Երևան
12 °C
Այս օրերին հայկական ֆուտբոլում քննարկվող հիմնական թեմաներից մեկը Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունում գրանցվող ոչ ֆուտբոլային հաշիվներն են: Այս երեւույթը հայկական ֆուտբոլային աշխարհում պարբերաբար խոսակցությունների թեմա է դառնում: Հերթական անգամ այն լրատվամիջոցներում հայտնվեց այն բանից հետո, ինչ երեկ՝ հունիսի 24-ին, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Շիրակն» ու «Լոռին» հանդես եկան հայտարարությամբ: 2 ակումբները նշում էին, որ Առաջին խմբում կան թիմեր, որոնց մասնակցությամբ խաղերում գրացվում են կասկածելի հաշիվներ, եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրությունն էին հրավիրում այս երեւույթի վրա:
Թեեւ միայն խոշոր հաշվով պարտությունները չէ, որ կարող էին կասկածներ առաջացնել «Շիրակի» ու «Լոռիի» մոտ, սակայն վիճակագրությանը նայելիս առաջին հայացքից դրանք են աչքի զարնում: Ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանում Առաջին խմբի մի քանի թիմեր մի շարք խաղերում պարտվել են այնպիսի խոշոր հաշիվներով, որոնք անսովոր են ու ոչ ֆուտբոլային: Նման օրինակներ գտնելու համար կարելի է առանձնացնել մրցաշարի մի քանի մասնակիցների, որոնք ընթացիկ մրցաշրջանում աչքի են ընկնում խփած ու բաց թողած գոլերի բավական մեծ բացասական տարբերությամբ:
Դրանցից է «Դիլիջանը», որի խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը -61 է: Այս թիմը մրցակիցների դարպասը գրավել է 35 անգամ, իսկ ինքը բաց է թողել 96 գոլ: 25 խաղում 17 անգամ պարտվել է, հաղթել է 5, իսկ ոչ-ոքի է խաղացել 3 անգամ: 17 թիմերի շարքում 18 միավորով նախավերջին տեղում է: Անսովոր խոշոր հաշիվներով պարտվել է «Ուրարտու-2»-ին, (0:7), «Ալաշկերտ-2»-ին (0:7), «Վետս Արմենիային» (0:8), «Շիրակ-2»-ին (2:8):
Խփած ու բաց թողած գոլերի բացասական տարբերությամբ աչքի է ընկնում նաեւ «Անին»՝ -63: Լեգենդար Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած թիմը 26 խաղում խփել է 31 ու բաց թողել 94 գնդակ: 6 հաղթանակ է տարել, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել ու պարտվել է 18 անգամ: 20 միավորով 14-րդն է: Ոչ ֆուտբոլային հաշիվերով պարտվել է, օրինակ, ԲԿՄԱ-ին (0:8), «Ուրարտու-2»-ին (0:12), «Արարատ-Արմենիա-2»-ին (0:9):
Ուշադրություն գրավող խոշոր հաշիվներով պարտվողներից է նաեւ «Տորպեդոն»: Խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը -49 է: Այս թիմը 25 խաղում խփել է 35 գոլ ու սեփական դարպասն ընդունել է 84-ը: Ունի 7 հաղթանակ, 2 ոչ-ոքի եւ 16 պարտություն: 23 միավորով 12-րդն է: Ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտվել է «Արարատ-2»-ին (2:8), ԲԿՄԱ-ին (0:7), «Վանին» (0:7) եւ այլն:
«Մասիսը» եւս որոշ արդյունքներով ուշադրություն է գրավում: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը -34 է: Խփել է 43, բաց թողել՝ 77 գոլ: 25 խաղից հետո ունի 19 միավոր ու 15-րդ տեղում է: «Ուրարտու-2»-ին զիջել է 0:9, «Լոկոմոտիվին»՝ 2:7, «Արարատ-2»-ին՝ 2:7, «Արագածին»՝ 3:7 հաշով: Ընդ որում ինքն էլ կարողացել է ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակ տանել: «Փյունիկ-2»-ի նկատմամբ առավելության է հասել 8:3 հաշվով:
Նշված 4 թիմերի՝ Առաջին խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանին մասնակցելու դիմումները մերժվել են, քանի չեն բավարարել ՀՖՖ արտոնագրման կոմիտեի պահաջները: Նրանք կարող են բողոքարկել որոշումը: Իսկ Առաջին խմբի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է 6 տուր: Միանձնյա առաջատարը «Լոկոմոտիվն» է, որը 26 խաղում վաստակել է 67 միավոր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT