Երևան
12 °C
Ռուսական РБК լրատվամիջոցի ներկայացուցիչներն օրերս եղել են Հայաստանում, հարցազրույց ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Իլյա Դորոնովը հարցազրույցը սկսելուց առաջ Երեւանի կենտրոնական հրապարակից հայտնել է, որ պատրաստ են նմանատիպ այց կատարել նաեւ Ադրբեջան, եթե այնտեղ համաձայնեն ընդունել իրենց, ինչպես Հայաստանում:
Հարցազրույցի սկզբում Դորոնովը նախ հետաքրքրվել է Փաշինյանից, թե ինչո՞ւ են իրենք դիմակներով, եւ ի՞նչ իրավիճակ է այժմ Հայաստանում: ՀՀ վարչապետը, ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երկրում, նշել է, որ նոր-նոր Հայաստանը սկսել է հաղթահարել համավարակը, իսկ դիմակների կրումը պարտադիր է բոլոր բաց եւ փակ տարածքներում:
РБК-ի թիմի հիմնական նպատակը հայ-ադրբեջանական հակամարտության մասին տեղեկանալն ու իրավիճակին տեղում ծանոթանալն է եղել, պայմանավորված դրանով՝ լրագրողը հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանից սահմանային իրավիճակի մասին:
«Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով այժմ տիրող իրավիճակը կարելի է գնահատել կայուն: Իհարկե, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ընդհանուր առմամբ կրակոցների ինտենսիվությունը վերջին 2 օրերին (հարցազրույցի պահին) համեմատական է վերջին երեւի թե 10 տարիներին»,- նշել է Փաշինյանը:
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների, դրանց պատճառների եւ նախահարձակ լինելու մասին հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Մենք պետք է հենվենք փաստերի վրա, որովհետեւ վերջին շաբաթներին ու ամիսներին Ադրբեջանի ղեկավարության ու նախագահ Իլհամ Ալիեւի վարած ռազմատենչ հռետորաբանությունը աճում էր, եւ այս իրադարձություններից առնվազն 1 շաբաթ առաջ եղել էր Ալիեւի շատ կոշտ հարցազրույցը, որում նա գրեթե սպառնում էր, որ դուրս կգա բանակցային գործընթացից, նշում էր, որ միջազգային հարթակներում հիմա առաջնայնություն է տրվում ուժին, եւ ուժի կիրառությունը առաջնային դեր է խաղում նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում:
Այստեղ մեկ նրբություն կա՝ ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ: Քանի որ երկար ժամանակ նախագահ Ալիեւն իր քաղաքացիներին խոստանում էր, որ ինքը կլուծի Ղարաբաղի հակամարտության հարցը ռազմական հարձակման ճանապարհով, իսկ վերջին տարիներին էլ Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլար է ծախսել իբրեւ սպառազինության բարելավման վրա, ժամանակ առ ժամանակ խնդիր ունի իր ժողովրդին բացատրելու, թե ուր են գնացել այդ միլիարդները, ինչո՞ւ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում ռազմական ճանապարհով:
Մոտ 1 շաբաթ առաջ (հուլիսի 12-ի ռազմական հարձակումից) եղել է հայտարարություն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն կարող հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ այնտեղ սահմանի երկայնքով տեսադիտարկման սարքեր են տեղադրված հակամարտ զորքերի շփման գծում, եւ ադրբեջանական զորքի ցանկացած տեղաշարժ գրանցվելու եւ նկատվելու է: Եվս մեկ հանգամանք կա. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկանյքով տեղակայված են ադրբեջանական բազմաթիվ բնակավայրեր, հետեւաբար դժվար էր լինելու Ղարաբաղի ուղղությամբ հարձակում ձեռնարկելը, այսինքն՝ Ադրբեջանը հարձակում գործեց այն ուղղությամբ, որն այնքան էլ հագեցած չէր տեսահսկման սարքերով, եւ, ի դեպ, այդ շրջանում ընդամենը 1 ադրբեջանական գյուղ կա, մինչդեռ հայկական բնակավայրերն այդտեղ շատ-շատ են: Սա այս դրվագի մասին պարզաբանում է, սակայն ընդհանուր առմամբ հարձակման մասին կարելի է ասել, որ վերջին 15 տարիներին Ադրբեջանը հենց ռազմատենչ հռետորաբանության գիծն է զարգացնում՝ կրկին ու կրկին նշելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի:
Ես բազմիցս, տարբեր հարթակներում, նաեւ քաղաքական հանդիպումների ժամանակ խորհուրդ եմ տվել չխոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով, սակայն Ադրբեջանի հայտարարությունն այն է եղել, որ իրենք շատ հզոր բանակ ունեն եւ ցանկության դեպքում 24 ժամվա ընթացքում կկարողանան լուծել Ղարաբաղյան կոնֆլիկտը: Նրանք նման միֆ են ստեղծել 15 տարի շարունակ: Հիմա ինչո՞ւ են նման բուռն արձագանք տալիս, որովհետեւ այդ միֆը փլուզվել է: Իսկ ինչո՞ւ է փլուզվել, որովհետեւ հայկական զինված ուժերն այնպիսի հակահարված են հասցրել, որին ոչ ոք չէր սպասում, անգամ Հայաստանի որոշ շրջանակներ դրան չէին սպասում: Սա նշանակում է, որ Հայաստանում, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում, վերջին 2 տարում իրականացված բարեփոխումները տվել են իրենց արդյունքը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT