Երևան
12 °C
Արդյոք հակասություն չկա՞ Կառավարության հայտարարությունների և գործողություների միջև: Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցը վերաբերում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկին, որով նախարարը, ըստ հարցադրման, քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ ռեստորաններ և սրճարաններ այցելելուց:
Մի կողմից նման կոչ է արվում, մյուս կողմից, սակայն, այդ հաստատությունները չեն փակվում և հայտնվում են դժվար կացության մեջ ֆինանսական առումով: Նրանք ստիպված են աշխատավարձ, տարածքի վարձակալության գումար, հարկեր վճարել, սակայն Կառավարության անդամի կոչով զրկվում են հաճախորդներից:
Անդրադառնալով այս հարցադրմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. Կառավարությունն այս պահին մեկ պաշտոնական կոչ ունի, և դա հակահամաճարակային կանոների պահպանումն է:
«Կառավարության կոչն է պահպանել հակահամաճարակային կանոնները և չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այդ կոչին: Մենք չենք կարող կյանքի բոլոր իրավիճակները նկարագրել: Ասում ենք՝ պահպանեք 3 կանոն՝ կրեք դիմակ, դիմակը հանեք միայն սնվելիս, սնվելու ընթացքում էն մյուս 2 կանոնները շարունակում են մնալ ուժի մեջ՝ պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:
Հակահամաճարակային կանոնները ռեստորանում հնարավոր է և պահպանել, հնարավոր է և չպահպանել, առօրյա կյանքում հնարավոր է և պահպանել և չպահպանել: Կարելի է հարևանի հետ խոսել դիմակով և 1.5 մ հեռավորությունից, բայց նաև կարելի է խոսել առանց դիմակ և 20 սմ հեռավորությամբ»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ առողջապահական համակարգի գործնկերներին պետք է ճիշտ հասկանալ, քանի որ ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածությամբ:
«Այսօր համաճարակային իրավիճակի առումով շատ է հնչում մեղադրանքներ առողջապահական համակարգի մասով: Համաճարակի տարածվածության դեմ առողջապահության նախարարությունը չի պայքարում, առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի տարածման հետևանքների դեմ, երբ որ հիվանդներ են հայտնվում, որոնք բուժման կարիք ունեն:
Եվ ինչքան շատ են այդ հիվանդները, այդքան ավելի ծանրանում է առողջապահական համակարգի աշխատանքը, մանավանդ որ ավելի շատ հիվանդանոցային տեղեր են ծավալվել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT