Ամբողջ սելավը կարկուտի տեսքով լցվել է մեր տուն. գյումրեցի Ավագյաններն արտակարգ իրավիճակում են հայտնվել (լուսանկարներ)

Գյումրու Ղարիբջանյան փողոցի 21-րդ տունն այս պահին սառցապատ սենյակներով մութ ամրոցի է նման: Այսօր Գյումրիում տեղացած կարկուտն ու դրան հետևած վարար անձրևն անարգել լցվել է բնակարան ու հաստ շերտով ծածկել ամեն ինչ:

Այս պահին այգում 1.5 մետր բարձրությամբ , իսկ  տան մեջ՝ 2 մետր բարձրություն ունեցող կարկտի շերտ է առկա:

«Միշտ լցվել է տունը, բայց էսօրվա նման չի էղել: Առանց չափազանցնելու, մահճակալները 2 մետր բարձրության վրա են հայտնվել: Մնացած բաներն էլ տակն են մնացել: Ձյան տեսքով նստած է: Ամբողջ ձմեռ էսպես ձյուն չի եկել, ոնց որ 10 տարվա ձյուն լինի լցված:

Պարիսպը  փլվել է, ամբողջ տունը մեբելներով, տեխնիկայով, լրիվ փչացած վիճակում է: Սելավը կարկուտի տեսքով լցվել է մեր տուն»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց տանտերը՝ Լիլիկ Ավագյանը: Կարկուտն ու անձրաջրերը տուն են լցվել աստճանավանդակից: Դռները փակելը հարցի լուծում չի եղել: Հիմա էլ մնացել են շիվար, ոչ անելիքները գիտեն, ոչ ասելիքները:

«Փրկարարները եկել են, ասում են հիմա կարող ենք պադվալի ջուրը քաշենք, բայց էս պահին 2 սենյակ 2 մետր բարձրությամբ էդ սառույցը չեն կարող մաքրել: Մութ, լույս չկա ամբողջ թաղը: Քաղաքապատկան մարմինները հիմա մտածու՞մ են., թե էս մարդիկ որտեղ պետք է քնեն, ոչ մեկի պետքը չէ սա: Ասում են ամբողջ քաղաքով է, բայց քաղաքը  փողոցներն են, մերը տան մեջն է նույն բանը»,-վրդովվեց տիկին Լիլիկը:

Բնակարանատիրոջ զայրույթը, ինչպես պարզվեց զրույցի ընթացքում, հին ու երկար պատմություն ունի: Նույն խնդրով, դեռ 2018 թվականին է դիմել Շիրակի մարզպետարան: Այնուհետ ստացվել է պատասխանն արդեն Գյումրու քաղաքապետարանից: Ասել են խնդրի լուծումը նկատի կունենան 2019 թվականի փողոցաշինության ժամանակ:

«Ու մինչ էսօր մենք էսպես տանջվում ենք: Էն ժամանակ գրել, բացատրել էի, որ անձրևաջրերը մեր տան մոտով  և մեր այգու միջով անցնում, գնում  է Լճափի մոտ: Դեռ խորհրդային տարիներից էլ խնդիրն եղել է: Մեր տան դռան դիմաց է էդ սելավատարը: Մենք տրուբաներ ենք քցել, սարքել ենք, բայց դե էդ սելավատարը փաստորեն չի գործում էլի»,-բացատրեց Ավագյանը:

Ստեղծված վիճակից ոչ մի ելք չեն տեսնում տանտերերը: Հստակ կրած վնասի չափ ասել այս պահին չեն կարող: «Մենակ հեռուստացույցը 600.000 դրամ արժեր, ու ըդպես ահագին արժեքավոր տեխնիկա ունեինք, մեբելները ու մնածածը էլի, ես էլ չիդեմ, հեչ բան չեմ պատկերացնե»,-զրույզը եզրափակեց տիկին Լիլիկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3854 դիտում

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել