Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց պաշտպանների բողոքի դեմ:
Նա նախ անդրադարձավ Քոչարյանի կալանավորման հիմքերին՝ հերթական անգամ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ դրանք չեն վերացել: Ըստ դատախազի՝ խոչընդոտելու ռիսկի գլխավոր եւ առաջին վկայություններից մեկը մեղսագրվող արարքի բնույթն է, որի համար հիմնաքարային նշանակություն ունի բանակի ներգրավումը ներքաղաքական հարցերին. «Դա իրականացվել է հատուկ քողարկման եղանակով. քողարկվել են տրամադրված տրանսպորտային միջոցների տարբերանշանները, ներգրավված անձանց տրամադրվել են առանձին հագուստներ, դրանց տարբերանշաններն են փոխվել»,- ասաց դատախազը՝ նշելով, որ այդ ամենը նկարագրված է Քոչարյանի մեղադրական եզրակացության մեջ:
Դատախազը նաեւ շեշտեց, որ առանձին վարույթներ կան, որոնք վերաբերում են Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում նրա անմիջական կամ ոչ անմիջական ենթակայության տակ գործող պաշտոնատար անձանց կողմից քննությունը շեղելուն, ապացույցներ կեղծելուն. «Կդժվարանամ արդեն թիվն ասել, թե որքան ենք նշել, որ կալանավորման հիմքը ոչ միայն խոչընդոտելու փորձն է, այլ դրա ռիսկը, եվրոպական իրավունքը հստակ ասում է, որ պետք է գնահատել նաեւ այդ ռիսկերը»:
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն փաստարկին, որ պաշտոն զբաղեցնելը չպիտի ունենա վատթարացնող ազդեցություն, դատախազն ասաց, որ Եվրոպական դատարանի իրավունքի համաձայն էլ՝ անձի բարձր, տվյալ դեպքում՝ ամենաբարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը նրա հետ ուղղակի կամ ոչ ուղղակի ենթակայության տակ պաշտոնավարած անձանց վրա կարող է ունենալ ազդեցություն:
Խոչընդոտելու ռիսկի բարձրացման վերաբերյալ խոսելիս Գեւորգ Բաղդասարյանը, աննուններ չնշելով եւ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել չցանկանալով, ասաց, որ կա դատարան ուղարկված քրեական գործ, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի մտերիմը կազմակերպված խումբ է ստեղծել քննությանը խոչընդոտելու նպատակով: Նշենք, որ խոսքը «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի մասին է. նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու համար կաշառելու մեջ. «Եթե պայմանականորեն ինձ հեռացնեմ այս վարույթից, ապա որպես օբյեկտիվ դիտորդ՝ կարող եմ ասել, որ այն պաշտոնական տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանի մտերիմը կազմակերպված խումբ է ստեղծել քննությանը խոչընդոտելու նպատակով, այդ ռիսկը էական փոփոխությունների է ենթարկում»:
Դատախազի առարկությունը ընդմիջվեց դատավոր Արսեն Նիկողոսյանի մի քանի հարցերով: Նրանց զրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանի տեսքով:
- Պարո՛ն դատախազ, կա՞ն արդյոք փաստական տվյալներ, որ վկայում են այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը անմիջական մասնակցել, կազմակերպել, օժանդակել է Ձեր նշած ոչ իրավաչափ վարքագծին, որեւէ կապ կա՞, թե՞ դա կարող է լինել այդ անձանց ինքնագործունեությունը, որին Ռոբերտ Քոչարյանը կարող է համաձայն լինել կամ չլինել:
- Այդ գործի հանգամանքները, բնականաբար, չենք քննարկելու, այդ գործով տվյալներ կան, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց հետ գտնվել են շփումների մեջ, ինչին, վստահ եմ, դեռ գնահատականներ կտրվեն, իսկ եթե այս պահին լիներ այնպիսի տեղեկություն, որ Քոչարյանն անմիջականորեն դրան մասնակցել է, բնականաբար, նա կունենար համապատասխան կարգավիճակ, բայց նրա անազատության մեջ գտնվելու պարագայում այսպիսի հանգամանքը մեծացնում է խոչընդոտելու ռիսկը նրա՝ ազատության մեջ գտնվելու պարագայում:
- Եթե մենք չունենանք անմիջականորեն Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը կապի տեսանկյունից, չե՞նք վտանգի անձնական պատասխանատվության հետ կապված խնդիրները. ենթադրենք, երեխաներն են անողները. երեխան կարող է մտածել, որ իր հոր համար լավ բան է անում, բայց հայրը արդյո՞ք համաձայն էր դրան կամ գիտե՞ր դրա մասին:
- Առնվազն այն, որ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց իր ընտանիքի վրա ունեցած իր ազդեցությունը, կարծում եմ՝ խոսուն հանգամանք է, բայց հարցին ավելի ամբողջական պատասխանելու համար ասեմ, որ մենք խոսում ենք ռիսկի մասին. տվյալ պահին նույնիսկ անմիջական առնչության բացակայությունը ենթադրում է որոշակի ռիսկ այդ կապակցությամբ. անձը կարող է այդ պահին առնչություն չունենալ, որովհետեւ գտնվում է անազատության մեջ, բայց իր ընտանիքը այդպիսի գործողությունների է գնում, եւ ազատության մեջ գտնվելու դեպքում այդ ռիսկը ես ավելի մեծ եմ տեսնում:
- Այսօրվա գործերը վերաբերում են ամբաստանյալի ընտանիքի ոչ անմիջական անդամներին, այլ հնարավոր է, որ կապ ունենան, այսինքն՝ հաստատված չեն այս պահին:
- Ընտանիքի անդամների կապի վերաբերյալ կան հաստատված տվյալներ:
- Տեսականորեն ստացվում է, որ պարոն Քոչարյանի կալանքի տակ լինելը որեւէ նշանակություն չի ունեցել այդ անձանց համար որոշակի հակաիրավական վարքագիծ դրսեւորելու առումով: Հիմա ասում եք՝ եկեք շարունակենք կալանքի տակ պահել, որ ինքը նման վարքագիծ չդրսեւորի, բայց եթե այդ տեսանկյունից նայենք, կալանքի տակ պահելն էլ չի օգնում: Այս մասով ի՞նչ կարող եք ասել:
- Միջամտությունը լինում է x չափով, հետո կարող է լինել 2x չափով:
- Եթե մենք խոսում ենք հնարավոր մտերիմների մասին, եւ այսօր չունենք պարոն Քոչարյանի անմիջական մասնակցության մասին տվյալներ, նա ազատությա՞ն մեջ ավելի շուտ կզսպի այդ անձանց՝ իրեն վնաս չտալու առումով, թե՞ անազատության մեջ:
- Վստահ եմ, որ եթե զսպելու լիներ, անազատության մեջ գտնվելը դրան որեւէ կերպ չէր խանգարի:
- Դուք ուզեցիք ասել, որ պարոն Քոչարյանի մոտ կա խոչընդոտելու պատրաստակամ վարքագիծ՝ ելնելով նախորդ փորձից: Այսօր՝ 12 տարի անց, երբ նա ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, եւ արդեն իսկ փաստարկված մեղադրանքներ են ներկայացվել, այսինքն՝ դուք վստահ եք, որ այդ անձինք կատարել են մեղսագրվող արարքները, այդ տեսանկյունից խոչընդոտելու ռիսկը չի՞ նվազել:
- Պաշտոնավարումը դադարեցնելը ինքնին չի կարող այդ ռիսկը նվազեցնել, տեսականորեն կարող է փոխել ազդեցությունը, բայց միայն այն հանգամանքը, որ 12 տարի պաշտոն չի զբաղեցնում, չի կարող ռիսկը նվազեցնել: Ասեմ՝ ինչու. սույն գործով վկայի կարգավիճակ ունեցող անձինք գործից անջատված մասով դատավարական կարգավիճակներ ունեն, եւ նրանք անձինք են, որոնք հենց այդ ժամանակ Քոչարյանի հետ ենթակայության հարաբերությունների մեջ պաշտոնավարել են: Հակառակ պարագայում Եվրոպական դատարանի դիրքորոշումները, որ անձի դիրքը, կապերը պիտի գնահատվեն, լրիվ կիմաստազրկվեն, քանի որ մենք ունենք հարկադրանքի միջոց պաշտոնավարումը դադարեցնելը. կդադարեցնենք, եւ այդ պաշտոնը կալանավորման հիմքերի գնահատման կոնտեքստում այլեւս չի դիտարկվի:
- Դուք նշեցիք, որ խոչընդոտման փորձի տվյալներ առկա չեն, բայց մենք պիտի խոսենք ռիսկի մասին: Արդյո՞ք ավելի մեծ չպիտի լինի այդ ռիսկի գնահատման փաստակազմը, երբ խոսում ենք այն դեպքի մասին, երբ կանխատեսում էինք, որ ազատության մեջ գտնվելով՝ անձը կանի այդ արարքը, հետո չարեց, կամ չունեցանք այդ տվյալները, եւ հետո նորից կալանքի տակ գտնվեց: Այսինքն՝ խոչընդոտման ռիսկը գնահատելիս մենք տեսականորեն պիտի՞ տարբերակում դնենք այն երկու դեպքերի միջեւ, երբ ունենում ենք նախ ազատության, հետո՝ անազատության մեջ գտնված անձ եւ միանգամից անազատության մեջ գտնված անձ:
- Ստանդարտի մեջ ձեր հարցադրմանը դրական կպատասխանեմ, բայց կախված է նրանից, թե անձը ազատության մեջ է ինչի արդյունքում, ինչ պայմաններում, եւ այդ ժամանակահատվախում իրավական ինչ գործընթացներ են տեղի ունենում: Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելուց հետո զուգահեռ սկսվել է վարույթ Վերաքննիչ դատարանում՝ դարձյալ անազատության մեջ պահելու հետ կապված: Ակնկալո՞ւմ ենք, որ անձի կողմից ոչ պատշաճ վարքագծի գնալու հավանականությունը այդ պայմաններում նույնը կլիներ. ես վստահ եմ, որ ոչ:
- Այսօր մենք էլի ունենք պրոցես, եւ դա ենթադրում է հնարավոր դատավճռի կայացում կամ հնարավոր այլ սցենար: Նույն տրամաբանությամբ այդ պրոցեսը չի՞ ստիպելու պարոն Քոչարյանին, որ իրավական բարեխիղճ վարքագիծ դրսեւորի. եթե համեմատում ենք, որ նրա ազատության մեջ եղած ժամանակ կար վարույթ վերաքննիչ դատարանում, նույնը չի՞ կարող հիմա տեղի ունենալ, չի՞ կարող անձը մտածել, որ եթե ես հիմա ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորեմ, դրա հայտնի դառնալուց մեկ րոպե հետո կհայտնվեմ անազատության մեջ:
- Նույնը չէ, ասեմ՝ ինչու. երբ որեւէ մեկին դատարանի որոշմամբ ազատության մեջ են թողել, եւ Վերաքննիչ դատարանում դատախազը փաստարկում է, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը, տվյալ անձի կողմից տվյալ ժամանակահատվածում խոչընդոտելու հավանականությունը զրոյից բարձր չէ, բայց այն դեպքում, երբ տեղի է ունենում պրոցես, ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ դա կարող է տեւել երկար, որի ընթացքում դատարանում հարցաքննվելու են անձինք, որոնց ցուցմունքները օգտագործվել են մինչեւ հիմա, եւ հետո էլ կարող են օգտագործվել տվյալ անձի դեմ, բնականաբար, հավանակնությունները էականորեն տարբեր են:
- Ի՞նչ գործողությունների արդյունք կարող է լինել այդ խոչընդոտումը, ամենամեծ ռիսկերը որտե՞ղ են՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանին մատով են ցույց տալու հանրային որեւէ վայրում հայտնվելու դեպքում:
- Խոսքը վերաբերում է հարցաքննության ենթակա վկաների վրա անօրինական ազդեցությանը, եւ դա կարող է իրականացվել քողարկված բազմաթիվ եղանակներով: Վերահսկման միջոցները անսահմանափակ չեն, եւ անձը ունի շատ լայն հնարավորություններ խոչընդոտելու եղանակներն ընտրելու հարցում:
Հարցուպատասխանի ավարտից հետո մեղադրող, ապա նաեւ տուժող կողմերը ներկայացրին իրենց առարկությունները, սակայն աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ ամբողջությամբ չավարտեցին: Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 10:00-ից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT