«Ձեր պաշտոնավարումը աննամուսության վառ օրինակ է»․ Յոլյանը արձագանքեց Բաբաջանյանի քննադատություններին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գնահատմամբ՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի պաշտոնավարումը Հայաստանում աննամուսության եւ անամոթության վառ օրինակ է։ Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում՝ Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդման ժամանակ։ Բաբաջանյանն իր խոսքում նշեց, որ բնավ չի զարմանում, որովհետեւ դա շատ հատուկ է Յոլյանի տեսակին։ Պատգամավորը ցավով արձանագրեց, որ Յոլյանի ներկայացրած տարեկան հաղորդումը քննարկելու ոչինչ չկա։ Նրա կարծիքով՝ այն գրեթե անբովանդակ, հերթապահ ձեւակերպումներով փաստաթուղթ է, որի ընդհանրական իմաստն այն է, որ Հաշվեքննիչ պալատը որպես մարմին, գոյություն ունեցել է, ինչ-որ բան արել է՝ պետական բյուջեից դրա համար ստանալով զգալի ֆինանսական միջոցներ։ Բաբաջանյանի խոսքով՝ այդ փաստաթղթում չկա որեւէ ցնցող բացահայտում, պետական բյուջեի միջոցներից կատարված մսխումների որեւէ դեպքի հանրայնացում, որպիսիք դեռեւս շատ են մեր երկրում։

Բաբաջանյանի համար Հաշվեքննիչ պալատի՝ իր գնահատմամբ այդ գործելաոճը միանգամայն սպասելի է եւ օրինաչափ։ Դրանում նա համոզվել է իր՝ Պալատին ուղված հարցապնդումների վերաբերյալ ստացած պատասխաններրից։ Պատգամավորի պնդմամբ՝ դրանք Հաշվեքննիչ պալատի անգործության ու անդեմության մասին պատասխաններ էին, որոնք լույս են սփռում այն հարցի վրա, թե ինչու է Հաշվեքննիչ պալատն ԱԺ-ին ներկայացրել նման անբովանդակ հաղորդում։

«Նախորդ տարեվերջին ես հարցապնդմամբ դիմել եմ  Հաշվեքննիչ պալատի նախագահին՝ խնդրելով պարզաբանել, թե քրեական բնույթի ինչ խախտումներ են հայտնաբերվել 2017 թվականի ՊԵԿ-ի կողմից վերահսկողությամբ իրականացված 25 միլիոն դոլար ծավալով, այսպես կոչված, չինական վարկի ծախսման գործընթացում։ Խնդրել էի պարզաբանել նաեւ, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել ՏՏ-ի ոլորտին վերաբերող 16 միլիոն դոլար ծավալով պայմանագրերի կեղծ գործարկման արդյունքում»,- ասաց պատգամավորը։ Հաշվեքննիչ պալատը, Բաբաջանյանի խոսքով, չի կարողացել, կամ չի ցանկացել տեսնել նշված գործարքների կասկածելի բնույթն ու էությունը։ Նա փոխանցեց, որ Հաշվեքննիչ պալատից իրեն հայտնել են, որ խախտումների վերաբերյալ Պալատը չի եկել այն հետեւության, որ առերեւույթ առկա է հանցակազմ, դրա համար չեն ուղարկվել նյութերը Դատախազություն։

Նրա համոզմամբ՝ ցանկացած մեկի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ առ այն, որ Հաշվեքննիչ պալատի նման գործելաոճը պայմանավորված է առավելապես նրա ղեկավար՝ Լեւոն Յոլյանի անձնական որակներով, որոնք մեղմ ասած հեռու են անբասիր լինելուց եւ կրկին առնչվում են ստին ու կեղծիքին։

Բաբաջանյանը ներկայացրեց Յոլյանի հետ փոխկապակցված անձանց մասին որոշ տվյալներ, ըստ որոնց՝ Հարություն Ասատրյանը, որը եղել է վերջինիս վարորդը, 2018 թվականի ամռանից ԱՄՆ-ում է։ Ասատրյանը՝ իր ԱՄՆ մեկնելու օրերին արդեն հարուցված քրեական գործով առնչվել է 18 կգ ոսկու հափշտակության դրվագին։

Յոլյանի փեսան՝ Մարատ Դուրյանը, հանդիսանում է «Պրեմիում մայնինգ» ՍՊԸ-ի 90 տոկոսի բաժնետեր, եւ «Բազալտ մայնինգ» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետեր։ Այս ընկերությունները, Բաբաջանյանի հաղորդմամբ, հիմնադրվել են այն ժամանակ, երբ Յոլյանը ՊԵԿ-ի քննչական վարչության պետն էր։ Այդ ընկերություններում նույն թվականին ձեռք են բերվել հանքերի ուսումնասիրության լիցենզիաներ։ Բաբաջանյանի փոխանցմամբ՝ սրանք փոքր պատմություններ են, որոնք լույս են սփռում Հաշվեքննիչ պալատի նախագահի անցյալի եւ ներկայի վրա։

Բաբաջանյանը նաեւ հույս հայտնեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը կբացահայտի Յոլյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ամբողջ բիզնես կայսրությունը։ Նա ասաց, որ իր խոսքում Յոլյանին ուղղված հանդիմանություն չունի, իր տարակուսանքն ու քննադատությունն ուղղված են գործող իշխանությանը, հեղափոխական թիմին։ «Ինչպե՞ս է Հաշվեքննիչ պալատի նման կարեւորագույն կառույցը ղեկավարում մի անձ, որը ժամանակին այդ պաշտոնում նշանակվել է շատ կոնկրետ արժանիքների համար։ Նշանակվել է, քանի որ եղել է նախորդ՝ քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, նաեւ այն պատճառով, որ բացի պաշտոնեական տարբեր կարգավիճակներից, ունեցել է եւ ունի Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ կարգավիճակը»,- ասաց Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ 2 տարի առաջ Հայաստանում իշխանություն ու իրավիճակ է փոխվել, սակայն Հաշվեքննիչ պալատը շարունակում է աշխատել նույն գործելաոճով, ինչ նախկինում՝ կոռումպացված Հայաստանում։

«Բայց սա, կրկնում են Լեւոն Յոլյանի խնդիրը չէ։ Նա աշխատում է կամ անգործություն է ցուցաբերում այնպես, ինչպես կարողանում է, այնպես, ինչպես իրեն ժամանակին հանձնարարել են նրա նշանակողները։ Սա, իրականում, Հայաստանի նոր իշխանության խնդիրն ու կարեւորագույն բացտողումն է»,- եզրափակեց Բաբաջանյանը։

Բաբաջանյանի ելույթից հետո Յոլյանը տեղից արձագանքեց, ինչից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Յոլյանին զուսպ լինելու կոչեր արեց։ Յոլյանը, երբ մոտեցավ ամբիոնին, արձագանքեց, որ զուսպ լինելը երկկողմանի է լինում։ «Մեծ հարգանք տածելով այս ամբիոնին՝ այս ժողովին, իմ կարծիքով՝ նաեւ պատգամավորներն ունեն որոշ պարտավորություն ու պատասխանատվություն»,- ասաց Յոլյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ սուտ, խեղաթյուրված փաստերով ելույթ ունեցել է Արման Բաբաջանյանը նաեւ նախորդ տարի։ Յոլյանը հավելեց, որ «սուտ եւ խեղաթյուրված» բառերն օգտագործել է նաեւ նախորդ տարի, եւ մյուս օրը հրավիրել է մամուլի ասուլիս։ «Չգիտեմ, նամուսվ հայը, ինձ աննամասության մեջ մեղադրեց, իմ տեսակը բնականաբար չեմ կարող իր տեսակի հետ համադրել։ Ես չեմ ասում՝ որն է լավը»,- ասաց Յոլյանը։ Նա նշեց, որ նախորդ տարվա Բաբաջանյանի ելույթից հետո իրեն թվում էր, թե իրենք իրենց աշխատանքով շատ մարդկանց, ժողովրդի լեզվով ասած, մազոլն են տրորում, ինչ-որ խնդիրներ են առաջացնում։

«Ես կրկնվեմ, ես չգիտեմ՝ ում պատվերով է սա կատարվում։ Ես իրեն տեսած չկամ կյանքում, բարեւ տված չկամ։ Այս երկրում ես էլ եմ ինչ-որ չափով հանրային ընկալում ունեմ, միշտ աշխատել եմ այնպիսի տեղերում, բավականին մեծ ճանաչում ունեմ։ Ինձ թվում է՝ ինքն էլ ունի, մամուլում աննամուսության մասին որոշ բաներ կարդում եմ տարբեր մարդկանց հետ կապված, չեմ ուզում հավատամ։ Ես հիմա չեմ իջնի իրա ասածներին, բայց անցած տարվա ելույթում, որը ոչ մի բանով չէր տարբերվում, հատ առ հատ հանել եմ իր ելույթում նշված փաստերը, մամլո ասուլիսում պատասխանել եմ։ Կարար գար՝ մասնակցեր։ Նույն բաները ՊԵԿ-ի, անհասկանալի հանքերի հետ կապված, բոլոր պատասխանները կան»,- ասաց Յոլյանը՝ հավելելով, որ չէր ուզենա անդրադառնալ մարդկային այդ տեսակին, որը կարող է ինչ-որ մեկի պատվերով խոսել։

Նա մեջբերեց, որ երբ ընտրվում էր Պալատի նախագահ, 99 մասնակիցներից բոլորը միաձայն կողմ են եղել։ Նրա գնահատմամբ՝ Պալատը հսկայական քայլերով, գործերով շարժվում է առաջ։

Եզրափակելով՝ Յոլյանն ասաց, որ խորը հարգանք է տածում այդ ամբիոնի, բոլորի՝ բացառությամբ մեկի նկատմամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3667 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել