Երևան
12 °C
Հայաստանի վառելիքի շուկայում տասնամյակներ շարունակ ձեւավորված մենաշնորհը կարծես թե վերանում է։ Ռուսաստանից բացի, հնարավորություն է ընձեռվել նաեւ արտոնյալ պայմաններով նավթամթերք ներկրել Ղազախստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանի վառելիքի շուկայի ընկերություններն այլընտրանք կունենան։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։
Նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը ավելի բարելավված պայմաններով ներկրել ՀՀ, ինչն էլ Հայաստանի վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն կստեղծի եւ կազդի բենզինի շուկայի վրա։
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ։
- Պարո՛ն Վարդանյան, շաբաթներ առաջ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-Ղազախստան նավթամթերքի մատակարարման համաձայնագրի ստորագրմանը։ Ի՞նչ համաձայնագիր է դա եւ ի՞նչ է տալու Հայաստանին։
- Համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ, միջպետական պայմանագրերի ընթացակարգով ընթանում է։ Դեռեւս ֆինանսների նախարարությունում եւ արդարադատության նախարարությունում ուսումնասիրվում եւ վերլուծվում է, եթե հարցեր չլինեն, դրանից հետո հեշտացված ընթացակարգով նախագահը կստորագրի։ Եթե կլինեն ավելի խոր հարցեր, կգնա Սահմանադրական դատարան եւ Ազգային ժողովի վավերացման։
Ի՞նչ է համաձայնագիրը. նավթամթերք արտադրող եւ արտահանող երկրներն ունեն արտահանման մաքսատուրք։ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, Ռուսաստանից ներմուծման պարագայում չունի արտահանման մաքսատուրք, ինչն արդեն իսկ ռուսական նավթամթերքի համար մեր շուկայում ստեղծել էր լավ վիճակ, այսինքն՝ եթե արտահանման մաքսատուրք չկա, Ռուսաստանից նավթամթերք ներմուծելու ինքնարժեքն ավելի ցածր էր ստացվում։ Մենք նախօրոք համաձայնեցնում էինք, որ, օրինակ, 100 հազար տոննա բենզին պետք է բերենք, եթե դրանից ավելի ենք բերում Ռուսաստանից, ուրեմն մաքսատուրք կա, եթե մինչեւ այդքան ենք բերում, մաքսատուրք չկա։
Հիմա նույն պրոցեսը մենք արդեն Ղազախստանի հետ ենք անում, ինչը հնարավորություն կտա նաեւ ղազախական արտադրողներին եւ այլոց Հայաստան նավթամթերք ներմուծել։ Ռուսական վաճառողը գիտի, որ իրենց արտադրանքը Հայաստան ամենաէժանն է հասնում, քանի որ ազատված են արտահանման մաքսատուրքից, եւ որոշակի առումով կարելի է ասել, որ դա նրանց մոնոպոլ էր դարձնում։ Օրինակ՝ 15 կամ 20 տոկոս մաքսատուրքի չափով ռուսական արտադրողն ավելի էժան էր արտահանում։
Մի բան էլ ասեմ. ռուսական արտադրողները Հայաստանում մի ընկերության հետ էին աշխատում։ Մյուս ընկերությունները, որ ուզում էին Ռուսաստանից նավթամթերք բերել, նրանց չէին վաճառում, ասում էին՝ սահմանված չափով վաճառել ենք այդ ընկերությանը, եւ արհեստականորեն մոնոպոլ դիրք էր ստեղծվում։ Այժմ հնարավորություն կլինի նաեւ 2-րդ երկրից ներմուծում կատարել, եւ կարծում եմ՝ մրցակցություն կլինի։ Հիմա, եթե մենք ունենանք նմանատիպ պայմանագրեր այլ երկրների հետ եւս, դա շատ լավ կլինի։
- Որակական առումով ինչպիսի՞ն է ղազախական նավթամթերքը ռուսականի համեմատ։
- Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ եթե նույնիսկ զիջի էլ կամ առավել լինի, շուկան կկարգավորի դա։
- Գնային էական տարբերություն կա՞ ռուսական եւ ղազախական բենզինի միջեւ։
- Նավթամթերքները հիմնական բորսայական արժեքներ ունեն, չեմ կարծում, որ այստեղ գնային մեծ տարբերություններ կարող են լինել։ Գնային առումով կարող է տարբերություն տալ այն առումով, որ ռուսական արտադրողը չի օգտվի առիթից եւ վաճառի մեկ ընկերության, այսինքն՝ այլ տեղից էլ կարող ենք արդեն գնել։
Հիմա պատկերացրեք՝ դուք ուզում եք նավթամթերք ներմուծել, մեկի հետ տարիներ շարունակ աշխատում եք Ռուսաստանում, ես գնում եմ, չեմ կարողանում, կամ ինձ այլ գնով են առաջարկում, կամ Ռուսաստանը այդ մի ընկերությանն ավելի թանկ է վաճառում, քան կվաճառեր, եթե իրենք մրցակից ունենային դրսում։
- Ե՞րբ այս համաձայնագիրը վերջնական կվավերացվի, եւ նավթամթերք ներմուծողները կկարողանան վառելիք ներմուծել Ղազախստանից։
- Չեմ կարծում՝ երկար տեւի։ Կարծում եմ՝ վատագույն սցենարի դեպքում, եթե գնա Ազգային ժողովի վավերացմանը, առավելագույնը 3 ամիս կտեւի։
- Ղազախստանից նավթամթերք մատակարարելու վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն Հայաստանի վառելիքի շուկայի խաղացողները, այդ հարցով դիմե՞լ են նախարարություն։
- Ընդհանրապես նախարարություն դիմել են, ասել են՝ եթե պետությունը կարողանա օժանդակել, որ իրենք կարողանան առանց մաքսատուրքի այլ երկրներից նավթամթերք ներկրել, դա կօգնի մրցակցությանը եւ շուկայի ավելի բարենպաստ վիճակին։ Այդպիսի դիմումները բազմաթիվ են եղել: Նախարարությունը ուսումնասիրեց դրանք ու առաջին քայլը սկսեց Ղազախստանից։
- Կարո՞ղ ենք ասել, որ սրանով պայմանավորված՝ արդեն բենզինի շուկայում մենաշնորհ չի լինի։
- Նախորդ տարի եւս մի քայլ էր արվել։ Նախկինում 1 ընկերություն կարող էր Հայաստանից գնալ Ռուսաստանի մաքսային մարմիններում նախօրոք նախահայտարարագիր տալ, որ ամբողջ ծավալի վառելիքը պատրաստվում է ներմուծել։ Պատկերացրեք՝ դուք գիտեք, որ Հայաստանը կարող է 100 հազար տոննա վառելիք ներմուծել առանց մաքսատուրքի, գնում նախապես ամրագրում եք այդ քանակը ռուսական մաքսային մարմիններում, ու եթե ես՝ որպես ներկրող, գնում եւ ցանկանում եմ ներկրել, ինձ ասում են, որ արդեն ամրագրել են, եւ ես չեմ կարող առանց մաքսատուրքի ներմուծել։ Սա նախորդ տարի մենք վերացրել ենք։
- Սրա շնորհիվ վառելիքի գնանկում կարո՞ղ է լինել։
- Վառելիքի գինն ամեն օր փոխվում է։ Եթե աշխարհում գները իջնեն, այստեղ էլ կարծում եմ՝ կիջնի։
- Տոկոսային առումով որքա՞ն կարող է ղազախական նավթամթերքը դեր զբաղեցնել հայաստանյան վառելիքի շուկայում։
- Թույլ տվեք այդպիսի վերլուծություն չանել։ Միգուցե դրա արդյունքում ռուսները սկսեն ավելի մրցակցային աշխատել, եւ դա օգնի, որ գները նվազեն, էլի ռուսական նավթամթերք գա։ Հավատացած եղեք, մյուս տարվանից չի լինելու այնպես, որ մեկը կարողանա գնալ, ամբողջը ամրագրել։ Մեր պոտենցիալ ներդրողների ամենամեծ բողոքը դա էր։ «Ռոսնեֆթ»-ը ամբողջը տարիներ շարունակ ամրագրում էր, սա վերջին տարին էր, որ հասցրեց անել։ Եթե նրանք փաստացի բերեցին 100 հազար տոննայից 10 հազար տոննա, այդքան կնվազի սահմանաչափից, ոչ թե գնան 100 հազար տոննա ամրագրեն, եւ այլ ընկերությունները հնարավորություն չունենան ներկրելու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT