Երևան
12 °C
Տեւական դադարից հետո այսօր առավոտվանից կրկին մարդաշատ են բուհերը, որտեղ մուտքը դիմակներով է ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջով: Այս տարի գիտելիքի տոնին կրթական հաստատություններ մուտք գործեցին միայն բուհերի առաջին կուրսեցիները: Մնացածները նրանց կմիանան սեպտեմբերի 15-ից:
Երեւանի պետական համալսարանում միջավայրին անծանոթ նորեկներին բացի իրենց լսարանները ցույց տալուց, դասացուցակը ներկայացնելուց, ծանոթացնում էին նաեւ նոր կանոններին, որոնք համաճարակն է թելադրել, իսկ մինչեւ լսարաններ հասնելը՝ շենքի մուտքի առաջ, անվտանգության աշխատակիցներն էին ջերմաչափում: Նրանցից մեկի խոսքով՝ առավոտվանից մինչեւ ժամը 12:00-ն ընդամենը մեկ հոգու մոտ է բարձր ջերմություն եղել: Սպասել են, նորից ջերմաչափել, արդեն ցածր է եղել:
Արդեն համալսարանական Անի Միկոյանն ուրախ է, որ դասերը նաեւ առկա ձեւով են լինելու, միեւնույն ժամանակ ոգեւորված է, որ համալսարան է գալու: Կարծում է՝ հեռավարը խանգարում է ուսանողներին:
Մի փոքր հեռու՝ Նանե Թադեւոսյանն էլ շտապում էր առաջին դասին, նա նույնպես դրական էր տրամադրված. «Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, իհարկե, ավելի կողմ եմ առկային, բայց իրավիճակից ելնելով՝ երկու ձեւին էլ պետք է հարմարվենք ու սովորենք»:
Հիշեցնենք, որ բուհերում դասերը լինելու են հիբրիդային եղանակով՝ առկա եւ հեռավար:
Քիմիայի ֆակուլտետի միջանցքում հավաքված ուսանողները նշեցին, որ հեռավարը դժվար կլինի, քանի որ առաջին կուրս են, բայց հասկանում են, որ իրենց անվտանգության համար է իրականացվելու նաեւ հեռավար տարբերակը, իսկ դիմակին կսովորեն:
Արեւելագիտության ֆակուլտետում ներկա գտնվեցինք առաջին դասին, որի ժամանակ ուսանողները հիմնականում ծանոթանում էին միմյանց: Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Տաթեւիկ Հակոբյանի կարծիքով՝ նոր կանոններով դասապրոցեսն իրականացնելը դժվար չի լինելու, մեզ հետ զրույցում նա հույս հայտնեց, որ կկարողանան նոր պայմաններով աշխատել:
«Ուսանողների համար կարծում եմ՝ առկա ուսուցումը, դասախոսների հետ շփումը շատ ավելի արդյունավետ կլինեն»,- ասաց նա:
Մի դասասենյակ այն կողմ էլ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի աշխատասենյակն է: Նա «կարելի՞ է ներս մտնել» հարցին պատասխանեց այսօր արդի նախադասությամբ. այո՛, եթե հեռավորությունը պահենք:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ամեն մասնաշենքում 150 ուսանողից ավելի չպետք է լինի, իրենց մասնաշենքում 4 ֆակուլտետ կա, այդ պատճառով ժամերն այնպես են բաշխել, որ յուրաքանչյուր ֆակուլտետ զբաղեցնի 2 օր: Ընտրել են այնպիսի լսարաններ, որ ապահովվի սոցիալական հեռավորությունը: Այստեղ առկա ձեւով կանցկացվեն այն առարկաների դասերը, որոնք հեռավար շատ դժվար կլինի իրականացնել, օրինակ՝ պարսկերենի ու արաբերենի դասերը: Մինչեւ սեպտեմբերի 15-ը այսպես կաշխատեն, այնուհետեւ՝ ըստ պարետատան ցուցումների, համավարակի ժամանակ կհասկանան՝ ինչպես կազմակերպել հետագա ընթացքը:
«Փորձում ենք ֆակուլտետային ինքնավարության շրջանում կարգավորել դասապրոցեսը, որ երբեմն առարկաները լինեն օնլայն, եթե պետք է, շաբաթը մեկ օր լինի հանդիպում: Ամեն առարկային առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում: 2 առաջնահերթություններ կան. ուսանողների եւ դասախոսների անվտանգությունը եւ ուսանողների նորմալ կրթության իրավունքը»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ կանոնները պահպանվում են, ամեն հարկում կան ախտահանման միջոցներ (ալկոգել), ռեկտորատի կողմից ֆակուլտետին տրվել են դիմակներ, որոնք բաժանվել են աշխատակիցներին: Լրացուցիչ դիմակներ կան ամբիոններում եւ դեկանատում, որպեսզի բոլոր ցանկացող ուսանողները վերցնեն:
Հարեւան բուհում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, վաղ առավոտյան՝ ժամը 8:30, արդեն սկսել էին ջերմաչափել ուսանողներին եւ ներս թողնել լսարաններ: Այստեղ դասընթացները 3 հերթով են իրականանալու: Բուհի առաջ գծանշումներն են, որ ուսանողները, հեռավորությունը պահելով, ներս մտնեն, իսկ արդեն բակում կարմիր ու սպիտակ փուչիկները՝ առաջին կուրսեցիներին դիմավորելու համար:
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Վլասյանի կարծիքով՝ եթե առկան համեմատենք հիբրիդային ուսուցման հետ, բնականաբար, դժվարություններ կարող են առաջանալ, սակայն դրանք մարդու համար են, իրենք պատրաստ են հաղթահարել: Իրավիճակի թելադրանքով կհարմարվեն, վիրտուալն այսօր հնարավորություններ ընձեռում է դասերն իրականացնելու, սակայն ինքն ավելի կողմ է առկային:
Նշենք, որ միջանցքներում պատերին ամրացված էին ձեռքերն ախտահանելու միջոցներ, դրված էին փակվող աղբամաններ:
Մեզ հետ զրույցում բուհի կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ում լսարանային ֆոնդը բավարարում է իրենց առկա դասընթացներն իրականացնել: Ընթացքում դժվարություններ կլինեն, քանի որ ուսանողներին շարունակ պետք է հետեւեն, որ կանոնները պահպանեն, սակայն պատրաստ են: Փորձել են այնպես կազմել դասացուցակը, որ հարմար լինի ուսանողներին եւ դասախոսներին:
Մեզ հետ խոսելիս դեկանի ձեռքին ախտահանում իրականացնելու ծրագիրն էր՝ ժամերով ֆիքսված, թե երբ պետք է անեն: Նրա խոսքով՝ ամեն հերթափոխից հետո ախտահանելու են լսարանները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան
Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին
Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում․ ԲՏԱ նախարար
Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին
Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին
Թալանվածը վերադարձվելու է, թալանողները պատժվելու են. այլընտրանք չի կարող լինել. Հովհաննիսյան
Վաղն էլ կանգնելու են ասեն՝ Քոչարյանը չի սպանել 30-40 մարդու, այլ՝ 20․ Ալեքսանյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT