Երևան
12 °C
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձը ԲՀԿ-ի կողմից 2017թ. Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Վազգեն Պողոսյանն է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանուկյանի պաշտպաններից Լուսինե Ասլանյանը պատմեց, որ նա արդեն չորս անգամ հարցաքննվել է՝ տալով հակասական ցուցմունքներ:
Աբրահամ Մանուկյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հունիսի 27-ին բավարարել է նրան կալանավորելու մասին՝ ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Մանուկյանը տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:
Պաշտպան Լուսինե Ասլանյանի խոսքով՝ երբ փետրվար ամսին վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերել է ԲՀԿ-ի հաշվետվության փաստաթղթերը, մի հարց է ուղղել Վազգեն Պողոսյանին, որը, սակայն, ասել է, որ չի ցանկանում այդ մասին որեւէ բան հայտնել, եւ ամիսներ շարունակ այդ հանգամանքներին ընթացք չի տրվել. «Բայց չգիտես ինչու՝ հունիսի 8-ին նրան նորից են հարցաքննել, եւ այդ ժամանակ արդեն նա այլ ցուցմունք է տվել՝ նշելով, որ դա իր կարծիքն է, իր ենթադրությունն է, եւ ինքը չի կարող դրանց արժանահավատությունը հաստատել»: Ասլանյանի խոսքով՝ 7 օր հետո նորից հարցաքննվելով՝ Պողոսյանն ավելի հստակ հայտնել է, որ Մանուկյանից գումար է ստացել, բայց երբ չորրորդ անգամ է ցուցմունք տվել, նշել է, որ հստակ չի կարող ասել, թե ումից ինչի համար է ստացել, այսինքն՝ դա կաշառքի,՞ թե՞ շտաբի օրինական ծախսերի գումարն է եղել:
Կալանավորման միջնորդության քննությունից առաջ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Կարեն Ֆարխոյանին: Պաշտպանները դա պատճառաբանել էին նրանով, որ դատավորը չի կարող օբյեկտիվ գտնվել, քանի որ նրա եղբայրը այս գործի մայր գործով ԱԱԾ-ում ունի մեղադրյալի կարգավիճակ. խոսքը Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի մասին է, որը մեղադրվում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու համար: Վերմիշյանի գործով Վազգեն Պողոսյանը մեղադրվում է նրան կաշառք տալու, իսկ Մանուկյանի գործով՝ ընտրակաշառք բաժանելու համար: Ինքնաբացարկի միջնորդության մեջ պաշտպանական կողմն անդրադարձել էր նաեւ Վազգեն Պողոսյանին:
Լուսինե Ասլանյանի խոսքով՝ թե՛ Վերմիշյանի, թե՛ Մանուկյանի դեմ ցուցմունք է տվել նույն անձը, եւ խնդիր կար նրա ցուցմունքները գնահատելու, արժանահավատությունը վիճարկելու հետ կապված. «Սակայն դատարանը իր 7 էջանոց որոշման մեջ 1 պարբերությամբ գրել է միայն, որ պաշտպանների պատճառաբանությունը անհիմն է, քանի որ դա սուբյեկտիվ ընկալում է, եւ որեւէ փաստական տվյալ չկա, որ այդ քրեական գործը վերաբերում է նույն դեպքին, բայց մենք չենք էլ ասում, որ նույն դեպքին է վերաբերում, ասում ենք՝ փոխկապակցված են, եւ դրանից բացի, մենք առաջ ենք քաշել մեր այն ողջամիտ մտահոգությունը, որ դատավորը կաշկանդված է քննիչի միջնորդությունը մերժելու որոշում կայացնելու հարցում, քանի որ ԱԱԾ-ում կարող է բարենպաստ վիճակ ստեղծվել իր եւ իր եղբոր նկատմամբ»,- ասաց Լուսինե Ասլանյանը՝ հավելելով, որ ինքնաբացարկի միջնորդության դեմ մեղադրող կողմն առարկել է. «Մինչդեռ առաջին հերթին հենց մեղադրող կողմը պիտի նման միջնորդություն ներկայացներ, բայց իրենց համար նա ցանկալի դատավոր էր»:
Պաշտպանի խոսքով՝ Մանուկյանին վերագրվում է միջին ծանրության արարք, որի դեպքում անձին չեն կալանավորում, եթե նա արատավոր վարք չի ունեցել, կամ նոր հանցագործության վտանգ չկա, սակայն դատարանը, լսելով կողմերին, արձանագրել է, որ ապացույցների ձեռք բերման ակտիվ փուլում առկա է խոչընդոտելու վտանգ, իսկ թաքնվելու վտանգի վերաբերյալ քննիչի փաստարկները անհիմն է համարել. «Այս արարքի վաղեմության ժամկետը լրանալու է 1 տարի 9 ամիս հետո, իսկ ողջամտորեն այս գործով դատական ակտ այդ ժամանակահատվածում չի կարող օրինական ուժի մեջ մտնել. գործը դեռեւս նախաքննության փուլում է, լավագույն դեպքում, եթե երկու ամիս հետո դատարան ուղարկվի, եռաստիճան դատական ատյաններով անցնի… Մենք ասում ենք՝ ինչո՞ւ պիտի անձը, ազատության մեջ մնալով, խոչընդոտի գործի քննությանը, երբ ոչ մի բան չանելով էլ՝ վաղեմության ժամկետը լրանալու է կամ ինչո՞վ խոչընդոտի, եթե իր բնակարանում եւ աշխատասենյակում արդեն իսկ խուզարկություն է կատարվել, եւ որեւէ բան չի առգրավվել»,- ասաց Ասլանյանը՝ ընդգծելով, որ մինչ միջնորդությունը քննվեց, Մանուկյանը 13 օր մնաց ազատության մեջ, եւ ողջամտորեն բավական ժամանակ ուներ՝ նյութեր ոչնչացնելու, թաքցնելու համար, եթե այդպիսի մտավախություն կա. «Իսկ ինչ վերաբերում է այլ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելուն, նման անձ չկա, արդեն բոլորը հարցաքննվել են, իր դեմ ցուցմունք տված միակ անձի հետ էլ առերեսում եղել է, իսկ մյուսները որեւէ տեղեկություն չեն հայտնել, նշել են, որ իրենք չեն ճանաչում Աբրահամ Մանուկյանին, չեն տեսել, որեւէ գումար չեն ստացել»: Պաշտպանի խոսքով՝ քննիչը դատարանում հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզում ընտրակաշառքներ բաժանելու հետ կապված քննություն այլեւս չեն իրականացնելու, իսկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրված միայն Գեղարքունիքի մարզի ընտրակաշառքների դեպքերով. «Այսինքն՝ եթե վաղը նման դեպք հայտաբերվի, ենթադրենք՝ Տավուշի մարզում, Աբրահամ Մանուկյանն ո՞ւմ վրա պիտի ազդի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այս 3 տարվա ընթացքում իր պաշտպանյալը ԲՀԿ որեւէ անդամի հետ կապ չի ունեցել. «Անգամ Վազգեն Պողոսյանի հեռախոսահամարը չի ունեցել, չի խոսել, բայց վարույթն իրականացնող մարմինը հեռախոսային վերծանումները չներկայացրեց, որովհետեւ դա կարող էր աշխատել ի վնաս իրենց»:
Ասլանյանը շեշտեց նաեւ, որ Մանուկյանը 60-անց է, ունի մի շարք հիվանդություններ, որոնց վերաբերյալ իրենք փաստաթղթեր էին ներկայացրել դատարանին. «Սակայն այդ հանգամանքին դատարանն ուշադրություն չի դարձրել, որեւէ գնահատական չի տվել, պարզապես նշել է, որ պաշտպանական կողմը փաստաթղթեր է ներկայացրել»:
Նշենք, որ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը նախապես մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, որը թեեւ քննել էր այն, սակայն ի վերջո ինքնաբացարկ էր հայտնել՝ այդպիսով բավարարելով պաշտպանների՝ վերջին պահին ներկայացրած միջնորդությունը: Պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել այն պնդումով, որ խորհրդակցական սենյակ հեռացած լինելով՝ դատավորը այլ նիստեր է անցկացրել, ինչի իրավունքը չուներ: Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից, սակայն, մեզ տեղեկացրել էին, որ միջնորդության քննությունը ավարտելուց հետո դատավորը չէր հեռացել խորհրդակցական սենյակ, քանի որ այլ նիստերով ծանրաբեռնված էր եւ որոշել էր հունիսի 24-ին նշանակված նիստը բացել, ապա հեռանալ խորհրդակցական սենյակ: Պաշտպան Լուսինե Ասլանյանը մեր զրույցում պնդեց, որ իրենք այդ դիրքորոշմանը համաձայն չեն: Ըստ նրանց՝ դատարանը չի արձանագրել, որ հետաձգում է նիստը, այլ ասել է, որ պիտի հեռանա խորհրդակցական սենյակ, բայց ծանրաբեռնված է եւ հայտարարել է որոշման հրապարակման օրվա եւ ժամի մասին. «Այդ պատճառով է, որ մենք ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել ենք գրավոր՝ տեղյակ լինելով, որ նիստ, որպես այդպիսին, չի լինելու»: Ասլանյանի խոսքով՝ ինքնաբացարկի միջնորդության բավարարման հիմքում դատավորը ընդհանրական փաստարկներ է դրել՝ գրելով, որ եթե իրեն անընդհատ ինքնաբացարկ են ներկայացնում (առաջին դատական նիստին պաշտպանները այլ հիմքով դարձյալ նման միջնորդություն էին ներկայացրել, որը, սակայն, մերժվել էր,- խմբ.), իրեն չեն վստահում, ապա ինքը, արդարադատության շահը հաշվի առնելով, ինքնաբացարկ է հայտնում, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չմնա: Հետո արդեն միջնորդությունը վերամակագրվել էր դատավոր Կարեն Ֆարխոյանին:
Մեր հարցին, թե ի՞նչ փաստարկներ է ներկայացրել դատախազը Կարեն Ֆարխոյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկելիս, գլխավոր դատախազի խորհրդակցական Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ դրանք շատ հստակ եւ հիմնավորված են. «Այդ երկու քրեական գործերը իրար հետ որեւէ առնչություն չունեն, դրանք լրիվ տարբեր գործեր են տարբեր դեպքերի առնչությամբ, կապված են տարբեր սուբյեկտների, հանգամանքների հետ, իսկ Ջոն Ֆարխոյանը, քննության այս պահին ձեռք բերված տվյալներով, առհասարակ որեւէ առնչություն չունի ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու դեպքի հետ, որեւէ կարգավիճակով այս գործով չի անցնում»։ Նա ընդգծեց, որ Վահագն Վերմիշյանին եւ Ջոն Ֆարխոյանին առնչվող քրեական գործով նախաքնության ընթացքում իրականացված քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերված փաստաթղթերի, ձեռք բերված տվյալների հիման վրա այլ փաստակազմով քրեական գործ է հարուցվել եւ քննվում է առանձին վարույթով։ Աբրահամյանի խոսքով՝ դատախազի դիրքորոշումը եղել է այն, որ նման իրողությունների պայմաններում թեեւ տվյալ պահին չկան դատավորի անաչառության վերաբերյալ մտահոգություններ, սակայն դատավորն ինքը կարող է այդ կապակցությամբ որոշում ընդունել՝ իր պրոֆեսիոնալությունից եւ անձնական համոզմունքներից ելնելով. «Եվ իր կայացրած պատճառաբանված որոշմամբ դատավորը փարատել է իր անաչառության վերաբերյալ կասկածները»։
Մանուկյանին կալանավորելու որոշումը պաշտպանական կողմը երեկ բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Նշենք, որ Վազգեն Պողոսյանի մասին հիշատակում կա նաեւ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրում: Ըստ դրա՝ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել, որ 2017թ. Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է Գեղարքունիքի մարզում ապահովի 9000 ձայն. «Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար նա դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին»,- ասել էր Արթուր Դավթյանը։ «Երեւանշին» ընկերության տնօրենը հենց Վազգեն Պողոսյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ
Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան
Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT