Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նախապատրաստական փուլից անցել է իրականացման փուլ. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով: 

Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ՀՀ Ոստիկանապետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասն քննարկման արդյունքում նախանշվել են  հիմնական անելիքները կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր այս դրսևորումների նախականխման, բացահայտման, նման գործերով քննությունների որակի ապահովման, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառման ուղղություններով, ինչպես նաև  հանցագործության նման դեպքերով քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննական մարմինների համագործակցության եղանակները, դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին վերաբերող խնդիրները: 

ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների գործերով քննությունների նկատմամբ դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունվետության բարձրացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության երկու դատախազ մասնագիտացվել է կոնկրետ այս ոլորտում: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում այս հանցատեսակների առումով դեռևս չի ձևավորվել իրավական պրակտիկա՝ այդ հանցագործությունների դեմ պայքարում հնարավոր թերացումներից և բացթողումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել՝ ուսումնասիրել հետխորհրդային երկրների, մասնավորապես, Վրաստանի Հանրապետության փորձը՝  նկատի ունեալով նաև, որ հետխորհրդային պետություններից առաջինը Վրաստանում են քրեականացվել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները: 

Այդ նպատակով հարևան պետության հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարած պատվիրակության՝ ոլորտում մասնագիտացած դատախազների, իրավապահ մյուս կառույցների աշխատակցիների ներգրավվածությամբ այցը Վրաստանի Հանրապետություն, որտեղ, Վրաստանին առնչվող գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վրաց գործընկերների հետ համատեղ քննարկումներում հնարավորինս դետալային ուսումնասիրվել են հանցագործության այդ դեպքերով իրականացված քննություններին, դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանն առնչվող պրակտիկ խնդիրները, իրավակիրառական գործիքակազմերը: 

Բացի վերոնշյալից, քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքներով իրավակիրառ պրակտիկայի միասնականության, նաև հանրային իրազեկման ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատրաստվել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը» վերտառությամբ գիտագործնական մեկնաբանությունը, որը երաշխավորվել է տպագրության ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի կողմից և ուղարկվել շահառու բոլոր գերատեսչություններին: Այդ ուղեցույց-մեկնաբանությունները հրապարակվել են նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում, որին կարելի է ծանոթանալ http://justiceacademy.am/#1954 հղումով: Նշված թեմայով ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրով նաև նախատեսվել է առանձին դասընթաց: 

Այս նախապատրաստական աշխատանքների հենքի վրա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող, նախաքննության մարմինների և դատախազության կողմից սկսվել են քրեական ենթամշակույթին առնչվող արարքների դեմ, ինչպես նաև այն կրող անձանց կամ խմբավորումների կողմից հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ համակարգված և բարձր համագործակցությամբ իրականացվող լայնածավալ միջոցառումներ: Արդյունքում բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու հանցավոր սխեմաներ: 

ՀՀ քրեական օրենգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է թվով 5 քրեական գործ, որոնցից 3-ը միացվել է մեկ վարույթում: Քրեական բոլոր գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: 

Այս քրեական գործերից մեկով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, երեք անձի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու, հինգ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող  նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար: 

Քրեական հետապնդման ենթարկված նշված 10 անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ինչպես նշված գործերով հանցագործությունների հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, այնպես էլ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր այլ սխեմաների հայտնաբերման, դրանցում ներգրավված անձանց հանցավոր գործունեությունը պարզելու և խափանելու ուղղությամբ: 

Քրեական ենթամշակույթի դեմ անզիջում և հետևողական պայքարը, այդ հասարակական չարիքն արմատախիլ անելը շարունակում է մնալ ՀՀ դատախազության, իրավապահ մյուս մարմինների բացարձակ առաջնահերություններից: Այս համատեքստում հանրությանը պարբերաբար կներկայացվեն նշված ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: 

Միաժամանակ, ՀՀ դատախազությունն ակնկալում է հասարակության աջակցությունն այս երևույթների դեմ համակողմանի պայքարում:    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1972 դիտում

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան