Երևան
12 °C
Տեսականորեն մենք 1 օրում կարող ենք 50 հազար նոր դեպք ախտորոշել։ Հիմա հարցը հետեւյալն է. մեր այս ախտորոշումները ինչքանո՞վ են մեր իմացած թվերի շրջանակներում, եւ ինչքանո՞վ է այդ թիվը մեծանում։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարո՛ն վարչապետ, իրականում ձեր նկարագրածն այդքան էլ այդպես չէ։ Եթե նույնիսկ ֆիզիկապես հնարավոր լինի բոլորին նույն օրը հետազոտել, միեւնույն է, մենք բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետեւ վարակված բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնց վարակման դեպքը տեղի է ունեցել այսօր, բայց իր մոտ վիրուսը հնարավոր է՝ հայտնաբերվի 4-5 օրից։ Հետեւաբար ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել»,- ասաց Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ թեստավորման ծավալների ավելացումը կբերի նաեւ նոր դրական դեպքերի, որոնց մեծ մասը հնարավոր է՝ լինի ասիմպտոմ եւ երբեք էլ չհաստատվի. «Այդ գնահատական թվի մեջ քաղաքացիներ են, որոնք հիմնականում որեւէ սիմպտոմ չունեն։ Այդ թիվը դուրս է բերվում՝ զուտ հաշվարկելով տարբեր երկրներում ստացված մահաբերության իրական ցուցանիշները։ Երբ որ մենք մեր հաստատված դեպքերի թվից տոկոս ենք հանում, երեկվա դրությամբ ստանում ենք 1.7 տոկոս։ Ավելի ծանր տարած երկրներում հաշվարկել են հակամարմինների առկայությունը շատ խոցված բնակավայրերում եւ ստացել են, որ իրականում մահաբերությունը տատանվում է 0.3-0.4 տոկոսի սահմաններում, եւ մենք բազմապատկում ենք մեր ունեցած մահերի թիվը այդ տոկոսին, այսինքն՝ դուրս ենք բերում։ Եթե 0.4 տոկոսով հաշվենք, մոտ 100 հազար հոգի վարակված կստացվի»։
Թորոսյանն ընդգծեց՝ այդ թիվը երբեւէ եղած դեպքերն են, ոչ թե այս պահին։
«Նրանց մի մասը վարակվել եւ բուժվել է, եւ մենք գիտենք դրա մասին։ Դրանց մի մասը եղել եւ բուժվել է, եւ մենք չգիտենք դրա մասին։ Դժվար է ասել՝ մենք հենց այս պահին ունենք 100 հազար վարակակիր, մենք ունենք ավելի քիչ։ Ակտիվ վարակակիրների թիվը մի քիչ ավելի դժվար է հաշվել»,- ներկայացրեց նա։
Նախարարի խոսքով՝ վերլուծություններ ունեն, որ, օրինակ, երիտասարդների շրջանում տարածվածության տեմպը չի աճում, ինչքան տարիքն իջնում է, այդքան ընկնում է տարածվածության տեմպի աճը. «Բայց հակառակը ունենք տարեցների մոտ. ինչքան տարիքը բարձրանում է, այնքան տեմպը աճում է։ Ունենք նաեւ աշխարհագրական վերլուծություններ։ Օրինակ՝ Վանաձոր քաղաքում վերջին 2 շաբաթվա ընթացքում տարածման տեմպը աճել էր»։
Թորոսյանն ասաց, որ Երեւանում տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր էր, սակայն գնում էր կայունացման. «Կարծես թե Երեւանը դառնում է մի մեծ օջախ։ Առաջ մենք ունեինք Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիայում հիմնականում ակտիվ օջախներ, հիմա այդպիսի տարանջատում պրակտիկորեն չկա»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ երեկ հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ. «Ըստ էության՝ արձանագրեցինք, որ այսօր մեր առաջարկած կանոնների 3 գագաթնակետերը հենց այն են, ինչն աշխարհում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Խնդիրն այստեղ կարգապահության մեջ է, խոսքը դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ ձեռքերը ախտահանելու կանոնների մասին է։ Իհարկե, մեր խնդիրները կարգապահական կանոնները պահպանելու մեջ է, եւ այս առումով ինչպես հաղորդակցությունը, այնպես էլ վարչական լծակները պիտի գործադրենք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT