Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն բաղկացած է 5 փաթեթներից եւ պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով։ Երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, պատգամավորներից շատերը անդրադարձան օրինագծի հրատապության պատճառներին։ Ըստ նրանց՝ անհասկանալի է օրինագծի հրատապությունը։ Նրանցից մի քանիսը շեշտեց նաեւ, որ այն բավականին ծավալուն է, եւ որ չեն կարող նույնսիկ հասկանալ, թե ինչպես քվեարկել։

Պատգամավորներից մի քանիսը հայտնեց նաեւ, որ չի կարող ամբողջությամբ ուսումնասիրել օրենքի նախագիծը, քանի որ միայն տեղեկանքը բաղկացած է 50 էջից, իսկ իրենք օրակարգին ծանոթացել են երեկ երեկոյան։

Շուշանյանն իր ելույթում փորձեց անդրադառնալ մի քանի կարեւոր կետերի, սակայն ժամանակը չհերիքեց՝ ներկայացնելու ամբողջ փաթեթը։ Այնուամենայնիվ, փոխնախարարը հայտնեց, որ օրինագիծը ոլորտի զարգացման, ռեֆորմի համար կարեւոր նշանակություն ունի։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված եւ հաստատված չեն վերջին՝ մետաղականի համար 5 տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ 10 տարվա ընթացքում։

Մյուս փոփոխությամբ նաեւ հանքավայրերը չտրոհելու մասով ռազմավարական քայլ է արվում։ Ինչպես նշեց Շուշանյանը, դրանք տրվելու են ամբողջ պաշարով։ Սա արվում է նրա համար, որ հանքավայրերը չմասնատվեն մի շարք տնտեսվարողների միջեւ, քանի որ դրանով խախտվում է ամբողջ համակարգը։

Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է նախագիծը քննարկվում 24-ժամյա ռեժիմով, Շուշանյանը հայտնեց, որ համակարծիք է. նման լուրջ նախագծերը պետք է ավելի ընդգրկուն քննարկվեին։ Այնուամենայնիվ, նա պարզաբանեց, որ կան մի շարք հարցեր, որոնք ժամկետի առումով խնդիր ունեն։ Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ փորձաքննության կարգը հաստատելու համար անհրաժեշտ են այս փոփոխությունները ավելի վաղ։ Նա նաեւ հայտնեց, որ այսօր տնտեսվարողներն առաջարկել են պատրաստի փաթեթներ, սակայն չեն կարող դրանք առաջ տանել, քանի որ կան օրենսդրական այս բացերը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդնայնն իր ելույթում խոսեց նախագծի կարեւորության մասին։ Ըստ նրա՝ նախգծով փորձ է արվում արդիականացնել այն մեխանիզմները, որոնք դրված են հանքի շահագործման բնագավառում։ Նա անդրադարձավ նաեւ հրատապության թեմայով քննարկումներին եւ նշեց, որ հրատապության հարցը վերապահված է ԱԺ խորհրդին։ «Խորհուրդը քննարկել է այս հարցը, կայացրել որոշում, ընդ որում, Խորհրդին ներկա էին բոլոր հանձնաժողովների նախագահները։ Նրանք կարող էին հայտնել իրենց դիրքորոշումները»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում հարցը քննարկվելու է հանձնաժողովում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4890 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում