Դրսից տղա բերելու տրամաբանությունը եւ 30 տարվա կոռուպցիոներ ընդդիմությունը. Տուսկը ՀՀ-ն տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ իրավական պրոցեսներին գրեթե զուգահեռ կուսակցության անդամները սկսեցին ամենուր հայտարարել, թե կդիմեն միջազգային կազմակերպություններին, արտասահմանյան իրենց գործընկերներին: 

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Միքայել Մելքումյանի հետ: ՌԴ դեսպանատան տարածած հայտարարությունում խոսք չկա Գագիկ Ծառուկյանի մասին, սակայն նշվում է. «Խորհրդարանականները նաեւ ներկայացրեցին ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը»: Այսօր երեկոյան դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց.

«Հանդիպումների շարքը շարունակական է, մենք հանդիպել ենք ոչ միայն Ռուսաստանի դեսպանի հետ, երեկ նաեւ Ղազախստանի դեսպանի հետ է հանդիպում  տեղի ունեցել»:

Նա չցանկացավ ներկայացնել դեսպանի հետ հանդիպման մանրամասները՝ ընդգծելով, որ դա կոռեկտ չի համարում:

Պարզվեց՝ Ռուսաստանի դեսպանը հանդիպման ցանկություն է հայտնել նաեւ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպումը դեռ չի կայացել: Փոխարենը Ալեն Սիմոնյանը երեկ զրուցել է Ռուսաստանի Դաշնային ժողովի փոխնախագահի հետ, սակայն ինչպես լրագրողներին հայտնեց նա, այս Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողի վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել․

«Երբ խոսքը գնում է քրեական գործի մասին, մեր լուրջ գործընկերները, որոնք գիտեն՝ ինչ է քրեական գործը եւ քաղաքականությունը, նաեւ գիտեն մեր գործելաոճը, չեմ կարծում, որ կշտապեն եւ մեր բարգավաճական գործընկերների պես հախուռն ինչ-որ հայտարարություններ կանեն, որքան էլ դա սադրվում է»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Այդ դեպքում Սիմոնյանն ինչպե՞ս է վերաբերում Եվրոպական Միության խորհրդարանի անդամ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականներին: Տուսկն իր թվիթերի էջում գրել է. «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ օրինականերով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ ընդդիմությանը ճնշելուց»։

«Ես կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի Հայաստանի ժողովրդի գործերին, իսկ Սերժ Սարգսյանի պաշտպանության համար կան ավելի պատշաճ եւ մասնագիտացված անձինք…Պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որոնք որ իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են, որոնք ՀՀ իրականության հետ ոչ մի կապ չունեն եւ չեն կարող ունենալ»,- ասաց Սիմոնյանը։

Ինչպես հայտնի է՝ երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է Տուսկի նախագահությամբ անցկացվող ԵԺԿ Արեւելյան գործընկերության տեսակոնֆերանսին, որի ընթացքում ՀՀԿ նախագահը քննադատել է Հայաստանի իշխանություններին. «Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին»,– նշված է Սարգսյանի ելույթի վերաբերյալ ՀՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում առանց անուն տալու անդրադարձավ ընդդիմության ճնշելու վերաբերյալ քննադատությանը. «Կառույցներ կան երեսուն տարի Հայաստանին ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ, հիմա որ ռեալ պայքար է սկսվել, ասում են` էդ ընդդիմությանն ինչի՞ եք ճնշում: Բա երեսուն տարվա կոռուպիոներները հիմա ընդդիմություն են… էդ շատ լավ ձեւ ա` ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք: Ու ընդհանրապես պետք ա էս հարցերում կողմնորոշվել: Որ ուղղությամբ գնում ես, պարզվում ա սխալ ա…տպավորություն ա, որ ուզում են մեր ձեռներն ու ոտերը կապեն ու ասեն ոչ մի բան մի արեք», - նկատեց վարչապետը:

Մեր երկրի ներքին հարցերի վերաբերյալ միջազգային կառույցներին դիմելու քայլին այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաեւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ըստ նրա՝ այդ ամենը տեղավորվում է պարզագույն՝ «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ:

«Այդ սխեման շատ պարզ է. սկզբում նրանք վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, Հայաստանի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում են ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլ նաեւ ռուս հաղորդավարի ցնդաբանություններով: Սա անթույլատրելի ու դատապարտելի գործելաոճ է: Բոլոր այս սուբյեկտները այս ամբիոնից, սեփական ժողովրդի հետ խոսելու փոխարեն նախընտրում են օտարներին` ցույց տալով, որ չունեն իրենց երկրում տեր զգալու ու հայրենիքի անգամ չնչին զգացողություն: Պարոնայք, այս իրադարձություններն անցնելու են, սակայն այն հետքը, որ դուք թողնում եք այս օրերին ձեր հակապետական գործունեությամբ, մնալու է, չի ջնջվելու հասարակության եւ իհարկե մեր բոլորի հիշողությունից»,- ասաց պատգամավորը:

Սերժ Սարգսյան է ստացվում

Բացի «դրսի տղաներից», Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից դժգոհ ԲՀԿ-ն երեկ իշխանություններին սպառնում էր նաեւ Սահմանադրական դատարանով: Իվետա Տոնոյանն ասում էր, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատությունը արգելելու Կառավարության որոշումը: Այդ սպառնալիքը իրագործելու եւ անհրաժեշտ պատգամավորական ձայներ ապահովելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր նաեւ «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը: Տոնոյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց՝ պաշտոնապես դիմել են ԼՀԿ-ին, սակայն դեռ արձագանք չեն ստացել:

ԼՀԿ-ի աջակցությունը «Բարգավաճ Հայաստանին» անհրաժեշտ էր նաեւ կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման Կառավարության քայլերը քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու համար, սակայն «Լուսավոր Հայաստանը», ինչպես հայտնի է՝ պայման դրեց. hանձնաժողովի նախագահը պետք է լինի ԼՀԿ-ից: Այնպես որ այս մի սպառնալիքն էլ դեռ օդում կախված է:

Ինչ վերաբերում է հայաստանյան այլ ուժերի եւ մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցությանը՝ այս հարցին ի պատասխան Տոնոյանն ասաց, որ այս պահին միասնական օրակարգ ձեւավորելու եւ համատեղ պայքար տանելու չորս կուսակցությունների («Հայրենիք», «Մեկ Հայաստան», ԲՀԿ եւ ՀՅԴ) համաձայնություն կա եւ նպատակահարմար չէ որեւէ մեկին առանձնացնել եւ հատկապես նրա հետ համագործակցությունները շեշտադրել:

Իսկ օրակարգը, ըստ Տոնոյանի, նույնն է՝ «արմատական փոփոխություններ, այդ թվում նաեւ կառավարության 100 տոկոս փոփոխություն, ներառյալ նաեւ Նիկոլ Փաշինյանի»:

Հարցին` ինչպե՞ս են պատկերացնում կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանի հեռանալը, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ դա քաղաքական գործընթաց է եւ ինքը չի պատրաստվում այս պահին հրապարակել գործողությունների ճանապարհային քարտեզը: Ասաց, որ քննարկումները շարունակվում են, այլ քաղաքական ուժեր են միանում իրենց եւ վերջնական ֆորմատի ձեւավորումից հետո ավելի հստակ հայտարարություններով հանդես կգան:

Ի դեպ,  անդրադառնալով այս համախմբմանը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ասաց. «Ես ցավում եմ, որ նորից գնում-գնում, գալիս են այդ ջարդած տաշտակի շուրջը հավաքվում բոլորով…Այն մարդիկ, որոնք այսօր աշխատում են չակերտավոր  «ընդդիմության» կայացման մեջ, իրենք ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու: Իրենք պետք է հետեւություն անեն: Նույն ճանապարհով գնալը, նույն ձեւով աշխատելը որեւէ արդյունք չի տալու: Թող բոլորով պահանջեն, ինչքան իրենք եւ իրենց պես քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնքան մեր վարկանիշը բարձրանալու է: Իրենք պետք է ազատեն ընդդիմության դաշտը…Ընդդիմադիր դաշտը այլեւս պետք է ազատ լինի նոր մարդկանց համար, չվարկաբեկված մարդկանց համար, որոնք կապ չեն ունեցել նախկին իշխանությունների հետ, որոնք չեն սպասարկել եւ չեն սպասարկում այլ երկրների շահեր ՀՀ-ում, որոնք ուզում են քաղաքականությամբ զբաղվել ոչ թե իրենց ամբիցիաները բավարարելու, ոչ թե քրեական գործերից իրենց պաշտպանված զգալու, այլ ՀՀ-ում խնդիրների լուծման այլ տարբերակներ առաջարկելու համար: Ես ձեզ խոստանում եմ, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան եւ որոշ ժամանակ անց կփոխարինեն նաեւ ինձ»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4661 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս