Երևան
12 °C
Նույնականացման քարտ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետությունից անվճար ստանում է էլ-փոստ, որը համարվում է քաղաքացիների ու պետության միջեւ հաղորդակցության պաշտոնական միջոց: Այլք կարող են դա ստանալ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարով. տեղեկանում ենք Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կայքից: Պաշտոնական էլեկտրոնային փոստը շնորհվում եւ հաղորդագրություններ ստանալու նպատակով օգտագործվում է անվճար:
Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ֆինանսական գծով փոխտնօրեն Տատյանա Մարկարյանը, պաշտոնական էլ-փոստի ամենամեծ առավելությունն այն է, որ քաղաքացին կարողանալու է մշտապես տեղեկացված լինել պետական համակարգից իր մասին կատարվող հարցումների եւ այն ծրագրերի վերաբերյալ, որոնց շահառուն կարող է լինել:
«Երբ, օրինակ, բանկում որոշակի գործարքի համար փաստաթղթեր ենք ստորագրում, շատ անգամ չենք կարդում այդ փաստաթղթերը մանրամասնորեն, քանի որ մանր է գրված կամ շտապում ենք: Եվ երբեմն էլ հետագայում պարզում ենք, որ թույլ ենք տվել տվյալ սուբյեկտին, այս դեպքում՝ բանկին, մեր մասին պետական բազաներից հարցում անել՝ կարգավիճակի, աշխատավարձի չափի կամ որեւէ այլ անձնական տվյալի մասին: Նման դեպքերում, բնականաբար, կարող ենք գնալ եւ մեր ստորագրած այդ թուղթը հետ վերցնել: Հիմա էլեկտրոնային փոստարկղի այդ բաժինն առայժմ մշակման փուլում է, սակայն շուտով մեր քաղաքացիներն այդ մասին կկարողանան այս հարթակից տեղեկանալ»:
Տատյանա Մարկարյանը հաղորդեց նաեւ, որ ապագայում այս համակարգը քաղաքացիներին տեղեկացնելու է պետության կողմից իրենց համար նախատեսված ծառայությունների մասին, այն ծանուցելու է սոցիալական աջակցության ծրագրերի, օրենքների փոփոխության պարագայում քաղաքացու՝ շահառու դառնալու մասին՝ տալով հնարավորություն, որ քաղաքացին լիարժեք օգտվի պետության՝ իր համար նախատեսված արտոնություններից:
Պաշտոնական էլ-փոստի համակարգն ի սկզբանե նախատեսված է եղել ծանուցումները քաղաքացուն հասցնելու համար, եւ այժմ դրանից օգտվելը, ըստ Մարկարյանի, քիչ-քիչ դառնում է մշակույթ: «Հարթակից օգտվելու համար բնավ պարտադիր չէ ունենալ «խելացի հեռախոս»՝ սմարթֆոն, բավական է համակարգիչ ունենալը»:
Առաջիկայում նախատեսվում է համակարգն առավել պարզեցնել օգտվողների համար՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը տվյալների անվտանգության եւ օգտվելու հարմարավետության միջեւ, այժմ էլ սեփական էլ-փոստարկղը հնարավոր է ստուգել տարբեր համակարգիչներից:
Համակարգն այժմ տրամադրում է հետեւյալ ծառայությունները
ա. Էլ․ Փոստ - ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, պաշտոնական էլեկտրոնային փոստն ակտիվացված է համարվում տվյալ ֆիզիկական անձի համար նույնականացման քարտի տրամադրման պահից: Պաշտոնական էլ-փոստ, որը համարվում է քաղաքացիների եւ պետության միջեւ հաղորդակցության պաշտոնական միջոց եւ ներկայացնում է ՀԾՀ@e-citizen.am համադրություն, որտեղ ՀԾՀ-ն հանրային ծառայությունների համարանիշն է, որը տպված է նույնականացման քարտի դարձերեսին:
բ. Ծանուցումներ - գրանցվելով համակարգում՝ քաղաքացիները հնարավորություն կստանան պետական տարբեր մարմինների կողմից իրենց առաքվող ծանուցումները ստանալ նաեւ էլեկտրոնային եղանակով:
գ. Վերահասցեագրում - բոլոր գրանցված օգտվողները կարող են իրենց ծանուցումները նաեւ վերահասցեագրել անձնական էլ-փոստին կամ դրանք ստանալ հաղորդագրության տեսքով իրենց բջջային հեռախոսին:
դ. Տվյալների պաշտպանություն - գրանցվելով կայքում՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մշտապես հետեւել իրենց մասին պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալների եւ պետական մարմինների կողմից դրանց օգտագործման մասին:
ե. Հրապարակային ծանուցումներ - այս բաժնում ցուցադրվելու են տարբեր պետական մարմինների կողմից հրապարակված ծանուցումները:
Համակարգում գործում է նաեւ «Ձեր պահվող տվյալները» բաժինը, ուր ներկայացված է Ձեր վերաբերյալ ՀՀ տարբեր էլեկտրոնային շտեմարաններում՝ Ճանապարհային ոստիկանության վարորդական վկայականների, Ճանապարհային ոստիկանության ավտոտրանսպորտային միջոցների եւ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրներում Ձեր մասին պահվող տվյալների վերաբերյալ տեղեկությունները:
Տատյանա Մարկարյանի խոսքով՝ համակարգը բազմաթիվ այլ հնարավորություններ է տալու քաղաքացիներին, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Հարթակն ինտերակտիվության հնարավորությո՞ւն էլ կտա քաղաքացիներին՝ հարցին ի պատասխան՝ Մարկարյանը նշեց, որ e-request.am համակարգն այդ դերը բավական լավ կատարում է, եւ առայժմ պետական մարմիններին հարցում ուղարկելու գործիք նաեւ այս համակարգում ներառելու խնդիր դրված չէ:
Նշենք, որ ՀՀ նույնականացման քարտի թողարկման պահից բոլոր ֆիզիկական անձանց շնորհվում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք եւս ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:
Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն կազմված է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարի եւ «@e-citizen.am» բառերի համակցությունից: Պաշտոնական էլեկտրոնային փոստն ակտիվացված է համարվում նույնականացման քարտի տրամադրման պահից:
Իրավաբանական անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն կազմված է տվյալ իրավաբանական անձի կոդի, պետական մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի իրավաբանական անձի կոդի եւ «@e-citizen.am» բառերի համակցությունից:
ՀՀ Կառավարության 12 նոյեմբերի 2015 թվականի N 1385-Ն որոշման համաձայն՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի կառավարիչը ԷԿԵՆԳ ընկերությունն է:
Ինչպե՞ս օգտվել պաշտոնական էլեկտրոնային փոստից
Պաշտոնական էլեկտրոնային փոստում ստացված տեղեկությունները եւ ծանուցագրերը կարդալու համար օգտատերն իր նույնականացման քարտի միջոցով, որպես գրանցված օգտատեր, պետք է մուտք գործի www.e-citizen.am պորտալում տեղակայված իր անձնական պաշտոնական էլեկտրոնային փոստարկղ:
Պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացվող հաղորդագրությունները հնարավոր է վերահասցեագրել ցանկացած այլ (մինչեւ 3) էլեկտրոնային փոստի հասցեի կամ բջջային հեռախոսահամարի՝ կարճ հաղորդագրության (SMS) միջոցով: Ընդ որում, կարող է ընտրվել միայն տեղական հեռախոսահամար (+374 կոդով):
Հարկ է հաշվի առնել, որ վերահասցեագրումը նախատեսված է բացառապես օգտատիրոջ հարմարության համար եւ կատարվում է նրա ռիսկով: Ծանուցումը համարվում է ուղարկված, եթե ուղարկվել է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, անկախ վերահասցեագրման համար ընտրված էլեկտրոնային փոստի հասցեին կամ հեռախոսահամարին այն ստանալու կամ որեւէ պատճառով չստանալու հանգամանքից:
Պաշտոնական էլեկտրոնային փոստից օգտվելիս օգտատերը պետք է հետեւի այս ուղեցույցի հրահանգներին՝ պահպանելով դրանում սահմանված բոլոր ցուցումները. առայժմ համակարգից հնարավոր է օգտվել միայն համակարգչով, մոտ ապագայում թերեւս բջջային նույնականացման քարտով եւս հնարավոր կլինի պաշտոնական նամականին օգտագործել:
Հարկ է հաշվի առնել, որ ԷԿԵՆԳ-ը պատասխանատու չէ այլ անձանց կողմից ուղարկվող հաղորդագրությունների բովանդակության եւ վերահասցեագրման համար ընտրված էլեկտրոնային փոստի եւ հեռախոսահամարի ճշգրտության եւ հասանելիության համար, ինչպես նաեւ դրանց օգտատերերին էլեկտրոնային տվյալների պատշաճ փոխանցման եւ արտացոլման համար, եւ պատասխանատվություն չի կրում դրանց հետեւանքով օգտատերերի կրած վնասների համար:
Պաշտոնական էլեկտրոնային փոստին հաղորդագրություններ կարող են ուղարկել միայն ԷԿԵՆԳ-ի հետ պայմանագիր կնքած ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ հետեւյալ ցանկում թվարկված իրավաբանական անձինք՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը: Ցանկին, պայմանագրի նմուշին եւ ծառայությունների գնացուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT