«Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան

Մենք տեղյակ ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է։ Ուզում եմ հասկանալ՝ տվյալ գործի հետ կապված ի՞նչ ինֆորմացիա կարող եք փոխանցել, որտե՞ղ ենք հասել եւ ի՞նչ ուղղությունով ենք շարժվում առաջ։

Այս հարցն այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Նա հավելեց նաեւ՝ հանրության մեջ կա կարծիք, որ նախկին դատախազական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանը որոշակի տեղեկություններ ունի այս հարցի վերաբերյալ եւ հետաքրքրվեց, թե Ջհանգիրյանն արդյոք ունի՞ մասնակցություն քննչական գործընթացի մեջ։

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ գործը վերաբացվել է տուժողի ներկայացուցչի դիմումի հիման վրա (խոսքը Անահիտ Բախշյանի մասին է,-խմբ.), եւ հետեւաբար ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում։

Դատախազը հայտնեց, որ նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձեւավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ, հենց իր կողմից գործի մանրամասն տվյալների եւ գործում առկա հակասությունների հարթման, պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին։

«Այս պահին էլ պլանավորված եւ բավականին տեմպով աշխատանք է իրականացվում՝ այդ քրեական գործով բացահայտումներ իրականացնելու համար։ Ես այսօր չեմ դժգոհի ժամանակով պայմանավորված բարդություններից, որովհետեւ հետեւողական եմ լինելու եւ կարծում եմ, որ մեր աշխատակիցների գիշեր-ցերեկ աշխատանքի շնորհիվ մեզ պետք է հաջողվի հանրությանն անհայտ մնացած, իսկ իրավական առումով, բնականաբար, հանցակազմ պարունակող յուրաքանչյուրի գործողությունների վերջնական բացահայտումը»,- ասաց դատախազը։

Նա շեշտեց նաեւ, որ Ջհանգիրյանը որեւէ մասնակցություն չունի այս քրեական գործով, սակայն հավելեց, որ եթե անհրաժեշտություն լինի, իսկ, իր կարծիքով, կլինի, ապա նա որպես վկա կհարցաքննվի։

Հիշեցնենք՝ Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, եւ քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3099 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը