Երևան
12 °C
Ազգային ժողովում քննարկվում է Տեսալսողական մեդիայի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախգծերի փաթեթը։
Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, որ նախագիծը չի կարելի համարել նորարար կամ ամբողջական, որովհետեւ էլեկտրոնային հաղորդակցության եւ մեդիայի հարցը չի լուծում։ Հայրապետյանը շեշտեց, որ այս նախագծերը վերաբերում են բացառապես հեռուստատեսությանը եւ ռադիոյին, այդ իսկ պատճառով էլ չեն լուծում այդ խնդիրները, ինչպես եւ չեն լուծում Սահմանադրական դատարանի ճգնաժամը։
Նրա խոսքով՝ այս օրենքի նախագծով նրանք ցանկանում են ոչ թե փակել որեւէ հեռուստաալիք, հեռուստահաղորդում, որեւէ սերիալ, այլ խրախուսել լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը։ Պատգամավորի համոզմամբ նաեւ՝ այն աղբը, որ կարելի էր տեսնել մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը, լինելու է ոչ մրցունակ, դուրս է գալու շրջանառությունից։
Սույն օրենքի նախագիծը, ինչպես ասաց Հայրապետյանը, չի կարող հենց վաղվանից լինել տեսանելի եթերի բովանդակության առումով, բայց եւ վստահեցրեց, որ 1 տարի անց հեռուստադիտողի համար սա լինելու է շոշափելի տարբերություն։ «Մենք չենք գալիս՝ պնդելու, թե այսօր այս օրենքն ընդունելով՝ վաղվանից փառահեղ, ամենամաքուր եթերն ենք ունենալու, բայց ասում ենք, որ այսօր դնում ենք դրա հիմքերը»,- ասաց Հայրապետյանը։
Նա նաեւ հայտնեց, որ քիչ առաջ իրեն մի լրատվականի նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր՝ «Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Շարունակելով իր խոսքը՝ պատգամավորն ասաց, որ այսօր իրենք խոսում են բացառապես մեդիադաշտում նոր կանոնակարգումների մասին, որոնք միտված են պետության ազգային անվտանգության, լեզվական անվտանգության բարձրացմանը։ «Ես անունը դեռեւս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետեւում կանգնած անձանց՝ այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար։ Կա՛մ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կա՛մ՝ նյութը հեռացնում»,- եզրափակեց պատգամավորը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT