Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ նրա պաշտպանները միջնորդեցին մեղադրանքի կողմից պահանջել եւ ծանոթացման համար իրենց տրամադրել Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ նախաքննության փուլում գտնվող քրեական գործում առկա ապացույցները, որոնք ձեռք են բերվել մինչ նախաքննության ավարտ հայտարարելը:
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել էր 2019 թվականի փետրվար ամսին, իսկ ավելի քան մեկ տարի անց՝ 2020 թվականի հուլիս ամսին, նրա եւ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվեց, այն անջատվեց եւ ուղարկվեց դատարան:
Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ՝ պնդելով, որ մեղադրանքի կողմը իրենց զրկել է գործի ամբողջ նյութերին ծանոթանալու, պաշտպանական իրավունքը ամբողջովին իրացնելու հնարավորությունից, չի տրամադրվել գործի բոլոր նյութերը, աուդիո եւ վիդեո ֆայլերը. «Կամայականորեն առանձնացրել են միայն 37 հատոր նյութեր, որոնք, մեր համոզմամբ, հիմնականում մեղադրող բնույթ ունեն, իսկ արդարացնող բնույթ ունեցող նյութերը չեն ընդգրվել այս քրեական գործում»:
Երեմ Սարգսյանը հարց հնչեցրեց, թե որտեղի՞ց իրենք ունենան այն երաշխիքը, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործում առկա չեն այնպիսի ապացույցներ, որոնց՝ այս գործում ներառվելու դեպքում դատարանն այլ որոշում կկայացներ: Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը դատավոր Արթուր Մկրտչյանին է մակագրվել օգոստոսի 17-ին, ուստի նա չէր 9 օրում ծանոթանալ 10 հազար թերթից ավելի նյութերին, եւ ըստ նրա՝ այդ պարագայում չի էլ կարող օբյեկտիվ քննություն կատարել եւ որոշել հիմնավոր կասկածի եւ կալանավորման հիմքերի առկայության հարցը. «Սահմանադրությունն ասում է, որ անձը պետք է բավարար ժամանակ եւ հնարավորություն ունենա պաշտպանությունը նախապատրաստվելու, ապա՝ դա իրականացնելու համար, սակայն մենք զրկված ենք անգամ պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից, մենք զրկված ենք արդար դատաքննությանը մասնակցելու հնարավորությունից»։
Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն առնչություն չունի այսօր հրավիրված նիստում քննարկման ենթակա հարցի հետ. «Դրա համար կա ապացույցների հետազոտման կարգ, եւ պաշտպանների մտահոգությունը փարատելու համար կարելի է սահմանել այնպիսի կարգ, որ նախ հետազոտվեն ապացույցները, ԱԱԾ-ից տրամադրվեն այդ փաստաթղթերը, նոր կատարվեն հարցաքննությունները»,- ասաց նա: Անդրադառնալով պաշտպանի պնդմանը, թե իրենք չեն հասցրել լիարժեք ծանոթանալ գործի նյութերին՝ դատախազը դարձյալ պնդեց, որ 15-օրյա ժամկետը բավարար էր դրա համար, սակայն այսօրվա դրությամբ նախաքննության ավարտից անցել է արդեն 1 ամիս 5 օր, եւ ըստ նրա՝ եթե այս ընթացքում էլ պաշտպանները չեն հասցրել ծանոթանալ եւ ինչպես իրենք են պնդում, անպատրաստ են եկել, դա միայն իրենց խնդիրն է:
Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ այն ժամանակավրեպ է եւ կարող է ներկայացվել հետագայում՝ դատաքննության փուլում:
Այնուհետեւ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել եւ նրա նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ առնվազն գրավի տեսքով:
Սարգսյանը նախ հիշեցրեց, որ երբ ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել Գագիկ Խաչատրյանին, որպես խափանման միջոց էր ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, ինչից հետո շուրջ 5 ամիս ազատության մեջ գտնվելով՝ Խաչատրյանը որեւէ անգամ չթաքնվեց կամ չխոչընդոտեց: Ըստ պաշտպանի՝ այժմ ոչ մի փաստական տվյալ չի կարող հիմնավորել դատախազի այդ պնդումը: Նշենք, որ դատախազն այսօր հայտարարեց, որ ազատության մեջ մնալով՝ Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը, ուստի նրա գնահատմամբ՝ կալանավորումը փոխելու հիմք չկա. «5 ամիս ստորագրություն էր ընտրված, պատշաճ վարքագիծը ապահովվում էր, ի՞նչ փոխվեց, հիմա պիտի դատարանին առնվազն ներկայացվի, որ ինչ-որ բան արեց, խոչընդոտեց, այլապես կարող ենք անձին անսահամանափակ պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը:
Վերջինիս խոսքով՝ նախաքննության ընթացքում դատարանները հաստատված են համարել միայն խոչընդոտելու ռիսկը, ընդ որում՝ տվյալ փուլում, իսկ թաքնվելու ռիսկի առկայությունը չի հաստատվել: Սարգսյանն ընդգեց, որ ըստ Եվրոպական դատարանի՝ երբ ապացույցներ հավաքելու գործընթացը ավարտվում է, եւ նախաքննությոան ավարտ է հայտարարվում, խոչընդոտելու կամ թաքնվելու վտանգը նվազում է, մինչդեռ դատախազը հակառակ պնդումն է անում:
Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ կալանավորման հիմքերն ընդհանրապես առկա չեն, իսկ թաքնվելու մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ Գագիկ Խաչատրյանը Գերմանիայից մեկ զանգով վերադարձել է Հայաստան, ամեն անգամ հարցաքննությանը պատշաճ ներկայացել, իսկ ձերբակալման ժամկետի ավարտից հետո, երբ դեռ կալանավորման միջնորդությունը դեռ քննության փուլում էր, դարձյալ չէր թաքնվել, այլ զբաղվել էր իր բուժմամբ. «Ոչ միայն կալանավորման հիմքերի, հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ նաեւ անձի առողջական վիճակն է պարտադրում, որ նա ազատ արձակվի, որպեսզի համարժեք բուժում եւ խնամք ստանա եւ այս գործի քննությունը արդյունավետ իրականացվի»,- ասաց Սարգսյանը:
Թեեւ աշխատանքային ժամն ավարտվել է, սակայն դատական նիստը դեռ շարունակվում է. այժմ մեղադրող դատախազն է ներկայացնում իր առարկությունները՝ պաշտպանների պնդումների դեմ:
Նշենք, որ վաղը՝ օգոստոսի 27-ին, լրանալու է Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու առավելագույն՝ 1 տարվա ժամկետը, եւ եթե դատարանը մինչ այդ խափանման միջոցի վերաբերյալ որոշում չկայացնի, ապա նա պետք է ազատ արձակվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT