Երևան
12 °C
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից մինչ օրս հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար, որից ծախսվել է 12.942.128 դրամը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից:
Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ հաճախականությամբ են ախտահանվում դատական նիստերի դահլիճները, եւ կա արդյոք յուրաքանչյուր նիստից հետո դահլիճն ախտահանելու հնարավորություն: Խնդրել էինք նշել նաեւ, թե լուծման ինչ տարբերակ են տեսնում դատական նիստերի դահլիճում սոցիալական հեռավորություն պահելու պահանջը ապահովելու համար, եւ արդյոք կորոնավիրուսի համավարակի ընթացքում դատարաններում հայտնաբերել են պարետի որոշման խախտումներ:
Ըստ ստացված պատասխանի՝ ԲԴԽ-ի կողմից միջոցներ են ձեռնարկվել Պարետի՝ մարտի 24-ի, ապա նաեւ՝ մայիսի 3-ի որոշումներով սահմանված կանոնները պահպանելու համար: Նախ, ընդունվել է ԲԴԽ-12-Ո-25 որոշումը, ապա վարակի կանխարգելման միջոցառումների եւ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով հիշյալ գումարով ձեռք են բերվել 1195 լիտր ախտահանիչ հեղուկ նյութեր, 16.300 զույգ ձեռնոցներ, 50.000 հատ դիմակներ, 55 հատ ջերմաչափներ, 50 հատ փակվող աղբամաններ, ինչպես նաև՝ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով վարչական շենքերի և հարակից տարածքների ախտահանման ծառայություններ։ Ձեռք բերված ապրանքները բաշխվել են ՀՀ բոլոր դատարաններին, իսկ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանվել են ԲԴԽ-ի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը, որոնք ներառել են դրանց նստավայրերի սպասարկման սրահները, միջանցքները, դատական նիստերի դահլիճները, դատավորների և վերջիններիս աշխատակազմերի աշխատասենյակները, կալանավորների ժամանակավոր պահման խցերը, պատերը, դռները և դատարանների հարակից տարածքները։
ԲԴԽ-ից տեղեկացրել են նաեւ, որ այն դատարանների վարչական շենքերում, որտեղ առկա է համապատասխան հնարավորություն, ապահովվում է ներսում գտնվող անձանց, ինչպես նաև դատական նիստերի մասնակիցների միջև առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորությունը: Դրանից բացի, պարբերաբար ապահովվում է նաև վարչական շենքերի սենյակների, սրահների, դատական նիստերի դահլիճների՝ յուրաքանչյուր նիստից հետո բնական օդափոխությունը. «Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների (մաքրուհիների) կողմից յուրաքանչյուր օր առնվազն 2 անգամ ախտահանիչ նյութերով ախտահանվում են ԲԴԽ-ի, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը»,- ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է պարետի որոշումների խախտումների արձանագրված դեպքերին, ԲԴԽ-ից տեղեկացրել են, որ սահմանված կարգից որոշ շեղումներ հունիսի 18-ին հայտնաբերվել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում, որոնք անմիջապես վերացվել են։
Համավարակի պայմաններում փաստաբանի աշխատանքի, հնարավոր խոչընդոտների մասին զրուցել ենք Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանի հետ.
- Տիկի՛ն Ֆանյան, գործնականում ինչո՞վ է փոխվել փաստաբանի աշխատանքը համավարակի պայմաններում , ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում դատական նիստերի ժամանակ:
- Խոչընդոտները, ցավոք, միայն դատական նիստերին չեն վերաբերում, այլ նաեւ մեր վստահորդներին իրավաբանական օգնություն մատուցելու համար ՔԿՀ-ներ այցելելուն. շատ դեպքերում նրանք հրաժարվում են իջնել տեսակցության՝ մտավախություն ունենալով, որ դրսից վարակը ներս կգա, եղել են դեպքեր նաեւ, երբ ամբաստանյալները չեն ցանկացել գալ դատական նիստի, որովհետեւ դատարան բերվելուց հետո նրանց 14 օր պահում են կարանտինային գոտում, իսկ դա լրացուցիչ անհարմարություն է ստեղծում նրանց համար: Դատական նիստերի դահլիճներում խնդիրները հիմնականում պայմանավորված են սոցիալական հեռավորության պահպանմամբ, եւ նաեւ նրանով, որ յուրաքանչյուր դատական նիստից հետո մակերեւույթները չեն ախտահանվում, ինչը, ըստ իս, մեծ խնդիր է, որովհետեւ այո, թեեւ դիմակով ենք, բայց փաստաթղթեր ենք դնում-վերցնում, եւ ամբողջ դատական նիստին հնարավոր չէ ձեռնոցներով աշխատել կամ եթե անգամ ձեռնոցներով ենք աշխատում չախտահանված մակերեւույթների պայմաններում, այդ բոլոր ռիսկերը ավելանում են: Ամեն դեպքում, ավելի մեծ խնդիր է սոցիալական հեռավորության ապահովումը, մանավանդ՝ բազմամբաստանյալ գործերով։
- Ունեցե՞լ եք նման դեպքեր, երբ դահլիճի չափսերով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը:
-Այո, Նորքի զինված խմբի գործը քննվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում, որի որեւէ դահլիճում հնարավոր չէր մասնակիցների միջեւ ապահովել սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, ուստի մենք՝ պաշտպաններս, բարձրաձայնեցինք այդ հարցը, եւ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց այդ դատական նիստներն անցկացնել Աջափնյակ վարչական շրջանի նստավայրում, որտեղ կա բավական մեծ դահլիճ: Այդ գործով առողջական խնդիրներ ունեցող ամբաստանյալներ կան, ովքեր արդեն իսկ ռիսկային գոտում էին, եւ պարզվեց, որ մեկն արդեն վարակված է. պատկերացնո՞ւմ եք՝ այդ հեռավորությունը չպահպանելու հետեւանքով շղթայական ինչ վարակում էր սկսվելու:
- Ամբաստանյալի վարակվելը այլ նստավայր տեղափոխվելուց առա՞ջ էր թե՞ հետո:
- Այդ նիստին, երբ մենք բարձրաձայնեցինք սոցիալական հեռավորության անհրաժեշտության մասին, նա արդեն վարակված է եղել, սակայն այդ տեղեկությունը դատավարության մասնակիցները դեռ չեն ունեցել: Այդ նիստը հետաձգվել է՝ հենց հեռավորության հարցը լուծելու համար, եւ մի քանի օր անց արդեն պարզվել է, որ վարակակիր կա, իհարկե, նա մեկուսացել է, բուժում է ստացել, արդեն, փասք Աստծո, բուժվել է: Խնդիր կա նաեւ աշխատանքի արդյունավետության առումով․ պատկերացրեք՝ ձեր պաշտպանյալին երկու մետր հեռավորության վրա նստեցնեն, դատաքննության փուլում իրար ասելու ինչ-որ բան ունենաք եւ չկարողանաք այդ հնարավորությունից օգտվել։ Այսինքն՝ արդարադատության իրականացումը տեխնիկապես բարդացել է՝ այդ վտանգներով պայմանավորված, եւ պաշտպանության իրավունքն էլ կարող է տուժել այդ օբյեկտիվ պատճառներով:
- Այդ պարագայում ձեր պաշտպանյալների հետ հաղորդակցությունն ինչպե՞ս եք ապահովում։
-Եթե անհրաժեշտություն է առաջանում ՔԿՀ գնալու, Փաստաբանների պալատի կողմից տրամադրվում են պաշտպանության բոլոր միջոցները՝ դիմակ, ձեռնոց, այդպես «զինված» գնում ենք խորհրդատվության: Նաեւ նշեմ, որ Հանրային պաշտպանի գրասենյակում սեղաններն իրարից հեռու ենք դասավորել եւ ապակյա արգելապատնեշներ ենք սահմանել խորհրդատվություն տվողի եւ ստացողի միջեւ, որպեսզի անմիջական շփումը բացառվի, մեծ քանակությամբ անձանց հոսքը փորձում ենք կրճատել, ջերմաչափում ենք անում, ախտահանում եւ իհարկե, առանց դիմակի եւ ձեռնոցի ներս չենք թողնում:
-Իսկ նիստերի ժամանա՞կ:
-Եթե անհրաժեշտ է ինչ-որ բան քննարկել, ստիպված մոտենում ենք, ու ստացվում է, որ ինչ-որ իմաստով ձեւական եւ պատրանքային է դառնում այդ պաշտպանությունը, որովհետեւ հեռահար պայմաններում դա շատ բարդ է։ Եւ նաեւ անվտանգության միջոցների կիրառումն է դառնում ձեւական, որովհետեւ միեւնույն է, այդ ինֆորմացիան տալու համար պիտի մոտ գնաս, այլ տարբերակ չունես։ Բայց ասեմ, որ արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ ամբաստանյալները դահլիճ են բերվել առանց դիմակի, դա խնդիր է, որի մասին ՔԿԾ-ում պիտի բարձրաձայնենք, հանրային պաշտպանները համապատասխանաբար արձագանքել են, քանի որ դա եւ ամբաստանյալների, եւ իրենց համար է վտանգավոր:
- Տիկին Ֆանյան, ԲԴԽ-ից մեզ տեղեկացրել են, որ նիստերը դահլիճներն ամեն օր առնվազն 2 անգամ ախտահանվում են, բոլոր նիստերից հետո օդափոխություններ են անում... Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում դատական համակարգի կանխարգելիչ միջոցառումները վարակի տարածման դեմ:
- Խիստ անարդյունավետ, ավելին ասեմ, ոչ մի բան էլ չի ախտահանվում, կարող է օրվա ընթացքում մեկ անգամ ախտահանվի, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ դատավորներն իրենք են նյութական միջոցներ հավաքում, որպեսզի կազմակերպեն, գան, ախտահանեն։ Գուցե սա շատ վատ հնչի իրենց համար, բայց ախտահանման մակարդակը հակահամաճարակային կանոնների պահմանպան տեսանկյունից գրեթե զրոյական է։ ՓՊ-ում հատուկ աշխատակից է ընդունվել, որպեսզի 4 հարկ անընդմեջ մեր սենյակները 15 րոպեն մեկ ախտահանի՝ սեղաններով, համակարգիչներով, մկնիկներով, դա հսկայական աշխատանք է։ Օդափոխությունը, չեմ վիճում, գուցե իրականացվում է, բայց իմ մասնակցած գործերով ես չեմ տեսել, որ նիստից հետո ախտահանեն, նոր հաջորդ նիստի մասնակիցները ներս հրավիրվեն, գուցե որոշ դատարաններում այդպես է, չեմ բացառում, բայց բազմաթիվ դատական նիստերի եմ մասնակցել, եւ ասում եմ, որ անվտանգության միջոցները չեն պահպանվում այն մակարդակով, որով անհրաժեշտ է։ Այո, ջերմաչափումը, առանց դիմակի ներս չթողնելը պահպանում են սրբորեն, բայց դահլիճները յուրաքանչյուր դատական նիստից հետո չեն ախտահանվում։
- Դուք առավել արդյունավետ ի՞նչ միջոցներ եք առաջարկում:
-Ամեն նիստից հետո դահլիճները՝ բոլոր սեղանների մակերեւույթներով, դռների բռնակներով, աթոռներով պետք է ախտահանվեն, ամենակարեւոր միջոցներից մեկը դա է, մյուսը՝ սոցիալական հեռավորության պահպանումը. եթե բազմամբաստանյալ է նիստը, պետք է տեղափոխվել ավելի մեծ նիստերի դահլիճ:
- Հանրային պաշտպանի գրասենյակն այս ընթացքում շա՞տ դեպքերով է աջակցություն տրամադրել պարետի որոշումները չկատարելու արդյունքում հարուցված քրեական գործերով կամ վարչական վարույթներով:
- Պարետի որոշումը չկատարելու առումով քրեական գործի շահառու չունենք, մենք սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու դժվարություն ունեցող անձանց համար էինք հաղորդագրություն տարածել, որով բազմաթիվ քաղաքացիների դիմումներ ենք ստացել: Իսկ հանրային պաշտպաններն այս ընթացքում՝ ԵԽ-ի հայտնի զեկույցից հետո, խափանման միջոցները փոփոխելու 130-ից ավելի միջնորդություններ են ներկայացրել, որոնց զգալի մասը բավարարվել է, եւ ընտրվել են ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցներ հենց քովիդով պայմանավորված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT