Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարց ուղղեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին։ Նա մասնավորապես հետաքրքվեց, թե արդյո՞ք Յոլյանը Սերժ Սարգյանին համարում է իրեն ընկեր։ Այս մասին նա հարցրեց այն բանից հետո, երբ մեջբերեց այն փաստը, որ 2013 թվականին Յոլյանը եղել է Սերժ Սարսգյանի նախընտրական շտաբի պետի տեղակալներից մեկը։ Հակոբյանի խոսքով՝ երբ նայում ես այդ ցանկը, հասկանում ես, որ բոլորը Սերժ Սարգսյանի ամենամերձավոր մարդիկ էին այդ փուլում։ Այնուհետեւ պատգամավորը հայտնեց նաեւ, որ Յոլյանը համարվել է Սերժ Սարգսյանի շախմատի ընկերը, նաեւ՝ բլոտի «պառը»։ Հակոբյանը հետաքրքրվեց նաեւ, թե արդյո՞ք Յոլյանը հանդիպել է Սարգսյանի հետ հեղափոխությունից հետո, եւ արդյո՞ք եղել են դեպքեր, երբ Յոլյանի նախկին գործընկերները դիմել են իրեն՝ տարբեր գործերի ուղղությունը փոխելու համար։
Յոլյանը նախ պատասխանեց, որ երբեւէ Սերժ Սարգսյանի հետ շախմատ չի խաղացել, բլոտ՝ նույնպես։ Նա արձանագրեց, որ 2006 թվականից մինչ օրս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ է եւ բավականին ակտիվ զբաղվել է շախմատիստներով, իրենց հոգսերով։
Յոլյանը ասաց նաեւ, որ Սերժ Սարգսյանի հետ վերջին 1 տարվա ընթացքում հանդիպել է 2 անգամ՝ զուտ շախմատի ֆեդերացիայի նիստերի ժամանակ։ «Հարաբերությունները, անկախ նրանից, որ բան է փոխվում, քավոր-սանիկ հարաբերությունները, ընկերությունը չպիտի փոխվի։ Ես դրան չեմ արժանացել, որ ասեմ՝ ընկեր եմ եղել, նման բան, իհարկե, չկա»,- ասաց նա։
Յոլյանը նաեւ հայտնեց, որ 1999 թվականին եղել է Լյուդմիլա Հարությունյանի եւ Արմեն Դարբինյանի ստեղծած «Արժանապատիվ ապագա» կուսակցության շտաբի պետը։ Նա ասաց, որ վաղուց էր ճանաչում Դարբինյանին եւ, որ նա է իրենց մտցրել պետական համակարգ։ «Քանի անգամ ասեց՝ ասի՝ ես չկամ։ Ասեց՝ ուրիշ մարդ չեմ գտնում։ Մի խնդիր դրեցի, ասեցի՝ իմացեք, ես քաղաքական հարցերով չեմ զբաղվելու»,- պատմեց Յոլյանն ու հավելեց, որ 2012 թվականին ընդգրկված է եղել ՀՀԿ-ի կազմում։ Նա ասաց, որ այդ ժամանակ բավականին երկարատեւ խոսակցություններից հետո է ընդգրկվել այդ աշխատանքներում, բայց ընտրությունների, տեղամասերի հետ երբեւէ կապ չի ունեցել։
Այնուհետեւ Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց, որ շատ կարեւոր է Յոլյանի այն պատասխանը, թե ինքը Սերժ Սարգսյանին չի համարում իրեն ընկեր։ Յոլյանը պատասխանեց, որ իր ասածները խեղաթյուրել է պատգամավորը, ինքը նշել է, որ չի արժանացել ընկեր լինելու։
«Եթե ինքը գտնում է, որ մենք ընկեր եղել ենք, ես մեծ գոհունակությամբ ասում եմ այո, նայած՝ ինչ նկատի ունեք «ընկեր» ասելով»,- եզրափակեց Յոլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT