Երևան
12 °C
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է. վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար:
Հիշեցնենք՝ մինչ այս Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելու համար: Ըստ մեղադրանքի՝ Մայրապետյանն օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն: Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Սամվել Մայրապետյանն այժմ արտասահմանում է. ամիսներ առաջ մեր զրույցում պաշտպանները տեղեկացրել էին, որ նրա բուժումը շարունակվում է:
Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
ՀՔԾ հաղորդագրությունը՝ ստորեւ.
Սամվել Մայրապետյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սամվել Մայրապետյանը 25.06.2020թ.-ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա կազմակերպել է փաստացի իրեն պատկանող ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 5.678.764.260 ՀՀ դրամի հարկեր չվճարելու գործընթացը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006 թվականին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։
Սամվել Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող հարկերը, 2006 թվականի ընթացքում կազմակերպել է նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հետ կնքված առուվաճառքի պայմանագրերում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 ՀՀ դրամ, մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 ՀՀ դրամ։
Այնուհետև «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից 2006 թվականի երկրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3.072.651.630 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 228.696.200 ՀՀ դրամ ԱԱՀ գումար:Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում. ակնկալվող 2.846.243.830 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 11.435.000 ՀՀ դրամի չափով շահութահարկի գումար:
Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանի կազմակերպած վերը նշված հանցավոր գործունեության հետևանքով «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3.109.123.432 ՀՀ դրամ։
Հետագայում «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով նախաձեռնվել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է։
Ինչպես արդեն տեղեկացվել է, Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական երկրների առաջնորդները կհավաքվեն Հայաստանում՝ խոսելու անվտանգության և ապագայի մասին․ Մեթյու Բեյքն
Հայաստան-Էստոնիա հարաբերությունները զարգանում են դինամիկ․ տեսանյութ
25 տոկոս մաքսատուրք՝ ԵՄ ավտոմեքենաների համար․ Թրամփը հայտարարել է իր որոշման մասին
Հունաստանի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ճանապարհ է բացել
Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են
Սևան-Մարտունի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա վիրավոր
Хинг харц Самвел Карапетянин․ ասացի գրեմ՝ ոնց ինքը խոսում և կարդում է, որ մաքսիմալ հասկանալի լինի․ Սիմոնյան
300 հազար աշխատատեղի մասին խոսակցությունը մեծ սուտ է կամ անգրագիտություն․ Պապոյան
Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ անձրևները չեն դադարի
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին․ APA
Վլադիմիր Զելենսկին կժամանի Հայաստան
Պետք է գրացված դեպքին լինի կոշտ պատասխան․ գործարկվել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը
Սեփական երկրի դեմ խոսող բոլոր կատարածուներին դուրս ենք շպրտելու Հայաստանի քաղաքական դաշտից․ Ռուբինյան
Մայիսի 2-ից 5-ը Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցները փակ կլինեն
Որպես պահեստ օգտագործված եկեղեցին մեր օրեր հասել էր խոնարհված, առանց տանիք․ օծվեց Կիրանցի Սուրբ Երրորդությունը
Շնորհակալ եմ, որ եկաք, Աստված օրհնի ձեր աշխատանքները․ սրբազանը՝ Կիրանցի եկեղեցու օծմանը մասնակցող վարչապետին
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում
Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է
Մեր դժվար ժամանակներում անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք․ վարչապետի ելույթը Տավուշում
Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ԸԸՀ-ների կազմերում առաջացել են թափուր պաշտոններ
Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը ՀՀ-Ադրբեջան պետական սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ վարչապետ
Մենք ծnվահենների նման ենք. Թրամփը՝ Հորմուզի նեղուցի շրջափակման մասին․ տեսանյութ
Երևանի Շիրակի փողոցում պահեստ է այրվել․ դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատել
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ օծվում է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին․ տեսանյութ
Գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն․ ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին
200-ին հասնող գերի ունեինք, հիմա՝ 19-ը, ինչքան հարաբերությունները լավանան, թիվը կպակասի. Սիմոնյան
Տավուշում ավտոմեքենան 30 մետրից ընկել է․ վիրավորները նույն ընտանիքից են, երեխաներից մեկը մահացել է
Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք Արարատ Միրզոյանի հետ քննարկման․ ԱԳՆ-ն հայտնել է մասնակցության կարգը
ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին, կամ խնդիրներ կունենաք․ Սարգսյան
ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Ընդդիմությունը մտածում է՝ Գյումրու սցենարը կրկնել. որոշ զանգված ուզում է օգտվել Կարապետյաններից. տեսանյութ
Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները
«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան
Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT