Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակային խմբում մեդալների համար պայքարը թեժանում է: 2019-20 մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ մրցանակային տեղերի ձգտող թիմերը միավորների խտությամբ են դասավորված: Լարվածության պատճառներից մեկն այն է, որ անցած հանգստյան օրերին կայացած 24-րդ տուրում գործող չեմպիոն ու ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» չկարողացավ ավելի պոկվել մրցակիցներից, միավորներ կորցրեց եւ բարդացրեց իր գործերը:
Տուրի կենտրոնական խաղում, որը հետագայում, կախված թիմերի վերջնական դասավորությունից, գուցե պարզվի, որ նաեւ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկն էր, չեմպիոնը հյուրընկալվել էր իրեն այդ պահին 6 միավորով զիջող ու 2-րդ տեղում ընթացող «Շիրակին»: Եվ եթե «Արարատ-Արմենիան» հաղթեր, չեմպիոնության հարցը, ըստ էության, կլուծեր: Գյումրեցիները, սակայն, այլ նպատակներ ունեին: Նրանք հաղթեցին 1:0 հաշվով ու երկարաձգեցին տիտղոսի համար մղվող պայքարը: Այս խաղից հետո միավորների քանակը նրանք հասցրին 42-ի՝ իրենց ու միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիայի» միավորների տարբերությունը նվազեցնելով մինչեւ 3-ի:
«Շիրակին» բավական մոտ է գտնվում «Ալաշկերտը», որն այս տուրում հաղթեց մրցանակային խմբի հետնապահին՝ «Արարատին»: Առավելության հասավ 3:1 հաշվով: Հիմա «Ալաշկերտը» 40 միավոր ունի ու ընդամենը 2-ով է զիջում «Շիրակին»: Իր հերթին մրցանակային տեղերում գտնվող թիմերին կրկնակոխ հետեւում է «Նոան», որն այս տուրում աղմուկ բարձրացրած խաղում հաղթեց «Լոռիին» (2:1) ու 39 միավորով 4-րդն է: Իսկ պատճառը, որ այս խաղից հետո միայն հաշվի մասին չէ, որ խոսում են, վանաձորցիների դժգոհությունն է: «Նոայի» կազմում հունիսի 20-ին խաղադաշտ էր դուրս եկել Ալան Տատաեւը, որը, ըստ ՀՖՖ՝ հունիսի 19-ի երեկոյան արված պաշտոնական հայտարարության, որակազրկված էր: «Լոռին» այդ առիթով բացատրություն պահանջեց՝ նշելով, որ բողոքարկման կոմիտեն կրճատել է մրցակցի ֆուտբոլիստի որակազրկումը, սակայն իրենց տեղյակ չեն պահել, ՀՖՖ-ն էլ հայտարարություն չի տարածել: Ի պատասխան՝ ՀՖՖ-ն նշեց, որ իրենք պարտավոր չեն հրապարակել կոմիտեի որոշումները, իսկ «Լոռին» էլ խաղի մեկնարկից առաջ իմացել է որոշման մասին:

Մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում ընթացող «Լոռին» նույնպես կպայքարի՝ պատվո հարթակին տեղ զբաղեցնելու համար: Ունի 36 միավոր, դեռ 4 հանդիպում էլ կա, ու վերեւ բարձրանալն իրատեսական է: Իսկ ահա «Արարատը», ըստ էության, հրաժեշտ է տվել մեդալների պայքարին եւ պետք է փորձի լքել վերջին տեղն ու հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնել, ինչն ամենեւին էլ անհնար չէ: 6-րդն է 33 միավորով:
Հունիսի 27-ին սկսվող 25-րդ տուրում «Շիրակը» Երեւանում կհյուրընկալվի հետնապահ «Արարատին»: Պետք է փորձի հաղթել ու սպասել, թե ինչ է լինելու հունիսի 28-ին, իսկ հաջորդ օրն «Արարատ-Արմենիայի» մասնակցությամբ եւս մեկ կենտրոնական հանդիպում կկայանա: Վանաձորում հյուրընկալվելու է «Լոռիին», որին մրցանակային տեղ զբաղեցնելու համար միավորներն օդի ու ջրի պես են պետք: Ոչ պակաս թեժ է լինելու «Ալաշկերտ»-«Նոա» խաղում: Համապատասպանաբար 40 ու 39 միավոր ունեցող թիմերը խաղարկելու են 3-րդ տեղը:
Անցումային խմբում, որտեղ 3 թիմ է խաղում, 25-րդ տուրում «Ուրարտուն» կընդունի «Փյունիկին»: Այս խմբի առաջին տեղում «Ուրարտուն» է 33 միավորով: «Փյունիկը» 26 միավորով 2-րդն է: «Գանձասար-Կապանն» ունի 25 միավոր եւ 3-րդն է: 4-րդ տեղում պաշտոնապես նշվում է «Երեւանի» անունը, որը միավորներ չունի եւ չի մասնակցում մրցաշարին. առաջնության գարնանային հատվածից առաջ դուրս էր եկել պայքարից, բայց, ըստ կոնանակարգի, նրա ցուցանիշները պահպանվել են, այդ պատճառով էլ ներառված է պաշտոնական վիճակագրությունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT