Որքանով տեղյակ եմ, ԱԺ արտահերթ նիստ չի նախատեսվում. Լիլիթ Մակունց

Ընթացիկ քննարկումներ էին: Անդրադարձել ենք թե՛ արտաքին քաղաքական հարցերին, թե՛ Հայաստանում բարեփոխումներին: Եղել է արժեքային քննարկում:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած նիստին: Մակունցը փոխանցեց, որ նիստին ներկա են եղել «Իմ քայլը» խմբակցությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչությունից մեկ անդամ:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ե՞րբ է լինելու ԱԺ նիստ՝ ՍԴ անդամի թեկնածուների ընտրության համար, Մակունցը փոխանցեց՝ որքան տեղյակ է, առայժմ արտահերթ նիստ նախատեսված չէ: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ այդ նիստը կհրավիրվի»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է Կառավարության կողմից թեկնածուի առաջադրմանը, այդ հարցին, Մակունցի փոխանցմամբ, անդրադարձ չի եղել: Նա հայտնեց նաեւ, որ առհասարակ ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել:

Լրագրողները հետաքրքվեցին նաեւ, թե ի՞նչ դիրքորոշում ունի «Իմ քայլը» խմբակցությունը հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի վերաբերյալ: «Ինչպես Վահրամ Ավետիսյանի պարագայում, այնպես էլ Էդգար Շաթիրյանի պարագայում «Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում իր դիրքորոշումը ներկայացնել, առավել եւս, որ քվեարկությունները լինելու են փակ: Քանի որ դիտարկվում է Շաթիրյանի թեկնածությունը, «Իմ քայլը» խմբակցությունը նպատակահարմար գտավ հանդիպել նրա հետ: Կային հարցեր, որոնք առաջացել էին նախկինում դեռ նրա հրաժարականի հետ կապված (որպես ԿԿՀ անդամ)»,- ասաց նա: Մակունցը վստահեցրեց, որ եթե անգամ Կառավարությունը ներկայացնի Շաթրիյանի թեկնածությունը, «Իմ քայլը» խմբակցությունը որեւէ վերաբերմունք չի արտահայտելու հանրային կերպով: Նշենք, որ Էդգար Շաթիրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ չընտրվելուց հետո դադարեցրել է իր ադամակցությունը կառույցին:

Մակունցը հայտնեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր, առաջիկայում նախատեսվում է նաեւ կրթությանն առնչվող օրակարգ:

Նրա փոխանցմամբ՝ քննարկում չի եղել անձերի, թեկնածուների մասին, այլ՝ ընդհանուր մոտեցումների: «Եղել են քննարկումներ, թե որպես պետական այրեր ինչպես ենք պատկերացնում եւ պլանավորում այս կամ այն ուղղությամբ ՀՀ-ում տվյալ ոլորտների զարգացումը»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով հայ սպայի՝ Արդբեջանում հայտնվելու դեպքին՝ խմբակցության ղեկավարն ասաց, որ այս հարցը թեպետ եւ քննարկվել է, բայց նիստը փակ է եղել, ուստի չի կարող մանրամասներ ներկայացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2891 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս