Երևան
12 °C
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին այն խորքային խնդիրները, որոնք առկա են Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Հարուցված քրեական գործերի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, բայց ակնհայտ էր, որ Ծառուկյանի ճակատագիրը որեւէ մեկին առանձնապես չի հուզում։ Քաղաքական ուժերը պարզապես շտապեցին օգտագործել այդ առիթը՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ու բանն այնտեղ հասավ, որ անգամ ՀՀԿ-ն, որ ժամանակին Գագիկ Ծառուկյանի քաղաքական հավակնությունները գնահատում էր որպես «հայրենիքը կրկեսի վերածելու» փորձ, հիմա այս ամենը գնահատեց որպես նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում եւ հանդես եկավ հայտարարությամբ ու կառավարության հրաժարականի պահանջով։ Ըստ երեւույթին չափազանց մեծ է նրա նյութական միջոցներով ու կողմնակիցների ձեռքերով կրակից շագանակ հանելու գայթակղությունը։
Ինչ վերաբերում է այդ քրեական գործերը քաղաքական հետապնդում անվանելուն, ապա դա, իհարկե, միանգամայն հասկանալի է ու բխում է ժանրի կանոններից, ու հազիվ թե արժե ակնկալել, որ որեւէ մեկն անկեղծորեն կհայտարարի, թե այս ամենը չի կարող քաղաքական հետապնդում լինել այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանն ըստ էության միշտ էլ միայն անունով է եղել քաղաքական գործիչ։ Իրականում նա խոշոր գործարար է (գուցե նույնիսկ Հայաստանում ամենախոշորը), որը պարզապես ի թիվս այլ ոլորտների՝ մեծ ներդրումներ է արել նաեւ քաղաքականության ոլորտում։ Այնպես, ինչպես ներդրումներ է արել, ասենք, գյուղատնտեսությունում, շինարարությունում, հանքարդյունաբերությունում, խաղատնային բիզնեսում եւ այլն։
Թե ինչու է այդպիսի ներդրում արել՝ իր իմանալիքն է։ Գուցե համարել է, որ դա նպաստավոր պայմաններ կստեղծի իր բիզնես-կայսրության համար, գուցե ցանկացել է պարզապես նաեւ պետական այրի կարգավիճակ ունենալ ու պատրաստ է եղել վճարել դրա համար, բայց տվյալ դեպքում դա այնքան էլ էական չէ։ Առավել եվս, որ ինչպես բիզնեսի ցանկացած ոլորտում, այնպես էլ քաղաքականության մեջ ֆինանսական ներդրումներ անելը հակաօրինական չէ։ Ցանկացած մեծահարուստ կարող է կուսակցություն հիմնել, երկրով մեկ գրասենյակներ բացել, լրատվամիջոցներ հիմնել եւ այլն, ու այդ ամենը կլինի միանգամայն օրինական։ Այլ հարց է, որ ինչպես բիզնեսի ցանկացած ոլորտում, այնպես էլ քաղաքականության մեջ գործում են հստակ օրենքներ ու մրցակցային կանոններ, եւ դրանք խախտողները ենթակա են քրեական պատասխանատվության։ Օրինակ՝ որեւէ ընկերություն կարող է մասնակցել շինարարական տենդերի ու փորձել հաղթել ներկայացված լավ առաջարկի շնորհիվ, բայց չի կարելի կաշառք տալ՝ մրցույթում հաղթելու համար։ Նույն կերպ էլ՝ կարելի է մասնակցել ընտրությունների եւ փորձել հաղթել, բայց չի կարելի ընտրակաշառք բաժանել կամ փողով մարդկանց քշել հանրահավաքների։
Այլ կերպ ասած՝ խնդիրն այն չէ, որ Գագիկ Ծառուկյանն իր հսկայական ֆինանսական կարողություններով մտել է քաղաքականություն, խնդիրն այն է, որ նա այդ ներքաղաքական պայքարում քրեորեն պատժելի արարքներ է կատարել (համենայն դեպս՝ ըստ ներկայացված մեղադրանքի)։ Հիմա՝ հարց. եթե նրան մեղսագրվող քրեական հանցագործությունը կատարվել է ոչ թե, ասենք, շինարարության կամ առեւտրի, այլ քաղաքականության ոլորտում, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ այդ առթիվ հարուցված գործը քաղաքական է։
Իսկ ընդհանրապես՝ այնքան էլ հաճելի չէ տեսնելը, թե ինչպես են ընդդիմադիր քաղաքական ուժերը «փուռը տալիս» Գագիկ Ծառուկյանին, տարբեր անկյուններից խրախուսում, «թասիբի գցում» ու թաքուն հրճվում՝ հույս ունենալով նրա միջոցով թուլացնել գործող իշխանություններին, որպեսզի հետո ավելի հեշտությամբ իրականացնեն իրենց ծրագրերը (որոնցում Ծառուկյանը վստահաբար իր տեղը չունի)։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT