Երևան
12 °C
Շարունակվում է, այսպես ասած, հիբրիդային պատերազմը կորոնավիրուսի թեմայով ապատեղեկատվություն տարածելու միջոցով։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես տեսնում եմ, որ նույնիսկ սոցիալական ցանցերում գրառումներ կան, թե Կառավարությունը, կորոնավիրուսից օգտվելով, ասում է՝ իրար հանդիպելիս մի համբուրվեք. սրանով նրանք նպատակ ունեն մեր ազգային ինքնությունը արմատախիլ անելու: Ասենք՝ էդ երբվանի՞ց է փողոցում հանդիպել, համբուրվելով բարևելը դարձել մեր ազգային ինքնագիտակցության մաս։ Ասենք՝ Եղիշե Չարենցն ու Հովհաննես Թումանյանը, որ փողոցում հանդիպել են, իրար գրկել, փաթաթվել, համբուրել են, հա՞, կամ Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը: Նման պատմական տվյալների ես չեմ տիրապետում»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, թե կարծես իրենց սխալն այն էր, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից հանեցին տեղեկատվության հետ կապված մասերը:
«Ով ինչ ուզում, ասում է: Մեկն ասում է՝ կորոնավիրուս չկա, մեկն ասում Է՝ չիպ են դնում, ասում են՝ հյուրանոցներում ոչ մի մեկուսացված մարդ չկա, ասում են՝ մի տեղ գեյերի ժողով է, մի տեղ՝ նատուրալների ժողով, մյուս տեղում հակահայկական ժողով է, մյուսում՝ պրոթուրքական ժողով, այսինքն՝ այս կորոնավիրուսի շրջանում Կառավարությունը սաղ գործերը թողել էր ու բոլոր մեկուսացված հյուրանոցներում ինչքան հակահայկական հնարավոր ժողովներ կար, որ պլանավորել էր, բայց ոչ մի կերպ չէր կարողանում իրականացնել, կորոնավիրուսի պայմաններում այդ բոլոր ժողովներն իրականացրինք, որոշումները կայացված են, եւ բոլորը գոհ են»,- կատակեց վարչապետը։
Նա ընդգծեց՝ այս խնդիրը կա, ու սրա հետ առերեսվում են:
«Վատ լուրն այն է, որ այն մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակ չէին դնում, նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում։ Ամեն օր այդ հայտնի շրջանակները, որոնք այդ տվյալները տարածում էին, հիմա այդ շրջանակներում ալիքաձեւ տարածվում է։ Ես չեմ կարող բժշկական տվյալներ հրապարակել, բայց մի հատվածի մասին հրապարակվում է լուրերով, մի մասի համար՝ հարիր չէ, չեն ուզում խոստովանել, որ իրենք վարակվել են, բայց մենք գիտենք՝ այդ մարդիկ, որոնք քարոզում էին, թե կորոնավիրուս չկա, մի մասը հոսպիտալացված է, մի մասը՝ սպասում հոսպիտալացման։ Հեսա կահազանգեն, բա ինչի՞ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք՝ դրա համա՞ր»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ մի մասն էլ գնում թաքուն տեղերում է հոսպիտալացվում՝ շրջապատից թաքցնելով, որ իրենք կորոնավիրուսով վարակված են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT