Կառավարությունը խթանում է ինտենսիվ այգիների հիմնումը․ ինչ ազդեցություն կունենա նոր ծրագիրը

ՀՀ Կառավարությունը ցանկանում է խթանել ինտենսիվ այգեգործությունը՝ դրանց հիմնման համար օժանդակություն տրամադրելով։ Այդ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել ՀՀ-ում այգեգործության զարգացման 2020-2023 թթ. ծրագիրը։ Նախագծի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով ինտենսիվ այգեգործության, ինչպես նաեւ ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։

Խոսքը հիմնականում վերաբերում է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնմանը։

Ծրագրով նախարարությունը շահառուին օժանդակելու 3 տարբերակ է առաջարկում, որոնցից մեկը կարող է նա ընտրել՝

0.5-30 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,

0.5-30 հա ոռոգման արդիական համակարգերի եւ/կամ 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում,

0.5-10 հա այգեհիմնման, 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի եւ 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով կատարված ծախսերի (այգեհիմնման դեպքում՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) մասնակի փոխհատուցում:

Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։

Նախարարությունը ծրագրի իրականացումից ակնկալում է հետեւյալ արդյունքները.

ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում,

այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում,

մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական եւ համային բարձր հատկանիշներով օժտված պտղի եւ հատապտղի արտադրություն,

ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում,

ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,

կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում,

այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,

ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա,

կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա,

ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ ծրագրի մասին դրական կարծիք ունի. «Շատ լավ ծրագիր է, դեռ վաղուց նախապատրաստվում էր, որ սա պետք է լինի։ Հայաստանն ունի փոքր հողային ռեսուրսներ, ու այս առումով ինտենսիվ այգիները եւ ջերմոցային տնտեսությունները միակ տարբերակն են արդյունավետ գյուղատնտեսության համար»։ Պատգամավորը հիշեցրեց, որ ջերմոցային տնտեսությունների համար արդեն իսկ կան աջակցության ծրագրեր եւ հիմա ինտենսիվ այգիների համար է ծրագիր ներկայացվում։ «Սա գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա է, նոր հարթություն է։ Հայաստանում կան ինտենսիվ այգիներ, բայց շատ տարածված չեն, քանի որ հիմնումը պահանջում է որոշակի ֆինանսական բեռ։ Սկզբում դու շատ ես գումար ծախսում, բայց հետո շատ էլ վաստակում ես»,- ասաց նա։

Հարցին որքանո՞վ է առաջարկվող օժանդակության ծրագիրը շահավետ եւ խթանիչ, որպեսզի մարդիկ մտածեն ինտենսիվ այգիներ հիմնելու մասին, Գեւորգյանը պատասխանեց. «Տոկոսային սուբսիդավորումն ըստ էության նշանակում է, որ անտոկոս վարկ են վերցնում։ Այսինքն մարդը գնում պարտքով գումար է վերցնում եւ առանց տոկոսի վերադարձնում։ Սա լուրջ խթան է եւ կարծում եմ լիովին բավարար, որպեսզի ապագա այգեգործները շահագրգռվեն դրանով»։

Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագիրը կարելի է հեղափոխական քայլ համարել գյուղատնտեսության ոլորտում՝ հաշվի առնելով, որ սրանով կնվազեն ավանդական այգիները, նա պատասխանեց. «Ավանդական այգիներն իրենք իրենցով արդյունավետ չեն։ Դրանք շատ աշխատատար են, ստացվող բերքը քիչ է, ավելի շատ են կախված բնակլիմայական պայմաններից, արտադրանքի որակը բավականին ցածր է, ինքնարժեքը բարձր է եւ մրցունակ չեն։ Մարդկությունը եկել է նրան, որ ավանդական այգիները չեն ապահովում այն որակն ու արժեքը, ինչի կարիքը կա»։

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը շեշտը պետք է դնի ոչ թե ցորենի վրա, որն աճում է շատ երկրներում, այլ այն պտուղների, որը մեր բնակլիմայական եւ աշխարհագրական պայմանների առումով ավելի շահավետ է։  Գեւորգյանը նաեւ ասաց, որ ինտենսիվ այգիները շատ արագ են բերք տալիս: Հարցին՝ ավանդական այգուց ստացվող մի՞րգն ավելի լավ համ ունի, թե ինտենսիվ այգունը, նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր հարց է եւ հիմա գյուղացիների շրջանում շատ է շոշափվում։ Ինտենսիվ խնձորենու վրա դուք կարող եք պատվաստել ե՛ւ հայկական սորտեր, ե՛ւ այլ սորտեր ու արդյունքը նույնը կստանաք։ Ինտենսիվ այգու ծառերը կարճ են, ավելի հեշտ է մշակել, իսկ մեծ ծառերի դեպքում պտուղի մի մասը կորչում է։ Ինտենսիվ այգու 1 հա-ից հնարավոր է հավաքել 35-40 հեկտար խնձորի բերք, իսկ ավանդականը մոտ 2 անգամ պակաս»։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն այն կարծիքին է, որ բացի այս ծրագրերից՝ պետության  թիվ մեկ խնդիրը պետք է լինի տնկարանային տնտեսությունները։

«Թե՛ ֆինանսավորումով, թե՛ պետական խիստ միջամտությամբ պետք է կարգավորվի տնկարանային տնտեսության ոլորտը, այլապես այդքան ծախսերը կարող են հօդս ցնդել, քանի որ Հայաստանում արդեն մի քանի դեպքերի ենք բախվել, որ շատ ցածր որակի տնկիներ են բերվել եւ տնտեսվարողները շատ լուրջ վնասներ են կրել»,- ասաց Մնացականյանը։ Նրա կարծիքով, եթե Հայաստանում հնարավոր լինի կլոնավորման եղանակով տնկարանային տնտեսություններ ստեղծել, դա շատ լուրջ շահութաբերությամբ բիզնես կարող է դառնալ։

Հարցին՝ կարկտապաշտպան ցանցերի եւ արդիականացման համակարգերի ներդրման համար տոկոսադրույքների սուբսիդավորումը ինչպե՞ս է գնահատում, Մնացականյանը պատասխանեց. «Դա լավ է, բայց ես կարծում եմ, որ պետությունն ավելի շատ պետք է ուշադրություն դարձնի ոռոգման եւ կաթիլային համակարգերին։ Դա բխում է մեր երկրի շահերից, մեր երկրի ջրային ռեսուրսները չեն վատնվի եւ ավելի օպտիմալ կօգտագործվեն։ Իսկ այսօր ջուրն ամենամեծ հարստություններից մեկն է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47351 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ