Երևան
12 °C
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու նրանց ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ռենտգեն հետազոտություն են անցել, եւ պարզվել է, որ իրենք թոքաբորբ չունեն, այսինքն՝ ամբողջությամբ ասիմպտոմ կորոնավիրուս են տանում: Ընտանիքի կրտսեր անդամեները՝ Շուշանն ու Արփին, մանրամասն հետազոտություն են անցնելու այսօր, թեեւ կարծում են, որ նրանք էլ խնդիրներ չունեն:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ խոսեց այսօրվանից մտցված նոր սահմանափակումների մասին եւ հիշեցրեց, որ այսօրվանից դիմակի կրումը պարտադիր է հանրային բոլոր վայրերում:
«Այսօր երկրում կա մոտ 20 հազար ինձ նման մարդ, որ հիվանդությունը տանում է ինձ նման ասիմպտոմ ու տեղյակ էլ չէ, որ ինքը կորոնավիրուս ունի: Այս պարագայում շատ կարեւոր է, որ բոլորս բոլորիս հետ շփվելիս կիրառենք հակահամաճարակային միջոցառումներ: Ամենուր, ում որ տեսնում եք, վերաբերվեք նրան որպես ասիմպտոմ վարակակրի, որովհետեւ, կրկնում եմ, երկրում 20 հազար ինձ նման մարդ կա, տարբերությամբ, որ իրենք չգիտեն, որ ասիմպտոմ կորոնավիրուսակիր են:
Այսօրվանից, ինչպես արդեն նշվել է, դիմակ դնելը պարտադիր է բոլոր վայրերում: Ես երեկ հայտարարեցի, որ մենք ձեւավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ, Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային վերահսկողություն, կանոնների պահպանում, իսկ դրանց խախտումները հրապարակվելու են:
Արդեն իսկ ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որը զբաղվելու է սոցիալական ցանցերի ուսումնասիրությամբ»,- ասաց վարչապետը:
Նա խնդրեց քաղաքացիներին ուշադրություն դարձնել բանկերին, «Հայփոստեր»-ին, հասարակական նշանակության բոլոր վայրերին, արտադրական ձեռնարկություններին, պետական կամ մասնավոր աշխատանքի վայրերին, որպեսզի ինքը տեղյակ լինի՝ ում պատժի վատ աշխատանքի պատճառով: Ըստ վարչապետի՝ «Գլորիա»-ի օրինակը շատ պարզ է ներկայացնում իրավիճակը, բավարար էր ավտոբուսի նկարը:
«Իմ կոչն ու ակնկալիքն է, որ Հայաստանում սկսվի հակահամաճարակային շարժում, պահանջվում է միջոցառումների պահպանում, լուսանկարեք, տեսանկարահանեք խախտման դեպքերը եւ հրապարակեք սոցիալական ցանցերում: Երեկ, օրինակ, ի՞նչ կատարվեց՝ ընդամենը մի քանի ժամում բոլոր բանկերն իրենց աշխատանքը կարգավորեցին: Դպրոցներ, հասարակական վայրեր, կանգառներ, պետք է լայնորեն վերահսկվեն այս բոլոր վայրերը՝ հանրային վերահսկողությամբ»:
Վարչապետը նաեւ հավելեց, որ երեկ կորոնավիրուսից ունեցել ենք 6 մահ, 9 մահ՝ այլ հիվանդություններից, ցավակցություններ փոխանցեց նրանց ընտանիքներին:
Նաեւ նշեց, որ սոցիալական աջակցության միջոցառումների ընթացքում արդեն 100 միլիարդ դրամ է տրամադրվել մարդկանց, ընդ որում, 9-րդ միջոցառումով ավելի քան 800 հազար երեխայի աջակցություն է ցուցաբերվել:
Նիկոլ Փաշինյանը, կրկին հիշեցնելով դիմակների կրման անհրաժեշտության մասին, ասաց, որ երեկ դիմակների գների անկում է արձանագրվել, ՏՄՊՊՀ-ի հավաստիացմամբ՝ դիմակների գներն ավելի կնվազեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT