ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
«Այդ մասին տեղեկացա լիագումար նիստերից առաջ: Առողջություն եմ մաղթում վարչապետին եւ նրա ընտանիքին, ինչպես նաեւ բոլոր այն անձանց, որոնք այս օրերին հաղթահարում են վիրուսը: Դիմակով նստած ենք եղել բոլորս, կարծում եմ՝ խնդիր պետք է որ առաջացած չլինի: Եթե առողջապահության նախարարությունը կկարծի, որ մենք պետք է հանձնենք թեստեր, կհանձնենք»,- ասաց Մակունցը:
Նա նաեւ նշեց, որ հեռավար աշխատանքի անցնելու հետ կապված որոշակի օրենսդրական խոչընդոտներ կան, քննարկում են ինչպես անել՝ այդ հարցը լուծելու համար:
Մի բանում, ըստ Մակունցի, իրենք վստահ են, որ չպետք է կանգնեցնել խորհրդարանի աշխատանքը, բացի այդ, պետք է շարունակել Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների օրակարգ իրականացնել: Խմբակցության ղեկավարն ասաց, թե այդ օրակարգի մի մաս են նաեւ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման հարցը, դատաիրավական համակարգի բարեփոխումները, ոստիկանության բարեփոխումները, սահմանադրական փոփոխությունները:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագծին ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի դեմ լինելուն՝ Մակունցն ասաց, որ հանրաքվեի չեղարկումը համավարակի այս պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է:
«Մենք չենք կարող այս համավարակի գոյության պայմաններում անցկացնել հանրաքվե: Կարծում էի, որ սա պետք է ընդունելի լիներ մեր ընդդիմադիր գործընկերների համար: Ինչեւէ, կարծում եմ, որ նրանց մտահոգությունը ոչ այնքան հանրաքվեն չեղարկելու հետ էր կապված, որովհետեւ հիշում ենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր քվեարկել նաեւ հանրաքվե անցկացնելու որոշմանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր քվեարկել՝ այդ կերպ արտահայտելով իր դեմ դիրքորումը: Մենք կարծում ենք, այնուամենայնիվ, որ խնդիրը Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում, եւ նրանց դիքորոշումը պայմանավորված է հենց դրանով, իսկ ի՞նչ է նշանակում՝ լուծել ՍԴ ճգնաժամը: Դա նշանակում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը եւ գործող սահմանադրական մարմինները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը, պետք է գործեն այն Սահմանադրությամբ, որ ընդունվել է 2015-ին, ինչը հիմա այդպես չէ: Մենք ասել ենք՝ ձեռնարկելու ենք բոլոր միջոցները, որ 2015-ի Սահմանադրությունը եւ Սահմանադրական դատարանի մոդելը համապատասխանեն իրար»,- մանրամասնեց խմբակցության ղեկավարը:
Նա չբացառեց, որ խնդրի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի պատասխանները ստանալուց հետո ճգնաժամը կլուծվի այն տարբերակով, որ քննարկվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT