Երևան
12 °C
Եվ այսպես, իշխանությունները «89 հոգով սահմանադրական կարգը տապալեցին, որպեսզի Հայաստանում հաստատվի Նիկոլ Փաշինյանի միանձնյա իշխանությունը»:
Համենայնդեպս այդպես են պնդում քաղաքական այն ուժերը, որոնք երկար տարիներ թքած ունեին Սահմանադրության վրա էլ, սահմանադրական կարգի վրա էլ, եւ իրենց իշխանությունը պահում էին բացառապես ընտրակեղծիքների, բռնաճնշումների, ահաբեկումների եւ քաղաքական հաճախորդների բուծման շնորհիվ։
Աղմուկ են բարձրացրել նրանք, ում «հերոսը» ժամանակին այնքան էր հարգում ՀՀ Սահմանադրությունը, որ պալատական հեղաշրջում իրականացնելուց հետո ԺԷԿ-ի տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։
Աղմուկ են բարձրացրել նրանք, ում առաջնորդն ընտրություններից առաջ հայտարարում էր, թե ինչքան տոկոս պետք է՝ կխփեն, ու քանի որ Սահմանադրությունը երրորդ անգամ տոկոս խփելու հնարավորություն չէր տալիս՝ փոխեց այն։
Ի պաշտպանություն ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի աղմուկ է բարձրացրել այն ուժը, որի առաջնորդը հանրահավաքներին մասնակցում էր ատրճանակը գոտու տակ խրած։ Աղմուկ է բարձրացրել այն ուժը, որի անդամներն ատրճանակի վրա են երդվում ու ժամանակին այս նույն Սահմանադրության հեղինակին ԱԺ ամբիոնից «քաղաքական գնահատական» էին տալիս ոչ այնքան նորմատիվային բառապաշարով...
Եվ իհարկե՝աղմուկ է բարձրացրել այդ «քաղաքական գնահատականի» հասցեատերը, որ հիմա ՍԴ նախագահ է(ներկա պահին՝ նախկին) ու համարում է, որ ժամանակին այնքան լավ էր գրել ամեն ինչ, որ իրեն ոչինչ չէր սպառնալու, հետեւաբար՝ հիմա կարող է առոչինչ համարել խորհրդարանի որոշումը եւ շարունակել պաշտոնավարել։
Հիմա՝ սահմանադրական կարգի մասին։ Եթե մեկ-երկու նախադասությամբ ասենք՝ դրա էությունը հետեւյալն է. ժողովուրդն ազատ-արդար ընտրությունների միջոցով ձեւավորում է իշխանություններ, բայց որպեսզի այդ իշխանությունները հանկարծ չափ ու սահման չանցնեն եւ երկրում բռնապետություն չհաստատեն՝ անհրաժեշտ են մի քանի պարտադիր նախապայմաններ։ Անկախ մամուլ, որպեսզի ժողովուրդը տեղեկացված լինի եւ գիտակցված ընտրություն կատարի, նորմալ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, որպեսզի իշխանությունները միշտ իմանան, որ ժողովուրդն այլընտրանք ունի եւ ցանկացած պահի կարող է իր ձայնը տալ այլ ուժի, անկախ դատական համակարգ, եւ իհարկե՝ անկախ Սահմանադրական դատարան, որ թույլ չտա իշխանության զավթում, ասենք, ընտրություններ կեղծելու միջոցով։
Հիմա փորձենք հասկանալ՝ կայի՞ն արդյոք այս ինստիտուտները նախկինում։ Նորմալ ընդդիմություն, այո, կար, անկախ մամուլ շատից-քչից կար, իսկ ահա անկախ դատական համակարգ չկար (որպեսկանոն՝պատժվում էին ոչ թե ընտրակեղծարարները, այլ ընտրակեղծիքների դեմ բողոքողները), Սահմանադրական դատարանն էլ ստեղծման օրվանից ընդամենը իշխանությունների հանցանքները լեգիտիմացնող ինստիտուտ էր ու երբեք անկախ չի եղել։
Ի՞նչ է հաջողվել անել իշխանություններին այս երկու տարիների ընթացքում, եւ ի՞նչը չի հաջողվել։ Ընտրակեղծիքների ինստիտուտը վերացել է (հուսանք՝ վերջնականապես), բայց մյուս հարցերում պարծենալու բան կարծես թե չկա։ Անկախ լրատվամիջոցները մատների վրա կարելի է հաշվել, ընդդիմադիր այնպիսի ուժեր, որոնց ժողովուրդը կընկալեր որպես այլընտրանք այսօրվա իշխանություններին՝ կարծես թե չկան, անկախ դատարաններ ու անկախ ՍԴ չունենք։
Ընդորում՝ անկախ լրատվամիջոցներ ու նորմալ ընդդիմություն ունենալը բացարձակապես իշխանությունների գործը չէ (նրանք պարտավոր են ընդամենը պայմաններ ապահովել), իսկ ահա անկախ դատաիրավական համակարգ ունենալն իշխանությունների ուղղակի պարտականությունն է։ Ինչը եւ նրանք փորձում են անել։ Լավ թե վատ, կամ սահուն թե ցնցումներով՝ այլ հարց է, բայց նպատակն ակնհայտէ. Ունենալ այնպիսի երկիր, որտեղ սահմանադրական կարգը չի լինի միայն թղթի վրա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT