Երևան
12 °C
Հավանականությունը մեծ էր, եւ այժմ էլ կա հավանականություն պատերազմի, քանի որ կան երկրներ, որոնք սրում են կոնֆլիկտը:
Այս մասին Ռուսական РБК լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վերջին ռազմական բախման ժամանակ պատերազմի հավանականության մասին հարցին: Նա նշել է, որ շահագրգիռ երկրներից առաջինը Թուրքիան է, որն այդպես էլ չի հրաժարվել հայերին ցեղասպանելու մտքից՝ ոչ միայն չընդունելով ցեղասպանությունը, այլ նաեւ արդարացնելով այն:
«Թուրքիան վաղեմի երազանք ունի՝ կառավարել ամբողջ Հարավային Կովկասը եւ ամբողջ թափով աշխատում է՝ այդ ցանկությունը իրականություն դարձնելու համար»,- ասել է վարչապետը:
Ռուսաստանի Դաշնության դերի մասին խոսելիս էլ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանի Դաշնությունն իր ներդրումն ունի հակամարտության կարգավորման շուրջ մղվող ջանքերում, եւ այս վերջին զինված հարձակման հարթեցման գործում էլ Կրեմլն իր ավանդն ունի:
«Կրեմլի, ՌԴ արտաքին գործերի նախարարության, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի անմիջական ներգրավվածությունն առանցքային դեր է ունեցել այն բանի համար, որ մենք ունենանք համեմատաբար կայուն իրավիճակ: Իհարկե, շատերը Հայաստանում, եւ բազմաթիվ հայեր հարց են հնչեցնում, թե ինչո՞ւ Թուրքիան՝ որպես Ադրբեջանի գործընկեր, նման բուռն աջակցություն է հայտնում Ադրբեջանին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, ոչ այնքան միանշանակ է աջակցում: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:
«Դու չե՞ք կարծում, որ Ռուսաստանը կարծես հետ է քաշվել հակամարտության միջամտությունից». Իլյա Դորոնովի այս հարցին վարչապետը բացասական պատասխան է տվել՝ նշելով.
«Ո՛չ, իհարկե, Ռուսաստանը պարզապես չի կարող հետ քաշվել: Այստեղ կան ոչ միայն Հայաստանի համար կենսական նշանակության հետաքրքրություններ, այլեւ Ռուսաստանի Դաշնության համար կենսական կարեւորության հետաքրքրություններ: Մենք այս հարցում ունենք համատեղ հետաքրքրություններ, ինչը կարծում եմ՝ հիմքային նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար:
Այստեղ խաղարկվում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ անվտանգության մասին հարց: Մեր տարածաշրջանում իրավիճակը հիմա այնքան լարված է, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը կարող է տարածաշրջանում անդառնալի հետեւանքներ թողնել՝ հանգեցնելով գլոբալ ողբերգության: Եվ ահա, վերջին իրադարձությունների մասին միջազգային հանրության արձագանքն ապացուցում է, որ բոլորն են հասկանում՝ այս տարածաշրջանից կարող է սկսվել գլոբալ հակամարտություն, եւ կան ուժեր, որոնք հետաքրքրված են այդ կոնֆլիկտով, ու եթե նայենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Լիբիայի, Սիրիայի, Իրաքի նկատմամբ, կարող ենք փաստել, որ իրենք են հետաքրքրված հակամարտության հրահրմամբ»:
Ի պատասխան հարցին, թե ովքե՞ր են ներառվելու նշված գլոբալ հակամարտության մեջ՝ վարչապետը հայտարարել է, որ բոլոր երկրները: Նա մանրամասնել է, որ Հայաստանի համար, մասնավորապես՝ պաշտպանական առումով դիտարկելիս, հուլիսի 12-ից տեղի ունեցածը լոկալ բախում էր, ինչին եղավ լայն միջազգային արձագանք:
Լրագրող Իլյա Դորոնովը, վերադառնալով Ռուսաստանի թեմային, հայտնել է, որ շատերը Ռուսաստանում կարծում են, որ ՌԴ-ի արձագանքն ու միջամտությունը կարող էր ավելի մեծ լինել, եթե Հայաստանը ճանաչեր Ղրիմը: Նա հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղրիմը:
«Անկեղծ ասած՝ ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, որովհետեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հարթակներում այդ հարցը երբեւէ չի բարձրաձայնվել: Մինչ օրս Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ կարծում եմ՝ այս համատեքստում տեղին չէ նման հարց տալը: Ես չեմ կարծում, որ մեր ռազմավարադաշնակցային հարաբերությունները սրա վրա են հիմնված»,- պատասխանել է վարչապետը:
Այս հարցից հետո Դորոնովը հետաքրքրվել է, թե ՀՀ վարչապետը կարդացե՞լ է Մարգարիտա Սիմոնյանի (RT-ի գլխավոր խմբագիր) գրառումը: Բացասական պատասխան ստանալուց հետո նա ընթերցել է գրառումը, որը ՀՀ վարչապետը մեկնաբանել է.
«Ղրիմի մասին ես արդեն խոսեցի, մենք ասում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ, որից հետո Ադրբեջանում հիստերիա սկսվեց: Փաստ է, որ Հայաստանն է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Հայաստանը հակամարտության լուծման իր պատկերացումներն ունի, Ադրբեջանը՝ իր:
Հարցի երկրորդ մասի վերաբերյալ կարող եմ ասել, որ Ռուսաստանը եւ Ռուսաստանի աջակիցները պետք է հասկանան, որ իրենց դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը, առանձին ընտանիքներ կամ բիզնեսմեններ, այլ հայ ժողովուրդը (Մարգարիտա Սիմոնյանի գրառման մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները ապօրինաբար կալանավորել են Ռուսաստանի դաշնակից Ռոբերտ Քոչարյանին): Սա կարեւոր նրբություն է: Փաշինյանից, Պողոսյաններից ու մյուսներից զատ, մենք ընդհանուր հետաքրքրություններ ունենք: Հեղափոխությունից հետո Հայաստանում ինչ կանխատեսումներ եղան. որ Հայաստանը գնալու է արեւմուտք, արեւելք, բայց տեսանք, թե ուր գնաց Հայաստանը: ՀԿ-ները (գրառման մեջ նշված), որոնք որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաեւ այն նախագահների իշխանության օրոք, որոնց Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որեւէ մեկը կասկածի տակ չի դրել: Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Եթե վերջիններս ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները»,- նշել է ՀՀ վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT