Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր կայացած դատական նիստին Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների պաշտպանների հակափաստարկներին՝ իր միջնորդության վերաբերյալ:
Միջնորդությունը, հիշեցնենք, վերաբերում էր գործով բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում իրավունքի չարաշահում ճանաչելուն, դատական նիստի նախապատրաստական ենթափուլը սահմանափակելուն եւ դատաքննության անցնելու հնարավորություն տալուն: Պաշտպանական կողմը ծավալուն հակափաստակներ ներկայացրեց դրա վերաբերյալ՝ պնդելով, որ այն անհիմն է, անօրինական եւ նպատակ ունի սահմանափակել պաշտպանական կողմի իրավունքը:
Անդրադառնալով մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի այն հայտարարությանը, թե ինքը իր միջնորդության մեջ նշել է, որ այս փուլում չի կարող քննարկել գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ բառացի մեջբերում է այն, ինչ նշված է իր միջնորդության մեջ՝ ցույց տալու համար, որ պաշտպանի այդ պնդումը իրականության հետ աղերս չունի. «Քանի որ ինչպես հասկացա, բոլորը շատ լավ տարբերում են ճշմարտությունը դրա հակառակից եւ կենցաղային բոլոր գնահատականներից տեղյակ են, ընդամենը կշեշտեմ այն, ինչ որ գրված է այստեղ․ դատարան ներկայացված քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները, որոնք ծանրաբեռնել են մի քանի դատական նիստեր, բազմաթիվ փաստարկներով շրջանցել են դատական քննության այս ենթափուլի էությունը՝ դատարանի քննարկմանը ներկայացնելով այնպիսի հարցեր, որոնք այդ փուլում տրամաբանությունից դուրս են, արդյունքում, կողմերը փոխանակվել են իրավամեկնաբություն ենթադրող փաստարկներով, որոնք պետք է ներկայացնեին դատական վիճաբանության փուլում»,- մեջբերեց դատախազը՝ հարց հնչեցնելով՝ իր ասածի կապակցությամբ այդպիսի հակափաստարկ ներկայացնելը ճշմարտությո՞ւն է թե՞ դրա հակառակը. «Այստեղ որտե՞ղ էր գրված, որ դատարանը չէր կարող նման որոշում կայացնել կամ կողմը չէր կարող նման միջնորդություն ներկայացնել, ես ասում եմ, որ թեեւ այս փուլում այդպիսի միջնորդություններ կարող էին ներկայացնել, բայց այդ միջնորդությունները իրենց բովանդակությամբ շեշտադրված էին նիստերը տապալելուն»: Ըստ դատախազի՝ դրա վկայությունն է նաեւ դատարանի որոշումը, որով արձանագրվեց, որ այս փուլում այդ միջնորդությունը քննարկվել չի կարող. «Եւ մի միջնորդություն, որը, ակնհայտ էր, եւ պաշտպանության կողմն էլ գիտեր, որ այս փուլում չի կարող քննարկվել, չպիտի ներկայացվեր»,- ասաց նա:
Գեւորգ Բաղդասարյանի կարծիքով՝ տապալելու դասական օրինակ է նաեւ այսօրվա նիստում շատ պաշտպանների ելույթները. «Ես շատ ադեկվատ արձագանք եմ համարում, օրինակ, պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձագանքը. միգուցե մտածեն տարբերակված մոտեցում է, բայց նրա հակափաստարկները ամբողջովին իմ միջնորդության մասին էին, իսկ ի՞նչ արեց, օրինակ, պաշտպան Կարեն Մեժլումյանը․ նա բավականին երկար պայքարեց, որ քրեական գործի վարույթը կասեցնելու իր միջնորդությունը ներկայացնի, դա չհաջողվեց, հասավ նրան, որ իր ելույթը պետք է սահմանափակվի, եւ այդ տասը րոպեն որոշեց լցնել հենց իր միջնորդությամբ․սա իրավունքը չարաշահելու դասական օրինակ է, համենայն դեպս, այնպիսի, որ ես Կարեն Մեժլումյանի առարկության վերաբերյալ սրանից ավելի ասելիք չունեմ»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ելույթին՝ դատախազն ասաց, որ իր միջնորդությանը պատասխանելիս Ալումյանը ներկայացրեց ամբողջ պրոցեսում իր ներկայացրած միջնորդությունների կոնսպեկտը, ինչը եւս, ըստ նրա, իրավունքի չարաշահում. «Հայկ Ալումյանը հերթով ներկայացրեց, թե որ դեպքում ինչ միջնորդություն է ներկայացրել, որի մեջ ինչ փաստարկ է եղել, այդ բոլորը գիտենք, դրա հիման վրա ենք մեր միջնորդությունը ներկայացրել, ընդ որում, մի բան եմ ֆիքսել․ ներկայացնելու համար, թե գործը ինչպես մակագրվեց Ձեզ, Ալումյանը ներկայացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի ողջ պատմությունը, թե ինչպես մեղադրանք առաջադրվեց նրան, որ օրը... Սա է իրավունքի չարաշահումը»,- ասաց դատախազը:
Գեւորգ Բաղդասարյանը պնդեց, որ իրենց միջնորդությունը ուղղված չի եղել եւ չէ իրավունքի սահմանափակման, իրավունքը իրացնելուն խոչընդոտելուն. «Եվ դրա վկայությունը այսքան ժամանակ տեղի ունեցած դատական նիստերն են, այդ նիստերում տեղի ունեցած քննարկումները, այն, որ մենք անընդհատ խոսել ենք իրավունքի չարաշահման մասին, բայց այս միջնորդությունը չենք ներկայացրել իրավունքի սահմանափակման համար, որովհետեւ դեռ այն ժամանակ մենք տեսել ենք, որ այդ չարաշահումը կա, բայց ճիշտ նշվեց, դա ունի ողջամտության սահմաններ, եւ դրա մասին անընդհատ բարձրաձայնելով՝ մենք հասել ենք այնտեղ, որտեղ այդ ողջամտության սահմանն արդեն անցնում է»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմն իրացրել է իր իրավունքները եւ իրենք երբեք որեւէ կերպ չենք խոչընդոտել դրան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT