Երեւանի խանութներից մեկում 750 հազար դրամով կապիկ են վաճառում. ահազանգ՝ կենդանուն ոչ նորմալ պայմաններում պահելու մասին

Երաժիշտ, AlternatiV խմբի կիթառահար Կարապետ Բուռնազյանը երեկ ահազանգել էր, որ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Ծիպոյի թաթիկներ» կոչվող խանութում՝ չափազանց նեղ վանդակում, վաճառքի է դրված մի կապիկ, իսկ կենդանուն նման պայմաններում պահելը, ըստ նրա, հավասար է տանջամահ անելուն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետը հայտնեց, որ մի քանի անգամ տեսել է, թե կապիկն ինչ անհարմար վիճակում է եւ որոշել որեւէ ելք գտնել՝ նրան ազատելու համար: Ընկերոջ միջոցով խանութի տիրոջից պարզել են, որ կենդանուն կարելի է ձեռք բերել 750 հազար դրամով: «Մտածում էինք՝ առնել, հետո ինչ-որ արգելոց տանել կամ այլ տարբերակ գտնել, բայց, երբ ասեցին գինը, հասկացանք, որ այս պահին կապիկն առնելն այդքան էլ իրատեսական չէ: Բացի դա, մի բան էլ կա. ընկերոջս այդ գինն էին ասել, մեկ այլ տղայի ասել էին, թե կենդանին չի վաճառվում»,- ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ կենդանիների հետ կապված պիտի համապատասխան գերատեսչությունը զբաղվի եւ հստակ կանոններ ու չափորոշիչներ սահմանի, թե որ կենդանուն ինչ պայմաններում է կարելի պահել, կամ արդոք կարելի՞ է առահասարակ տվյալ կենդանուն անազատության մեջ պահել: «Նորմալ երեւույթ չէ կապիկին այդ փոքր վանդակում կամ բնակարանում պահելը, վաճառելու մասին էլ չեմ խոսում»,- ասաց Կարապետ Բուռնազյանը:

Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ Կարապետ Բուռնազյանի ֆեյսբուքյան ահազանգի մասին երեկ տեղեկացել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ավելին՝ նրանք նաեւ այցելել են վերոնշյալ խանութ: Ականատեսների խոսքով՝ խանութի աշխատակիցները վստահեցրել են, որ վանդակը, որում այդ պահին գտնվել է կենդանին, ժամանակավոր է: Իբր պահել են այդտեղ՝ մինչեւ կապիկի համար նախատեսված ավելի մեծ ու հարմար վանդակը պատրաստ լինի:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց «Ծիպոյի թաթիկներ» խանութի հետ, հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցը հրաժարվեց որեւէ տեղեկութուն տրամադրել՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները տեսչական մարմինները կտան:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրազեկման եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց աշխատակիցներն այցելել են խանութ, սակայն մանրամասներ չտրամադրեց, նշեց, որ շուտով հայտարարություն կտարարծեն:

Ավելի ուշ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված՝ վանդակում պահվող կապիկի վերաբերյալ գրառման հետքերով անմիջապես այցելել են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում գտնվող կենդանաբանական խանութ («Ծիպոի թաթիկներ»): Աշխատակիցները տեղում իրականացրել են ուսումնասիրություն եւ տվել ցուցում՝ կապիկին ավելի մեծ ազատավանդակ տեղափոխելու մասին, որն անմիջապես կատարվել է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5317 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը