Երևան
12 °C
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) սկսում է կենսաթոշակների նշանակման գործընթացի վերակազմակերպումը: ԱՍՀՆ-ն բարեփոխումների արդյունքում հույս ունի հնարավորինս չեզոքացնել սոցաշխատողների՝ կենսաթոշակ ստացող անձանցից «շնորհակալության» տարբեր ձեւերի ակնկալիքներն ու դրանց հետագա դրսեւորումները: Այդ իսկ պատճառով էլ նախատեսվում է տարանջատել, որպեսզի մի տեղ քաղաքացին դիմում ներկայացնի, մեկ այլ տեղ կայացվի նրան վերաբերող համապատասխան որոշումը:
Փոփոխությունները միտված են սոցաշխատողների զգոնությունը մեծացնելուն, իսկ քաղաքացիների դեպքում վստահությունը շատացնելուն՝ դեպի այդ կառույցը:
Օգոստոսի 1-ից կիրականացվի բարեփոխումների առաջին փուլը, որը կմեկնարկի մայրաքաղաքից: Բարեփոխման հաջորդ փուլը կիրականացվի մարզերում՝ մինչեւ տարեվերջ։ Բարեփոխումների հիմնական նպատակն է թոշակառուներին ձերբազատել հնարավոր կոռուպցիոն գործաքներում ներգրավված լինելուց եւ անտեղի «շնորհակալության» տարբեր ձեւերի դրսեւորումներից:
Ըստ նախարարի՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարության գործունեության ծրագրում ամրագրվել են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ:
Ներկայումս կենսաթոշակ, նպաստ եւ սոցիալական ծրագրերով նախատեսված մի շարք դրամական վճարների նշանակման ու վճարման գործառույթներն իրականացնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության 51 տարածքային բաժինները։ Նույն մարմինն իրականացնում է թե´ դիմումների ընդունման, խորհրդատվության տրամադրումը, թե´ բուն մասնագիտական գործառույթը՝ կենսաթոշակների նշանակման եւ վճարման վերաբերյալ որոշումների կայացումը:
Բաթոյանի դիտարկմամբ՝ վերը նշված գործընթացը խնդրահարույց է մի քանի պատճառներով: Նա առանձնացրել է երեք հիմնական կետերը.
1. տարածքային բաժնի աշխատակիցը անձամբ սպասարկում է քաղաքացուն՝ միաժամանակ իրականացնելով որոշում կայացնելու գործառույթ, ինչը տարբեր հմտություններ պահանջող աշխատանք է ենթադրում, հետեւաբար նաեւ հավելյալ ժամանակ ու ռեսուրսներ է խլում,
2. որոշումներ ընդունող անձնակազմի եւ շահառուների միջեւ շփումը ռիսկային է կայացվող որոշումների օբյեկտիվության տեսանկյունից,
3.հնարավոր ռիսկերի առկայությունը բացասաբար է ազդում համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության վրա:
Ըստ նախատեսվող բարեփոխումների՝ նախ, Երեւանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն Ծառայության տարածքային բաժինները ու դրանց փոխարեն կձեւավորվեն սպասարկման 10 եւ նշանակման 5 վարչություններ՝ իրենց բաժիններով (back office, front office):
ՀՀ ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը ՀԺ-ին ասաց, որ այս նոր 15 վարչությունների ձեւավորումը հավելյալ աշխատողների կարիք չի առաջացնելու: Նա նաեւ նշեց՝ սպասարկման վարչությունները կշարունակեն գործել իրենց նախկին տեղակայման վայրերում, իսկ նշանակման վարչությունները՝ առանձին կենտրոնացված գրասենյակում:
Սպասարկման 10 վարչություններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները, ինչը հնարավորություն կտա բարելավելու քաղաքացիների սպասարկման գործընթացը։
Սոնա Մարտիրոսյանի խոսքով, եթե նախորդ՝ տարածքային ընդհանուր բաժնի դեպքում ե՛ւ դիմումներն ընդունողը ե՛ւ որոշում կայացնողը նույն անձն էր, ապա այժմ մի քանի օղակներով է անցնելու: Ուստի այս փոփոխությունների հիմնական նպատակն է «շնորհակալության» տարբեր ձեւերի բացառումը: Մամուլի քարտուղարը նաեւ նկատեց՝ նախկինում շատ են եղել դեպքեր, երբ ծառայության աշխատակիցը թոշակ նշանակելիս քաղաքացու հետ անմիջական շփման ժամանակ հասկացրել, ապա նաեւ ստացել է կաշառք, իսկ այս դեպքում, երբ գործընթացն իրականացվի երկու եւ ավելի աշխատակիցների ներգրավվածությամբ կոռուպցիան ռիսկերը, ըստ նախարարության՝ բավականին կնվազեն:
Իսկ ինչ վերաբերում է նշանակման վարչության 5 բաժիններին, դրանք կենտրոնացված կարգով իրականացնելու են բացառապես դիմումների մշակման եւ որոշումների կայացման գործառույթներ, ինչի շնորհիվ պատասխանատուները կենտրոնանալու են միայն թոշակի նշանակման գործընթացի վրա:
Ներդրված նոր ծրագրային ապահովման միջոցով դիմումներն աշխատակիցների միջեւ բաշխվելու են պատահականության սկզբունքով, բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների եւ քաղաքացիների շփումը:
Նախարարությունը լիահույս է, որ փոփոխությունների արդյունքում կբարձրանա որոշումների կայացման օբյեկտիվությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Կենսաթոշակի նշանակման գործընթացում մարդկային գործոնի նվազման պարագայում կբարելավվի համակարգի թափանցիկությունը եւ կավելանա համակարգի հանդեպ քաղաքացիների վստահությունը։
Նախարարի խոսնակը նկատեց, որ փոփոխությունները նպատակը հիմնականում միջնորդություններն ու ռիսկերը բացառել է, բայց ծայրահեղ դեպքերի համար եւս լուծումներ կան: Օրինակ՝ երբ թոշակը քիչ է նշանակված կամ քաղաքացուն անհիմն զրկել են դրանից, վերջինիս անհատական բողոքների հիման վրա նախարարությունը գործին ընթացք կտա, հետագայում վերացնելով նաեւ նման խնդիրները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT