100 հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտվում անկանխիկ թոշակ ստանալու հնարավորությունից․ Արշակյան

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, ասաց, որ երեկ խնդրահարույց վիճակ ունեին «Հայփոստ»-ում։

«Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, որպեսզի իրավիճակը 100 տոկոսով համապատասխանի հակահամաճարակային պայմաններին»,- հարցրեց վարչապետը։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ բոլոր փոստերի բաժանմունքների վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն.

«Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն իսկ դրական տեղաշարժ ունեինք այս առումով։ Երեկվա ընթացքում գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվում են աշխատանքները, եւ օրվա վերջում մեծ մասամբ կունենանք այդ գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն։ Նաեւ երեկ պարետը որոշում է կայացրել այս ամիս թոշակները փոստատարների միջոցով առաքել տներ։ Այստեղ նաեւ շատ կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ թոշակառուները, կենսաթոշակառուները հնարավորություն ունեն ստանալ բանկային քարտեր եւ իրենց քարտային հաշիվների վրա ստանալ թոշակները։ Դա, իհարկե, պարտադիր բնույթ չի կրում, եւ 100 հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտագործում այդ միջոցը»,- ասաց նախարարը։

Արշակյանը կոչ արեց թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ թոշակները՝ անկանխիկ եւ այդպիսի հերթերի կուտակումից խուսափելու համար։

«Եվս մի բան կուզեի ավելացնել. այս պահին ԱԺ-ում է գտնվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված օրինագիծ, որով մյուս տարվա հունիսից կամ հուլիսից արդեն իսկ պարտադիր է դարձնում կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որ մենք եւս մեկ քայլ առաջ կատարենք անկանխիկ առեւտրի, ինչպես նաեւ անկանխիկ դրամաշրջանառության առումով»,- նշեց նա։

Արձագանքելով նախարարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական բոլոր մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ փակ տարածքում բոլորը պետք է լինեն դիմակներով, այս կանոնը պետք է համատարած պահպանվի, այդ թվում՝ պետական հիմնարկներում։ Երեկվանից պարետի որոշմամբ դիմակի կրումը պարտադիր է նաեւ հանրային բաց տարածքներում, այսինքն՝ աշխատանքի վայրից դուրս էլ նույնպես պիտի դիմակներ կրեն մեր քաղաքացիները։ Նաեւ ուզում եմ ասել, որ վերջին շրջանում Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի, մեր գործողությունների արդյունքում դիմակների որոշակի գնանկում է նկատվել։ ՏՄՊՊՀ-ն հիմա նաեւ վարույթ է հարուցել, եւ մենք հույս ունենք, որ դիմակների գնանկման այս պրոցեսը կշարունակվի»,- ասաց վարչապետը։

Նա քաղաքացիներին կրկին կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները. «Դա է ճանապարհը։ Մեր վարքագծից է կախված, թե արդյոք առողջապահական համակարգը կկարողանա տանել այն բեռը, որը մենք դնում ենք նրա վրա։ Մեր խնդիրն է մեր անհատական վարքագծով թեթեւացնել առողջապահական համակարգի բեռը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1922 դիտում

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց