Երևան
12 °C
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջացառման շահառուների ցանկը պետք է հրապարակվի։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը կարծիք էր հնչեցրել, որ հաշվի առնելով այն, որ անձնական տվյալները գաղտնի են, նպատակահարմար չէ դա հրապարակել։
«Սա նրա համար է, որ չարաշահումներ թույլ չտանք: Պիտի կետ լինի, որ մարդը համաձայն է իր անձնական տվյալների հրապարակմանը: Եթե մարդը համաձայն չի, ինչո՞ւ համաձայն չի, եթե տուժած ոլորտի աշխատող է, ուրեմն պետք է համաձայնություն լինի: Եթե չի ուզում, որ իր անձնական տվյալը հրապարակենք, ուրեմն մարդը թափանցիկության խնդիր ունի, ուրեմն ասենք ինքը մեծահարուստ է եւ չի ուզում հարեւանն իմանա, որ ինքը պետությունից 68 հազար դրամ աջակցություն է ստացել: Երբեմն իմ մոտ տպավորություն է, որ օրենքներն այնպես են ընդունված, որ հատուկ հնարավոր չլինի արդյունավետ աշխատել, որ հնարավոր լինի ծանոթ, ընկեր, հորեղբոր տղա մտցնել ցուցակ, փողերը մեջ-մեջ անել: Ոչ, պետք է հրապարակվի, եթե չի հրապարակվելու, այս միջոցառումը չենք անում եւ վերջ: Կամ էլ թե չէ հեսա ասենք՝ չենք հրապարակում, կսկսեն սոցիալական ցանցերում, թերթերում գրել, որ ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորոխպոր տղերքն են, մնացած 85 հազարը՝ փոխվարչապետերի, նախարարների։ Մի հատ էլ դուրս գան ասեն՝ ոչ մեկ օգնություն չի ստացել։ Դուք որ սովոր եք եղել նախկինում բրաբուսների շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու, հիմա չեք ստանում, նշանակում ա ոչ մեկ չի՞ ստացել։ Պայմանը հետեւյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում»,- հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ անձնական տվյալները սրբորեն պաշտպանում են, դրա համար հանրության մի ստվար զանգվածը չի հավատում, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած մարդիկ կան, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդիկ կան:
«Էս նեյնիմներին պետք է վերջ տաք, հրապարակեք հասցե առ հասցե: Հրապարակեք էն մարդկանց հասցեները, որոնք առավոտից երեկո կորոնավիրուսի դեմ խոսում են, ընտանիքի անդամների կեսը հիվանդ ա: Ով չի ուզում իր տվյալը հրապարակվի, մի դիմեք այս օգնության համար»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ երբ ոստիկանությունը մեկին բերման է ենթարկում, ինչ-որ մեկը մտնում է ուղիղ եթեր, բոլորին ցույց է տալիս, եւ այդ ժամանակ ոչ ոք չի հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա:
«Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ նույն քաղաքացու օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ անձնական տվյալները խախտել ես: Էս ժամանակակից իրավաբանության մեջ ամեն օր մի տարօրինակ բանի ենք հանդիպում: Որ խնդիրն ուզում ես լուծես, ասում են՝ չէ, մի լուծեք, դա ինչ-որ կոնվենցիայի խախտում է»,- ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT